Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՏԻՐՈՒՀԻ ԱՅՎԱԶՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՏԻՐՈՒՀԻ ԱՅՎԱԶՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-3619 հունիսի, 2020 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-36)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 19 հունիսի 2020թ. ՍԴԴԿՈ - 36 | ՏԻՐՈՒՀԻ ԱՅՎԱԶՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 19 հունիսի 2020 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

դատական կազմը

Նախագահությամբ Ա. Թոխյանի

Անդամակցությամբ Ա. Պետրոսյանի

Ա. Թունյանի

Քննության առնելով Տիրուհի Այվազյանի անհատական

դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Տիրուհի Այվազյանը դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2020 թվականի հունիսի 2-ին) խնդրելով. «....Որոշել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածին համապատասխանության հարցն այնքանով, որքանով չի ապահովում դատական ակտի վերանայման հնարավորություն մեղադրվող անձի կողմից, ապացույց կեղծելու մեջ մեղսագրվող արարքը ընդունելու և վաղեմության ժամկետը անցած լինելու հիմքով քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշման շրջանակներում»:

2. Դիմողը գտնում է, որ վիճարկվող իրավանորմը բավարար չափով և հստակությամբ չի ծառայում արդար դատաքննությանը, քանի որ չի նախատեսում կեղծ ապացույցների հիման վրա կայացված դատական ակտի վերանայման երաշխիքներ, որոնք բխում են Սահմանադրությամբ երաշխավորված արդար դատաքննության իրավունքից: Դիմողը մատնանշում է, որ արդար դատաքննության իրավունքը կկրի հռչակագրային բնույթ, եթե ապահովված չլինի դատական ակտի վերանայման հնարավորության ընթացակարգով այն դեպքում, երբ դատական ակտի կայացման հիմք հանդիսացող ապացույցը ճանաչվել է կեղծ: Ըստ դիմողի վիճարկվող նորմը ապացույցի կեղծ լինելու փաստը պայմանավորում է միայն օրինական ուժի մեջ մտած դատավճռով, ինչը չի բխում անձի արդար դատաքննության իրավունքից, քանի որ ապացույցի կեղծ լինելը կարող է հաստատվել ոչ միայն օրինական ուժի մեջ մտած դատավճռով, այլ նաև քննիչի քրեական գործի վարույթը կարճելու և հետապնդում չիրականացնելու մասին որոշմամբ: Դիմողը գտնում է, որ վիճարկվող նորմն ամբողջությամբ չի ծառայում արդարադատության իրականացմանը և արդար դատաքննության իրավունքին, քանի որ օրենսդիրը երաշխավորում է անօրինական ապացույցի հիման վրա կայացված դատական ակտի օրինականությունը»:

3. Ելնելով Տիրուհի Այվազյանի դիմումի և կից փաստաթղթերի նախնական ուսումնասիրման արդյունքներից Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ առկա չեն սույն անհատական դիմումով գործի քննությունը մերժելու հիմքեր, այն է

- դիմումում առաջադրված հարցը ենթակա է Սահմանադրական դատարանին,

- դիմողն իրավասու է տվյալ հարցով դիմել Սահմանադրական դատարան, այն է

ա) դիմողը հանդիսացել է ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարաններում դատավարության մասնակից,

բ) դիմողի նկատմամբ ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարանի կողմից կիրառվել է օրենքի դրույթ,

գ) դիմողի նկատմամբ վիճարկվող դրույթը կիրառվել է դատարանի վերջնական ակտով,

դ) դիմողը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները:

- դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ Սահմանադրական դատարանի որոշում,

- դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում,

- դիմումն ակնհայտ անհիմն չէ,

- դիմողը պահպանել է Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված 6-ամսյա ժամկետը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28 և 69-րդ հոդվածներով Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

«Տիրուհի Այվազյանի դիմումի հիման վրա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության: Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովին:

Նախագահող

Անդամներ

19 հունիսի 2020 թվականի

ՍԴԴԿՈ-36

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
19 հունիսի, 2020 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-36
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել