Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ — Հոդված 43 — Ապացույցները Սահմանադրական դատարանում 1.
ARLISՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ — Հոդված 43AI Ինդեքսավորված

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ — Հոդված 43 — Ապացույցները Սահմանադրական դատարանում 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 43. Ապացույցները Սահմանադրական դատարանում 1. Գործով ապացույցներ են օրենքով սահմանված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա Սահմանադրական դատարանը պարզում է դատավարության կողմերի պահանջները և առարկությունները հիմնավորող փաստերի առկայությունը կամ բացակայությունը: 2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված տեղեկությունները հաստատվում են՝ 1) վկաների ցուցմունքներով. 2) փորձագետի եզրակացությամբ. 3) գրավոր փաստաթղթերով, նյութերով և իրերով

Ամբողջ Տեքստ

Հոդված 43. Ապացույցները Սահմանադրական դատարանում 1. Գործով ապացույցներ են օրենքով սահմանված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա Սահմանադրական դատարանը պարզում է դատավարության կողմերի պահանջները և առարկությունները հիմնավորող փաստերի առկայությունը կամ բացակայությունը:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված տեղեկությունները հաստատվում են՝ 1) վկաների ցուցմունքներով. 2) փորձագետի եզրակացությամբ. 3) գրավոր փաստաթղթերով, նյութերով և իրերով (գրավոր և իրեղեն ապացույցներ), այդ թվում` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից ստացված պաշտոնական տեղեկանքներով և այլ տեղեկություններով. 4) դատավարության կողմերի` որպես վկա տրված ցուցմունքներով:

3. Կողմերն իրավունք չունեն ոչնչացնելու կամ թաքցնելու որևէ ապացույց կամ այլ եղանակով խոչընդոտելու դրա հետազոտմանը և գնահատմանը՝ անհնարին կամ դժվարին դարձնելով ապացույցներ հավաքելը և ներկայացնելը։

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել