ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 465 — Համագործակցության վարույթի նպատակը և կիրառելու հիմքը 1.
Ամփոփում
Հոդված 465. Համագործակցության վարույթի նպատակը և կիրառելու հիմքը 1. Համագործակցության վարույթը կիրառվում է միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտումը և դրանք կատարած անձանց պատասխանատվության անխուսափելիությունն ապահովելու նպատակով: 2. Համագործակցության վարույթը կարող է նախաձեռնվել միայն մեղադրյալի կողմից մինչդատական համաձայնագիր կնքելու մասին գրավոր միջնորդություն (այսուհետ` համագործակցության միջնորդություն) ներկ
Ամբողջ Տեքստ
Հոդված 465. Համագործակցության վարույթի նպատակը և կիրառելու հիմքը 1. Համագործակցության վարույթը կիրառվում է միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտումը և դրանք կատարած անձանց պատասխանատվության անխուսափելիությունն ապահովելու նպատակով:
2. Համագործակցության վարույթը կարող է նախաձեռնվել միայն մեղադրյալի կողմից մինչդատական համաձայնագիր կնքելու մասին գրավոր միջնորդություն (այսուհետ` համագործակցության միջնորդություն) ներկայացնելու դեպքում:
3. Համագործակցության միջնորդությունը պետք է վերաբերի այլ անձի կողմից ենթադրաբար կատարված և մեղադրյալին վերագրվող հանցանքի ծանրությանը համարժեք կամ ավելի ծանր հանցանքի։
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
