Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՀՈՎՀԱՆՆԵՍ ՌՈՒՇԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄՈՎ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՌՈՒՇԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄՈՎ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/2-1718 մայիսի, 2010 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-17)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 18 մայիսի 2010թ. ՍԴԴԿՈ/2 - 17 | ՀՈՎՀԱՆՆԵՍ ՌՈՒՇԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄՈՎ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

ՈՐՈՇՈՒՄԸ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄՈՎ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Քաղ. Երեւան

18 մայիսի 2010թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

թիվ 2 դատական կազմը`

Նախագահությամբ` Մ. Թոփուզյանի

Անդամակցությամբ` Հ. Դանիելյանի

Ֆ. Թոխյանի

Ուսումնասիրելով քաղաքացի Հովհաննես Ռուշանյանի անհատական դիմումով գործը

քննության ընդունելու մասին հարցը,

ՊԱՐԶԵՑ․

Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի` քաղաքացի

Հ. Ռուշանյանը 03.05.2010թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան` խնդրելով քննության

առնել եւ որոշել «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» ՀՀ օրենքի 1-ին

հոդվածի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի, 118.3.-րդ հոդվածի

1-ին ենթակետի, 118.6.-րդ հոդվածի 1-ին կետի, ՀՀ քաղաքացիական դատավարության

օրենսգրքի 233 եւ 234-րդ հոդվածների համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը:

Տվյալ անհատական դիմումի նախնական ուսումնասիրության արդյունքներով հիմնավորված է, որ ՀՀ քաղ. դատ. օր.-ի եւ վարչ. դատ. օր-ի նշված դրույթների սահմանադրականության հանգամանքը մինչ այդ քննության առարկա է դարձել ՀՀ սահմանադրական դատարանի 2007թ. ապրիլի 9-ի թիվ ՍԴՈ-690, 2008թ. մայիսի 27-ի թիվ ՍԴՈ-754, 2008թ. հոկտեմբերի 8-ի թիվ ՍԴՈ-765, 2010թ. ապրիլի 13-ի թիվ ՍԴՈ-873 որոշումներով: Այսպիսով, դիմումում առաջադրված այդ հարցերի վերաբերյալ առկա են ՀՀ սահմանադրական դատարանի հիշատակված որոշումները, իսկ նմանօրինակ պայմաններում բացակայում են գործը քննության ընդունելու օրենքով սահմանված հիմքերը։ «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի

առնչությամբ ՀՀ սահմանադրական դատարանն իր հստակ եւ սպառիչ իրավական դիրքորոշումն արտահայտել է դեռեւս 2006թ. նոյեմբերի 28-ի թիվ ՍԴՈ-668 որոշման 5-րդ կետում: Բացի դրանից, հարկ է արձանագրել, որ սույն անհատական դիմումն ակնհայտ անհիմն է,

քանի որ դիմումում չեն բերված անհրաժեշտ եւ բավարար իրավական փաստարկներ` հիմնավորելու համար վերը նշված օրենքի 1-ին հոդվածի` ՀՀ Սահմանադրությանը հակասելու պարագան։ Ընդհակառակը, դիմողը ձեւականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարցը, ըստ էության բարձրացնում է տարբեր պետական մարմինների կողմից այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց /ՀՀ սահմանադրական դատարանի 2009թ.

մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշման 8-րդ եւ 9-րդ կետեր/:

Ի դեպ, գործի նյութերով` մի շարք դատական ակտերով, հիմնավորված է, որ դիմողի

պահանջը` իրեն պատերազմի հաշմանդամ ճանաչելու վերաբերյալ, չի վիճարկվել, ավելին`

համարվել է արդեն կարգավորված ՀՀ գործող օրենսդրությամբ եւ ԱՊՀ-ի շրջանակներում

կնքված` 1994թ. ապրիլի 15-ի միջպետական համաձայնագրով:

Ելնելով վերոգրյալից՝ եւ ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ

օրենքի 32-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ կետերով, 69-րդ հոդվածի 4-րդ եւ 7-րդ մասերով, ՀՀ

սահմանադրական դատարանի կանոնակարգի 26-րդ հոդվածով` ՀՀ սահմանադրական

դատարանի թիվ 2 դատական կազմը

ՈՐՈՇԵՑ․

Քաղաքացի Հովհաննես Ռուշանյանի անհատական դիմումով գործի քննությունը

մերժել:

Նախագահող՝

Անդամներ՝

18 մայիսի 2010 թվականի

ՍԴԴԿՈ/2-17

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
18 մայիսի, 2010 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/2-17
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել