Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԷՎԵԼԻՆԱ ԱՐԱԲՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԷՎԵԼԻՆԱ ԱՐԱԲՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/1-413 փետրվարի, 2014 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-4)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 13 փետրվարի 2014թ. ՍԴԴԿՈ/1 - 4 | ԷՎԵԼԻՆԱ ԱՐԱԲՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան

13 փետրվարի 2014թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի թիվ 1

դատական կազմը

Նախագահությամբ Վ. Հովհաննիսյանի

Անդամակցությամբ Ա. Պետրոսյանի

Մ. Թոփուզյանի

Ուսումնասիրելով քաղաքացի Էվելինա Արաբյանի անհատական դիմումով գործը քննության ընդունելու մասին հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց.

ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն քաղաքացի Էվելինա Արաբյանը 29.01.2014թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով. «ՀՀ Սահմանադրության 3, 18 և 19, 8, 31, 43, 45, 83.5-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 156, 158, 159, 160-րդ հոդվածների դրույթներն այնքանով, որքանով չեն ապահովում կողմերի հավասարության իրավունքը, հայցվորի լսված լինելու իրավունքը, սեփականության իրավունքից բացառապես դատական կարգով զրկելու իրավունքըե։

Է. Արաբյանը ներկայացրել է նաև միջնորդություն պետական տուրքի վճարումից իրեն ազատելու վերաբերյալ։

Դիմողը պնդում է, որ վիճարկվող դրույթներում առկա իրավական բացի արդյունքում վարչական մարմնի համար ստեղծվում է դատավարական ընթացակարգի արտոնյալ հնարավորություն, որը խոչընդոտում է անձի սահմանադրաիրավական և հանրային ընդհանուր շահից բխող արդար դատաքննության իրավունքների արդյունավետ իրականացման սկզբունքին։

Դատական կազմը հիմնվելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրու թյան վրա և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ և 69-րդ հոդվածների պահանջներով, գտնում է, որ սույն գործի քննության ընդունումը սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ։

1. Դիմումի և կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունը վկայում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 156 և 160-րդ

հոդվածները դիմողի նկատմամբ չեն կիրառվել, մինչդեռ ՀՀ Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքով անհատական դիմումին ներկայացվող պահանջներից մեկն էլ դիմողի կողմից վիճարկվող դրույթի նրա նկատմամբ կիրառման փաստի առկայությունն է։

ՀՀ սահմանադրական դատարանի 17.03.2009թ. ՍԴԱՈ-21 որոշմամբ արտահայտած դիրքորոշման համաձայն անհատական դիմում կարող է ներկայացվել ընդհանուր իրավասության և մասնագիտացված դատարաններում դատավարության կողմ հանդիսացած այն ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից, որի նկատմամբ գործը լուծող վերջնական դատական ակտով կիրառվել է որևէ օրենքի դրույթ, որն սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները, և որը գտնում է, որ տվյալ գործով կիրառված օրենքի դրույթը հակասում է Սահմանադրությանը։ ՀՀ սահմանադրական դատարանի նշված 17.03.2009թ. ՍԴԱՈ-21 որոշումը միաժամանակ նախատեսում է, որ ֆիզիկական և իրավաբանական անձանց համար սահմանադրական դատարան դիմելու հնարավորությունը ծագում է քաղաքացիաիրավական, վարչաիրավական վեճերի կարգավորման, ինչպես նաև քրեական մեղադրանքի կապակցությամբ կայացված վերջնական դատական ակտի և համապատասխանաբար նշված վեճերի և քրեական մեղադրանքի հարցի լուծման իրավազորությամբ օժտված դատական մարմիններում պաշտպանության միջոցներն սպառելու արդյունքում։ Այս համատեքստում, ՀՀ սահմանադրական դատարանի նշված որոշման մեջ ձևակերպված իրավական դիրքորոշման համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ։ Վերոնշյալը հիմք ընդունելով դատական կազմը գտնում է, որ առկա է անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը մերժելու «Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված հիմք։

2. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 158 և 159-րդ հոդվածների վերաբերյալ դատական կազմը գտնում է, որ այդ հոդվածներով նախատեսված իրավադրույթների մասով դիմումն ակնհայտ անհիմն է, քանի որ դրանց հնարավոր հակասահմանադրականությունը դիմողը փորձում է հիմնավորել ենթադրյալ օրենսդրական բացի վկայակոչմամբ։ Դատական կազմն ընդգծում է, որ օրենսդրական բացը որպես իրավունքի բացի տարատեսակ, իրավական կարգավորման ոլորտում գտնվող փաստական հանգամանքների նկատմամբ կոնկրետ նորմատիվ պատվիրանի բացակայությունն է։ ՀՀ սահմանադրական դատարանն իր 2010 թվականի փետրվարի 5-ի ՍԴՈ-864 որոշման մեջ, անդրադառնալով իրավունքի բացի հաղթահարման գործում սահմանադրական դատարանի և օրենսդիր մարմնի իրավասությունների հարաբերակցությանը, նշել է, որ բոլոր դեպքերում, երբ իրավունքի բացը պայմանավորված է իրավակարգավորման ոլորտում գտնվող կոնկրետ հանգամանքների առնչությամբ նորմատիվ պատվիրանի բացակայությամբ, ապա նման բացի հաղթահարումն օրենսդիր մարմնի իրավասության շրջանակներում է։ Սահմանադրական դատարանը գործի քննության շրջանակներում անդրադառնում է օրենքի այս կամ այն բացի սահմանադրականությանը, եթե վիճարկվող նորմի բովանդակությամբ պայմանավորված իրավական անորոշությունն իրավակիրառական պրակտիկայում հանգեցնում է տվյալ նորմի այնպիսի մեկնաբանությանն ու կիրառմանը, որը խախտում է կամ կարող է խախտել կոնկրետ սահմանադրական իրավունք։ Զարգացնելով իր վերոնշյալ իրավական դիրքորոշումներըսահմանադրական դատարանը 2010 թվականի սեպտեմբերի 14-ի ՍԴՈ-914 որոշմամբ արձանագրել է, որ օրենսդրական բացը կարող է հանդիսանալ սահմանադրական դատարանի քննության առարկա միայն այն դեպքում, երբ օրենսդրության մեջ առկա չեն այդ բացը լրացնելու այլ իրավական երաշխիքներ կամ օրենսդրության մեջ համապատասխան իրավական երաշխիքների առկայության պարագայում ձևավորված է հակասական իրավակիրառական պրակտիկա, կամ երբ առկա օրենսդրական բացը չի ապահովում այս կամ այն իրավունքի իրացման հնարավորությունը։

Այսպիսով, իրավակարգավորման բացի սահմանադրականության հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, երբ կոնկրետ գործով միաժամանակ առկա են օրենսդրական բացի սահմանադրական դատարանի կողմից մատնանշված վերոնշյալ չափանիշները, այն է կոնկրետ սահմանադրական իրավունքի խախտում կամ այդ խախտման պոտենցիալ հնարավորություն և օրենսդրության մեջ այդ բացը լրացնելու այլ իրավական երաշխիքների բացակայություն կամ օրենսդրության մեջ համապատասխան իրավական երաշխիքների առկայության պարագայում ձևավորված հակասական իրավակիրառական պրակտիկա։

Խնդրո առարկա գործի շրջանակներում դիմողի առաջ քաշած փաստարկներն այն մասին, որ վիճարկվող հոդվածներում առկա իրավական բացով օրենսդիրը վարչական մարմնի համար ստեղծել է դատավարական արտոնյալ ընթացակարգ, որի պայմաններում իմաստազրկվում է ՀՀ Սահմանադրության 18, 19, 8, 31–րդ հոդվածներով երաշխավորված իրավունքը, խոչընդոտներ են ստեղծվում դրանց իրացման համար, ակնհայտ անհիմն են, քանի որ օրենսդիրը պատասխանողի համար իրավական հնարավորություններ սահմանել էր։ Խոսքը մասնավորապես ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի /ընդունված 2007 թվականի նոյեմբերի 28-ին/ 158-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված իրավակարգավորման մասին է։ Ինչ վերաբերում է դիմողի այն պնդմանը, որը ինքը վարչական դատավարությանը պետք է ներգրավվեր հենց սկզբից, այն է վճարման կարգադրություն արձակելու դիմումի վարչական դատարանի կողմից քննության ընդունման պահից, ակնհայտ անհիմն է, սահմանադրաիրավական վեճ չի պարունակում, հետևաբար օրենսդրական բացի լույսի ներքո չի կարող քննարկվել։

3. Դատական կազմը հարկ է համարում նաև նշել, որ դիմողի կողմից վիճարկվող դրույթներն ամրագրված էին ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում, որն ընդունվել էր 28.11.2007 թվականին և իր ուժը կորցրել է 05.12.2013թ. ՀՕ-139- Ն օրենքով։ Նոր վարչական դատավարության օրենսգիրքն ուժի մեջ է մտել 2014 թվականի հունվարի 7-ից։ Վերջինիս «Անցումային դրույթներ»

վերտառությամբ 223-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն «Սույն

օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո վճարման կարգադրություններ արձակելու պահանջով հայցադիմումներ վարչական դատարան չեն կարող ներկայացվել»։ Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 6-րդ կետերով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 1- ին և 7-րդ մասերով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց.

Քաղաքացի Էվելինա Արաբյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել։

Նախագահող

Անդամներ

13 փետրվարի 2014 թվականի

ՍԴԴԿՈ/1-4

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
13 փետրվարի, 2014 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/1-4
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել