Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 911 — Բանկային գրքույկ 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 911AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 911 — Բանկային գրքույկ 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 911. Բանկային գրքույկ 1. Քաղաքացու հետ բանկային ավանդի պայմանագիր կնքելը և նրա ավանդի հաշվին դրամական միջոցներ մուծելը հավաստվում են բանկային գրքույկով, եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ: Բանկային ավանդի պայմանագրով կարող է տրամադրվել անվանական կամ ըստ ներկայացնողի բանկային գրքույկ: Բանկային գրքույկում պետք է նշվեն և բանկի կողմից հավաստվեն բանկի, իսկ եթե ավանդը ներդրված է բանկի մասնաճյուղում, ապա նաև համապատասխան մասնաճյուղ

Ամբողջ Տեքստ

Հոդված 911. Բանկային գրքույկ 1. Քաղաքացու հետ բանկային ավանդի պայմանագիր կնքելը և նրա ավանդի հաշվին դրամական միջոցներ մուծելը հավաստվում են բանկային գրքույկով, եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ: Բանկային ավանդի պայմանագրով կարող է տրամադրվել անվանական կամ ըստ ներկայացնողի բանկային գրքույկ: Բանկային գրքույկում պետք է նշվեն և բանկի կողմից հավաստվեն բանկի, իսկ եթե ավանդը ներդրված է բանկի մասնաճյուղում, ապա նաև համապատասխան մասնաճյուղի անվանումը և գտնվելու վայրը, ավանդի հաշվի համարը, ինչպես նաև հաշվում մուտքագրված և հաշվից դուրս գրված դրամական միջոցների բոլոր գումարները և բանկային գրքույկը` բանկ ներկայացնելու պահին հաշվում եղած դրամական միջոցների մնացորդը: Բանկային գրքույկում նշված ավանդի վերաբերյալ տվյալները հիմք են բանկի և ավանդատուի միջև ավանդով հաշվարկներ կատարելու համար, եթե այլ բան ապացուցված չէ:

2. Ավանդը վերադարձնելը, դրանից տոկոսներ վճարելը և ավանդի հաշվից դրամական միջոցներն այլ անձանց փոխանցելը բանկն իրականացնում է բանկային գրքույկը ներկայացնելիս: Եթե անվանական բանկային գրքույկը կորել է կամ պիտանի չէ ներկայացման համար, բանկն ավանդատուի դիմումի հիման վրա նրան տալիս է նոր բանկային գրքույկ: Ըստ ներկայացնողի բանկային գրքույկի կորստի դեպքում իրավունքները վերականգնվում են ըստ ներկայացնողի արժեթղթերի համար նախատեսված կարգով (հոդված 151): Գ Լ ՈՒ Խ 50 ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել