ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 234.22 — Հատուկ հայցային վարույթի կարգով քննվող` փոխհատուցման չափի վիճարկման հետ կապված վեճերով դատական ակտը 1.
Ամփոփում
Հոդված 234.22. Հատուկ հայցային վարույթի կարգով քննվող` փոխհատուցման չափի վիճարկման հետ կապված վեճերով դատական ակտը 1. Սույն գլխով նախատեսված գործերով ներկայացված հայցադիմումի քննության արդյունքով դատարանը կայացնում է հետևյալ որոշումներից մեկը. 1) հայցը բավարարելու և համարժեք փոխհատուցման նոր չափ սահմանելու մասին` փոխհատուցման գումարը հաշվարկելով փոխհատուցման գումարը նոտարի, դատարանի կամ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության դեպոզիտ վճարվելու օր
Ամբողջ Տեքստ
Հոդված 234.22. Հատուկ հայցային վարույթի կարգով քննվող` փոխհատուցման չափի վիճարկման հետ կապված վեճերով դատական ակտը 1. Սույն գլխով նախատեսված գործերով ներկայացված հայցադիմումի քննության արդյունքով դատարանը կայացնում է հետևյալ որոշումներից մեկը. 1) հայցը բավարարելու և համարժեք փոխհատուցման նոր չափ սահմանելու մասին` փոխհատուցման գումարը հաշվարկելով փոխհատուցման գումարը նոտարի, դատարանի կամ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության դեպոզիտ վճարվելու օրվա դրությամբ. 2) հայցը մերժելու մասին:
2. Սույն գլխով նախատեսված վեճերի քննության արդյունքով կայացված հայցը բավարարելու վերաբերյալ վճռում պետք է նշվեն պատասխանողի կողմից դեպոզիտ հաշվին վճարման ենթակա փոխհատուցման լրացուցիչ գումարը, ինչպես նաև փոխհատուցման ենթակա լրացուցիչ գումարն ստանալու իրավունք ունեցող բոլոր անձանց մասին, եթե օտարվող սեփականության դիմաց դատարանի սահմանած փոխհատուցման գումարը պետք է տրվի մեկից ավելի սեփականատերերի կամ օտարվող սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողների ևս: ԵՆԹԱԲԱԺԻՆ ԵՐՐՈՐԴ ՀԱՏՈՒԿ ՎԱՐՈՒՅԹՆԵՐ ԳԼՈՒԽ 28 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ⚖
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
