Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 395 — Վճռաբեկ բողոքը վերադարձնելը 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 395AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 395 — Վճռաբեկ բողոքը վերադարձնելը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 395. Վճռաբեկ բողոքը վերադարձնելը 1. Վճռաբեկ բողոքը վերադարձվում է, եթե այն չի համապատասխանում սույն օրենսգրքի 393-րդ հոդվածի պահանջներին, վճռաբեկ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բացակայում է բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը, կամ դատարանը մերժել է պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու վերաբերյալ միջնորդությունը, կամ վճռաբեկ բողոք է բերվել մեկից ավելի դատական ակտերի դեմ: Եթե ներկայացված վճռաբե

Ամբողջ Տեքստ

Հոդված 395. Վճռաբեկ բողոքը վերադարձնելը 1. Վճռաբեկ բողոքը վերադարձվում է, եթե այն չի համապատասխանում սույն օրենսգրքի 393-րդ հոդվածի պահանջներին, վճռաբեկ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բացակայում է բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը, կամ դատարանը մերժել է պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու վերաբերյալ միջնորդությունը, կամ վճռաբեկ բողոք է բերվել մեկից ավելի դատական ակտերի դեմ: Եթե ներկայացված վճռաբեկ բողոքի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ բողոք բերող անձը թույլ է տվել սույն օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերի խախտումներ, կամ բողոքին կցված չէ բողոքը գործին մասնակցող անձանց, իսկ բողոքի պատճենը՝ դատական ակտը կայացրած դատարան ուղարկելու մասին ապացույցները կամ վճռաբեկ բողոքի էլեկտրոնային կրիչը, ապա Վճռաբեկ դատարանի գրասենյակը կարող է հաղորդակցության միջոցով (առկայության դեպքում) տեղեկացնել բողոք բերող անձին վճռաբեկ բողոքում առկա թերությունների մասին՝ առաջարկելով եռօրյա ժամկետում վերացնել դրանք: Նման միջոցով տեղեկացման անհնարինության դեպքում Վճռաբեկ դատարանի գրասենյակը նույն ժամկետում կարող է կազմել վճռաբեկ բողոքում առկա թերությունների մասին արձանագրություն՝ նշելով առկա թերություններն արձանագրությունն ստանալու օրվանից հետո՝ եռօրյա ժամկետում, վերացնելու անհրաժեշտության մասին: Նշված արձանագրությունը ոչ ուշ, քան կազմման հաջորդ օրն ուղարկվում է բողոք բերող անձին: 1.1. Սույն հոդվածի 1-ին մասում նշված թերությունները վերացվելուց հետո Վճռաբեկ դատարանը սույն օրենսգրքի 394-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված ժամկետում կայացնում է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում, եթե բացակայում են վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու կամ առանց քննության թողնելու հիմքերը կամ վճռաբեկ բողոքը վերադարձնելու այլ հիմքեր: 1.2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված թերությունները չվերացվելու կամ վճռաբեկ բողոքը վերադարձնելու այլ հիմքերի առկայության դեպքում Վճռաբեկ դատարանը սույն օրենսգրքի 395-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում որոշում է կայացնում վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին: 1.3. Այն դեպքերում, երբ վճռաբեկ բողոքում առկա թերությունների վերացման համար բողոք բերող անձը չի տեղեկացվում, այդ թվում՝ արձանագրություն չի կազմվում, և վճռաբեկ բողոքը չի համապատասխանում սույն օրենսգրքի 393-րդ հոդվածի պահանջներին, վճռաբեկ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բացակայում է բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը, կամ դատարանը մերժել է պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու վերաբերյալ միջնորդությունը, կամ վճռաբեկ բողոք է բերվել մեկից ավելի դատական ակտերի դեմ, ապա վճռաբեկ բողոքը վերադարձվում է:

2. Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին Վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում` գործը Վճռաբեկ դատարանում ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում` նշելով առկա թերությունները։ Վճռաբեկ դատարանի որոշումը պետք է բավարարի սույն օրենսգրքի 200-րդ հոդվածով սահմանված պահանջները:

3. Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշմամբ Վճռաբեկ դատարանը սահմանում է մինչև մեկամսյա ժամկետ` բողոքում առկա թերությունները շտկելու և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար: 3.1. Այն դեպքում, երբ բողոքը ներկայացրել են մի քանի անձինք, Վճռաբեկ դատարանը բողոքում առկա թերություններ թույլ տված անձի համար սահմանում է մինչև մեկամսյա ժամկետ՝ այդ թերությունները շտկելու և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար:

4. Վճռաբեկ բողոքը կրկին ներկայացվելու դեպքում սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված ժամկետը հաշվարկվում է վերստին:

5. Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշումն ուղարկվում է բողոք բերող անձին և գործին մասնակցող անձանց այն կայացնելու օրվանից երկշաբաթյա ժամկետում:

6. Վճռաբեկ բողոքը վերադարձվում է, եթե բացակայում են վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու հիմքերը:

7. Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին Վճռաբեկ դատարանի որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման: (395-րդ հոդվածը խմբ., լրաց. 07.02.24 ՀՕ-82-Ն) ( 07.02.24 ՀՕ-82-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ )

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել