Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 90 — Լրացուցիչ և կրկնակի փորձաքննությունը 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 90AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 90 — Լրացուցիչ և կրկնակի փորձաքննությունը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 90. Լրացուցիչ և կրկնակի փորձաքննությունը 1. Փորձագիտական եզրակացության պարզ կամ ամբողջական չլինելու դեպքում առաջին ատյանի դատարանն իր նախաձեռնությամբ կամ գործին մասնակցող անձի միջնորդությամբ կարող է նշանակել լրացուցիչ փորձաքննություն` դրա կատարումը հանձնարարելով միևնույն կամ մեկ այլ փորձագետի (մասնագիտացված փորձագիտական հաստատության)։ 2. Եթե առաջին ատյանի դատարանի կամ գործին մասնակցող անձի մոտ կասկածներ են առաջանում փորձագիտական եզրակացութ

Ամբողջ Տեքստ

Հոդված 90. Լրացուցիչ և կրկնակի փորձաքննությունը 1. Փորձագիտական եզրակացության պարզ կամ ամբողջական չլինելու դեպքում առաջին ատյանի դատարանն իր նախաձեռնությամբ կամ գործին մասնակցող անձի միջնորդությամբ կարող է նշանակել լրացուցիչ փորձաքննություն` դրա կատարումը հանձնարարելով միևնույն կամ մեկ այլ փորձագետի (մասնագիտացված փորձագիտական հաստատության)։

2. Եթե առաջին ատյանի դատարանի կամ գործին մասնակցող անձի մոտ կասկածներ են առաջանում փորձագիտական եզրակացության հիմնավորվածության վերաբերյալ, կամ առկա են հակասություններ մի քանի փորձագետների եզրակացությունների կամ փորձագետի եզրակացության և մասնագետի բացատրության միջև, կամ խախտված են փորձաքննության կատարման դատավարական կանոնները, ապա առաջին ատյանի դատարանն իր նախաձեռնությամբ կամ գործին մասնակցող անձի միջնորդությամբ միևնույն հարցերի վերաբերյալ կարող է նշանակել կրկնակի փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվում է մեկ այլ փորձագետի (փորձագետների, մասնագիտացված փորձագիտական հաստատության)։

3. Լրացուցիչ կամ կրկնակի փորձաքննությունը նշանակվում է առաջին ատյանի դատարանի որոշմամբ, որում շարադրվում են լրացուցիչ կամ կրկնակի փորձաքննություն նշանակելու հիմքերը։ &#9878

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել