ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 545 — Պետական պայմանագիր կնքելուց գնորդի հրաժարվելը 1.
Ամփոփում
Հոդված 545. Պետական պայմանագիր կնքելուց գնորդի հրաժարվելը 1. Գնորդն իրավունք ունի լրիվ կամ մասնակի հրաժարվել ծանուցման մեջ նշված ապրանքներից և դրանց մատակարարման պայմանագիրը կնքելուց: Այդ դեպքում մատակարարը (կատարողը) պարտավոր է անհապաղ տեղեկացնել պետական պատվիրատուին և իրավունք ունի նրանից ծանուցում պահանջել այլ գնորդի կցելու մասին: 2. Պետական պատվիրատուն մատակարարի (կատարողի) ծանուցումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան երեսնօրյա ժամկետում մատակարար
Ամբողջ Տեքստ
Հոդված 545. Պետական պայմանագիր կնքելուց գնորդի հրաժարվելը 1. Գնորդն իրավունք ունի լրիվ կամ մասնակի հրաժարվել ծանուցման մեջ նշված ապրանքներից և դրանց մատակարարման պայմանագիրը կնքելուց: Այդ դեպքում մատակարարը (կատարողը) պարտավոր է անհապաղ տեղեկացնել պետական պատվիրատուին և իրավունք ունի նրանից ծանուցում պահանջել այլ գնորդի կցելու մասին:
2. Պետական պատվիրատուն մատակարարի (կատարողի) ծանուցումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան երեսնօրյա ժամկետում մատակարարին (կատարողին) ծանուցում է այլ գնորդի կցելու մասին կամ ուղարկում է բեռնման կարգադրագիր` նշելով ապրանքներ ստացողին, կամ տեղեկացնում է ապրանքներն ընդունելու և դրանց համար վճարելու իր համաձայնության մասին:
3. Պետական պատվիրատուի կողմից սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված պարտականությունները չկատարելու դեպքում մատակարարը (կատարողը) իրավունք ունի պետական պատվիրատուից պահանջել ընդունելու ապրանքները և վճարելու դրանց արժեքը կամ իր հայեցողությամբ, պետական պատվիրատուի հաշվին ողջամիտ ծախսեր կատարելով, իրացնել ապրանքները:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
