Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԺՈՂՈՎՆԵՐ, ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐ, ԵՐԹԵՐ ԵՎ ՑՈՒՅՑԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԺՈՂՈՎՆԵՐ, ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐ, ԵՐԹԵՐ ԵՎ ՑՈՒՅՑԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-1-Ն17 մարտի, 2008 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԺՈՂՈՎՆԵՐ, ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐ, ԵՐԹԵՐ ԵՎ ՑՈՒՅՑԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԺՈՂՈՎՆԵՐ, ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐ, ԵՐԹԵՐ ԵՎ ՑՈՒՅՑԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2008 թվականի մարտի 17-ին «ԺՈՂՈՎՆԵՐ, ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐ, ԵՐԹԵՐ ԵՎ ՑՈՒՅՑԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի ապրիլի 28-ի ՀO-63-Ն օրենքի (այսուհետ` օրենք) 9-րդ հոդվածում` 1. 4-րդ մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «3) եթե, ըստ հավաստի տվյալների, դրանք ուղղված են սահմանադրական կարգը բռնի տապալելուն, ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելուն, բռնություն կամ պատերազմ քարոզելուն կամ կարող են հանգեցնել զանգվածային անկարգությունների և հանցագործությունների, պետական անվտանգության, հասարակական կարգի, հանրության առողջության ու բարոյականության խաթարմանը, այլոց սահմանադրական իրավունքների և ազատությունների ոտնահարմանը: Այդ տվյալները կարող են համարվել հավաստի, եթե դրանց առնչությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանությունը կամ ազգային անվտանգության ծառայությունը ներկայացրել է պաշտոնական եզրակացություն: Նույն կարգով այդ մարմինները եզրակացություն են տալիս այդ հիմքերի վերացման մասին: Այդպիսի եզրակացություն ներկայացվում է նաև սույն հոդվածի 6-րդ մասի դեպքում:». 2. լրացնել հետևյալ խմբագրությամբ 6-րդ մաս. «6. Այն դեպքերում, երբ զանգվածային հրապարակային միջոցառումները վերածվել են զանգվածային անկարգությունների, որոնք հանգեցրել են մարդկային զոհերի, նոր հանցագործությունների կանխման նպատակով, եթե սպառվել են կանխման մյուս միջոցները, լիազոր մարմինը կարող է ժամանակավորապես արգելել զանգվածային հրապարակային միջոցառումների անցկացումը մինչև հանցագործության հանգամանքների և հանցանք կատարած անձանց բացահայտումը:»: Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածում` 1. 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «1. Զանգվածային հրապարակային միջոցառումներ կարող են անցկացվել միայն լիազոր մարմնին գրավոր իրազեկելուց հետո:».

2. 4-րդ մասի «երեք» բառը փոխարինել «հինգ» բառով: Հոդված 3. Օրենքի 12-րդ հոդվածում` 1. 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «1. Լիազոր մարմինն իրազեկումը քննարկում է այն ստանալու պահից 72 ժամվա ընթացքում` ըստ իրազեկումների ստացման հերթականության:».

2. 4-րդ մասից հանել վերջին նախադասությունը.

3. 5-րդ մասի «8-րդ» բառը փոխարինել «1-ին» բառով.

4. 8-րդ մասից հանել «մինչև իրազեկումն ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրվա ժամը 16-ը» բառերը: Հոդված 4. Օրենքի 13-րդ հոդվածում` 1. 1-ին մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «3) առկա են սույն օրենքի 9-րդ հոդվածով սահմանված հիմքերը.». 2. ուժը կորցրած ճանաչել 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետերը.

3. 4-րդ մասի առաջին պարբերության «և 3-րդ կետերով» բառերը փոխարինել «կետով» բառով.

4. 5-րդ մասի «հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով» բառերը փոխարինել «օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով, 4-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով և 5-րդ մասով» բառերով: Հոդված 5. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետից հանել «, բացառությամբ այն դեպքերի, երբ ոչ զանգվածային հրապարակային միջոցառումը ինքնաբուխ վերածվել է զանգվածային հրապարակային միջոցառման» բառերը: Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռ. Քոչարյան 2008 թ. մարտի 18 Երևան ՀՕ-1-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԺՈՂՈՎՆԵՐ, ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐ, ԵՐԹԵՐ ԵՎ ՑՈՒՅՑԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-1-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (20.03.2008-02.05.2011) Կարգավիճակ Գործողությունը դադարեցված է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2008.03.19/17(607) Հոդ.250 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 17.03.2008 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 18.03.2008 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 20.03.2008 Ուժը կորցրել է 02.05.2011 Հիմնական ակտ 17.03.2008, ՀՕ-1-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 28.04.2004, ՀՕ-63-Ն 28.04.2004, ՀՕ-63-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
17 մարտի, 2008 թ.
Գործի #:
ՀՕ-1-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել