ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ (2003թ., ուժը կորցրած 01.07.2022) — Հոդված 171.1 — Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու կանոնները խախտելը Բժշկական օգնություն եւ սպասարկում իրա
Ամփոփում
Հոդված 171.1.Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու կանոնները խախտելը Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող անձի կողմից դիտավորությամբ վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու՝ օրենքով սահմանված կանոնների խախտմամբ վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառումն ապագա երեխայի կենսաբանական ծնող չհանդիսացող անձի նկատմամբ` պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երեքհազարապատիկի չափով, կ
Ամբողջ Տեքստ
Հոդված 171.1.Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու կանոնները խախտելը
Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող անձի կողմից դիտավորությամբ վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու՝ օրենքով սահմանված կանոնների խախտմամբ վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառումն ապագա երեխայի կենսաբանական ծնող չհանդիսացող անձի նկատմամբ` պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երեքհազարապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա:
(171.1-ին հոդվածը լրաց. 29.09.16 ՀՕ-141-Ն)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — repealed code article (2003–2022)
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
