Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 27 — Գործերի միանձնյա և կոլեգիալ քննությունը 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 27AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 27 — Գործերի միանձնյա և կոլեգիալ քննությունը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 27. Գործերի միանձնյա և կոլեգիալ քննությունը 1. Առաջին ատյանի դատարանում գործերը քննում է դատավորը՝ միանձնյա: 2. Գործերը միանձնյա քննելիս դատավորը գործում է որպես դատարան: 3. Վերաքննիչ դատարանն առաջին ատյանի դատարանի եզրափակիչ դատական ակտերի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքները քննում և դրանց վերաբերյալ, ինչպես նաև սույն օրենսգրքի 384-րդ և 385-րդ հոդվածներով նախատեսված հարցերով որոշումները կայացնում է կոլեգիալ` երեք դատավորի կազմով։ 4. Առաջի

Ամբողջ Տեքստ

Հոդված 27. Գործերի միանձնյա և կոլեգիալ քննությունը 1. Առաջին ատյանի դատարանում գործերը քննում է դատավորը՝ միանձնյա:

2. Գործերը միանձնյա քննելիս դատավորը գործում է որպես դատարան:

3. Վերաքննիչ դատարանն առաջին ատյանի դատարանի եզրափակիչ դատական ակտերի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքները քննում և դրանց վերաբերյալ, ինչպես նաև սույն օրենսգրքի 384-րդ և 385-րդ հոդվածներով նախատեսված հարցերով որոշումները կայացնում է կոլեգիալ` երեք դատավորի կազմով։

4. Առաջին ատյանի դատարանի՝ պարզեցված վարույթի կարգով կայացված եզրափակիչ դատական ակտերի, վճարման կարգադրությունների և միջանկյալ դատական ակտերի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքները քննվում և դրանց վերաբերյալ որոշումները կայացվում են միանձնյա, բացառությամբ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պարտատերերի պահանջների հաստատման կապակցությամբ կայացված որոշումների դեմ ներկայացված բողոքների, որոնք վերաքննիչ դատարանը քննում է կոլեգիալ՝ երեք դատավորի կազմով:

5. Առաջին ատյանի դատարանում գործի քննությունը, իսկ վերաքննիչ դատարանում բողոքի քննությունն անցկացվում են դատարանի անփոփոխ կազմով, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի: Դատարանի կազմը փոխվելու կամ կազմում փոփոխության դեպքում կայացվում է գործը (վերաքննիչ բողոքը) վարույթ ընդունելու մասին որոշում: 5.1. Դատարանի կազմը փոխվելու կամ դատական կազմում փոփոխության դեպքում գործը (վերաքննիչ բողոքը) վարույթ ընդունելու հետ միաժամանակ դատարանը որոշում է կայացնում գործի (վերաքննիչ բողոքի) քննությունն ընդհատման պահից շարունակելու, իսկ առաջին ատյանի դատարանում դատաքննությունն ավարտված լինելու դեպքում` դատաքննության փուլից վերսկսելու մասին, բացառությամբ այն դեպքի, երբ առկա է գործի (վերաքննիչ բողոքի) քննությունն սկզբից սկսելու անհրաժեշտություն: Դատարանը կարող է փոփոխել իր որոշումը, եթե գործին մասնակցող անձը դատարանի որոշման կայացումից հետո՝ երկշաբաթյա ժամկետում, ներկայացնում է այդ մասին պատճառաբանված միջնորդություն։ 5.2. Եթե սույն հոդվածով նախատեսված կարգով գործի (վերաքննիչ բողոքի) քննությունը շարունակվում է ընդհատման պահից, սակայն գործի (վերաքննիչ բողոքի) քննության համար սույն օրենսգրքով սահմանված և մնացած ժամկետը պակաս է մեկ ամսից, ապա այդ ժամկետը երկարաձգվում է մեկ ամսով, իսկ եթե տվյալ գործի (վերաքննիչ բողոքի) քննության համար սույն օրենսգրքով նախատեսված ժամկետը մեկ ամիս է կամ պակաս է մեկ ամսից, ապա տվյալ գործի (վերաքննիչ բողոքի) քննության համար՝ սույն օրենսգրքով նախատեսված ժամկետով: 5.3. Գործի (վերաքննիչ բողոքի) քննությունն ընդհատման պահից շարունակելու մասին որոշում կայացվելու դեպքում գործի (վերաքննիչ բողոքի) քննությունը շարունակվում է գործի (վերաքննիչ բողոքի) քննության ընդհատման՝ դատարանի կազմը փոխվելու կամ դատական կազմում փոփոխության պահից: 5.4. Գործի (վերաքննիչ բողոքի) քննությունն ընդհատման պահից շարունակելու մասին որոշում կայացվելու դեպքում մինչև գործի (վերաքննիչ բողոքի) քննության ընդհատման պահն ավարտված դատավարական ժամկետները չեն վերսկսվում, իսկ դատավարության մասնակիցները չեն կարող կատարել այնպիսի գործողություններ, որոնց կատարման ժամկետը լրացել է մինչև գործի (վերաքննիչ բողոքի) քննության ընդհատման պահը: 5.5. Գործի (վերաքննիչ բողոքի) քննությունն ընդհատման պահից շարունակվելու դեպքում մինչև գործի (վերաքննիչ բողոքի) քննության ընդհատման պահը կատարված գործողությունները կամ ընդունված որոշումները պարտադիր են և ունեն իրավական ուժ այնպես, ինչպես դատարանի կազմի կամ դատական կազմում փոփոխություն տեղի չունենալու դեպքում: 6․ Վճռաբեկ դատարանում վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու, վճռաբեկ բողոքի ընդունումը մերժելու, վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու հարցը լուծվում է նիստին ներկա դատավորների ձայների ընդհանուր թվի մեծամասնությամբ, իսկ վճռաբեկ բողոքը վերադարձնելու հարցը լուծվում է միանձնյա՝ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի մեկ դատավորի կազմով, իսկ հակակոռուպցիոն պալատում՝ հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության դատական կազմի մեկ դատավորի կազմով։ Վճռաբեկ բողոքը քննվում է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի, իսկ հակակոռուպցիոն պալատում՝ հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ:

7. Կոլեգիալ կազմով որոշումներն ընդունվում են դատական կազմի դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, Վճռաբեկ դատարանում` քաղաքացիական պալատի, իսկ հակակոռուպցիոն պալատում՝ հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

8. Գործի կոլեգիալ քննության ժամանակ դատավորն իրավունք չունի ձեռնպահ մնալու քվեարկելուց:

9. Մեծամասնության կարծիքին չհամաձայնվող դատավորի հատուկ կարծիք ունենալու մասին նրա ստորագրությամբ նշում է կատարվում դատական ակտում: Հատուկ կարծիքն այն ներկայացրած դատավորի ստորագրությամբ կցվում է դատական ակտին։

10. Հատուկ կարծիքը կարող է վերաբերել դատական ակտի ինչպես պատճառաբանական, այնպես էլ եզրափակիչ մասին:

11. Հատուկ կարծիքը հրապարակվում է դատական ակտի հրապարակումից հետո՝ տասնօրյա ժամկետում: (27-րդ հոդվածը փոփ. 09.02.22 ՀՕ-26-Ն, խմբ.

07.02.24 ՀՕ-82-Ն, փոփ., լրաց.

04.12.24 ՀՕ-488-Ն, խմբ.

04.03.26 ՀՕ-93-Ն, 25.03.26 ՀՕ-108-Ն ) (09.02.22 ՀՕ-26-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) ( 07.02.24 ՀՕ-82-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ ) ( 04.12.24 ՀՕ-488-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) ( 04.03.26 ՀՕ-93-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) ( 25.03.26 ՀՕ-108-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) (հոդվածը 18.06.26 ՀՕ-253-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում նույն օրենքի պաշտոնական հրապարակումից մեկ տարի հետո) ԳԼՈՒԽ 5 ԻՆՔՆԱԲԱՑԱՐԿԸ ԵՎ ԲԱՑԱՐԿԸ &#9878

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել