ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 416 — Յուրաքանչյուր զինվորական էշելոնում զորամասի հրամանատարի հրամանով նշանակվում են զինվորական էշելոնի պետ, անձնակազմի հետ տարվող աշխատանքի գծով տեղակալ, մարտական ապահովման գծով օգնական
Ամփոփում
Հոդված 416. Յուրաքանչյուր զինվորական էշելոնում զորամասի հրամանատարի հրամանով նշանակվում են զինվորական էշելոնի պետ, անձնակազմի հետ տարվող աշխատանքի գծով տեղակալ, մարտական ապահովման գծով օգնական, մատակարարման գծով օգնական, կապի պետ, բժիշկ (բուժակ): Զինվորական անձնախմբում նշանակվում է անձնախմբի պետ: Վագոնների (նավի մարդատար շինությունների) ավագներ նշանակում են փոխադրվող ստորաբաժանումների հրամանատարները կամ զինվորական էշելոնի պետը, իսկ օդանավերի սրահ
Ամբողջ Տեքստ
Հոդված 416. Յուրաքանչյուր զինվորական էշելոնում զորամասի հրամանատարի հրամանով նշանակվում են զինվորական էշելոնի պետ, անձնակազմի հետ տարվող աշխատանքի գծով տեղակալ, մարտական ապահովման գծով օգնական, մատակարարման գծով օգնական, կապի պետ, բժիշկ (բուժակ): Զինվորական անձնախմբում նշանակվում է անձնախմբի պետ: Վագոնների (նավի մարդատար շինությունների) ավագներ նշանակում են փոխադրվող ստորաբաժանումների հրամանատարները կամ զինվորական էշելոնի պետը, իսկ օդանավերի սրահների օրապահները` զինվորական անձնախմբի պետը: Զինվորական էշելոնի (անձնախմբի) պետի զինվորական կոչումը և ազգանունը, զինվորական էշելոնի (անձնախմբի) համարը հայտարարվում են ամբողջ անձնակազմին:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
