ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ (2003թ., ուժը կորցրած 01.07.2022) — Հոդված 338.1 — Նոտարի մոտ կեղծ երդում տալը 1. Դատարան կամ պետական այլ մարմին ներկայացնելու նպատակով նոտարի մոտ արված բանավոր
Ամփոփում
Հոդված 338.1. Նոտարի մոտ կեղծ երդում տալը 1. Դատարան կամ պետական այլ մարմին ներկայացնելու նպատակով նոտարի մոտ արված բանավոր հայտարարությունը ճշմարտացի լինելու վերաբերյալ կեղծ երդում տալը՝ պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` երկու տարի ժամկետով: 2. ուղղ Նույն արարքը, որը կատարվել է շահադիտական դրդումներով՝ պատժվում է ազատազրկմամբ՝
Ամբողջ Տեքստ
Հոդված
338.1.
Նոտարի մոտ կեղծ երդում տալը
1. Դատարան կամ պետական այլ մարմին ներկայացնելու նպատակով նոտարի մոտ արված բանավոր հայտարարությունը ճշմարտացի լինելու վերաբերյալ կեղծ երդում տալը՝ պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` երկու տարի ժամկետով:
2.
ուղղ
Նույն արարքը, որը կատարվել է շահադիտական դրդումներով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:
3. Անձը ենթակա չէ քրեական պատասխանատվության, եթե իր բանավոր հայտարարության ճշմարտացի չլինելը որեւէ նշանակություն չէր կարող ունենալ դատարանում կամ պետական այլ մարմիններում:
(338.1-ին հոդվածը լրաց. 19.10.16 ՀՕ-184-Ն)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — repealed code article (2003–2022)
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
