ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 3 — Պրոբացիայի ծառայության համակարգը 1.
Ամփոփում
Հոդված 3. Պրոբացիայի ծառայության համակարգը 1. Պրոբացիայի ծառայությունը կազմված է կենտրոնական մարմնից և տարածքային մարմիններից: Կենտրոնական մարմինը բաղկացած է հիմնական մասնագիտական և աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներից: Տարածքային մարմինները գործում են բաժնի կարգավիճակով: 2. Պրոբացիան իրականացվում է կենտրոնական մարմնի հիմնական մասնագիտական, այդ թվում՝ վերասոցիալականացման և վերականգնողական ստորաբաժանումների և տարածքային մարմիններ
Ամբողջ Տեքստ
Հոդված 3. Պրոբացիայի ծառայության համակարգը 1. Պրոբացիայի ծառայությունը կազմված է կենտրոնական մարմնից և տարածքային մարմիններից: Կենտրոնական մարմինը բաղկացած է հիմնական մասնագիտական և աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներից: Տարածքային մարմինները գործում են բաժնի կարգավիճակով:
2. Պրոբացիան իրականացվում է կենտրոնական մարմնի հիմնական մասնագիտական, այդ թվում՝ վերասոցիալականացման և վերականգնողական ստորաբաժանումների և տարածքային մարմինների կողմից:
3. Պրոբացիայի ծառայության կանոնադրությունը, հաստիքացուցակը հաստատում է (օրենսդրությամբ սահմանված ենթակայությանը համաձայն) համապատասխան մարմնի ղեկավարը (այսուհետ՝ Նախարար):
4. Պրոբացիայի ծառայության կենտրոնական և տարածքային մարմիններն ունեն Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և հայերեն անվանմամբ կլոր կնիք, միասնական նմուշի ձևաթղթեր, խորհրդանիշ և կարող են ունենալ անհատականացման այլ միջոցներ:
5. Պրոբացիայի ծառայության կենտրոնական և տարածքային մարմինների կողմից օգտագործվող կնիքի, միասնական նմուշի ձևաթղթերի, խորհրդանիշի, անհատականացման այլ միջոցների նկարագիրը հաստատում է Նախարարը: (3-րդ հոդվածը փոփ., լրաց.
07.02.24 ՀՕ-48-Ն)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
