ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 79 — Կառավարչի լուծարային հանձնաժողովը 1.
Ամփոփում
Հոդված 79. Կառավարչի լուծարային հանձնաժողովը 1. Կառավարչի լուծարային հանձնաժողովը ստեղծվում է կառավարչի լուծարման թույլտվությունը տալու մասին Կենտրոնական բանկի որոշման կայացումից հետո` հնգօրյա ժամկետում: 2. Լուծարային հանձնաժողովը ստեղծվում է կառավարչին լուծարելու, նրա գույքը (միջոցները) վաճառելու և պարտատերերի օրինական պահանջները բավարարելու նպատակով: 3. Լուծարային հանձնաժողովը կազմվում է առնվազն երեք անդամից: Լուծարային հանձնաժողովի նախագահ և ա
Ամբողջ Տեքստ
Հոդված 79. Կառավարչի լուծարային հանձնաժողովը 1. Կառավարչի լուծարային հանձնաժողովը ստեղծվում է կառավարչի լուծարման թույլտվությունը տալու մասին Կենտրոնական բանկի որոշման կայացումից հետո` հնգօրյա ժամկետում:
2. Լուծարային հանձնաժողովը ստեղծվում է կառավարչին լուծարելու, նրա գույքը (միջոցները) վաճառելու և պարտատերերի օրինական պահանջները բավարարելու նպատակով:
3. Լուծարային հանձնաժողովը կազմվում է առնվազն երեք անդամից: Լուծարային հանձնաժողովի նախագահ և անդամ կարող են լինել միայն սույն օրենքով սահմանված մասնագիտական որակավորում ստացած անձինք:
4. Մինչև լուծարային հանձնաժողովի ձևավորումը լուծարային հանձնաժողովի լիազորություններն իրականացնում է տվյալ կառավարչի գործադիր մարմինը, եթե կառավարչի կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ:
5. Լուծարային հանձնաժողովի ստեղծման պահից նրան են անցնում լուծարվող կառավարչի կառավարման լիազորությունները:
6. Լուծարային հանձնաժողովի ստեղծման պահից 5-օրյա ժամկետում լուծարային հանձնաժողովը հայտարարություն է տալիս կառավարչի ինտերնետային կայքում, http://www.azdarar.am հասցեում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում և ծանուցում է Կենտրոնական բանկին կառավարչի լուծարման և պարտատերերի կողմից պահանջների ներկայացման կարգի ու ժամկետի մասին, որը չի կարող պակաս լինել 60 օրացուցային օրից:
7. Լուծարային հանձնաժողով չստեղծվելու դեպքում կառավարչի լուծարային հանձնաժողովն ստեղծվում է Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ: (79-րդ հոդվածը փոփ.
16.04.26 ՀՕ-161-Ն)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
