ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 433 — Պարտավորության դադարելը պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի ակտի հիման վրա 1.
Ամփոփում
Հոդված 433. Պարտավորության դադարելը պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի ակտի հիման վրա 1. Եթե պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի ակտի հրապարակման հետևանքով պարտավորությունը կատարելը լրիվ կամ մասնակի դառնում է անհնարին, պարտավորությունը լրիվ կամ համապատասխան մասով դադարում է: Դրա հետևանքով վնաս կրած կողմերը, սույն օրենսգրքի 15 և 18 հոդվածներին համապատասխան, իրավունք ունեն պահանջել հատուցելու վնասները: 2. Սահմանված կարգով պետական կամ
Ամբողջ Տեքստ
Հոդված 433. Պարտավորության դադարելը պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի ակտի հիման վրա 1. Եթե պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի ակտի հրապարակման հետևանքով պարտավորությունը կատարելը լրիվ կամ մասնակի դառնում է անհնարին, պարտավորությունը լրիվ կամ համապատասխան մասով դադարում է: Դրա հետևանքով վնաս կրած կողմերը, սույն օրենսգրքի 15 և 18 հոդվածներին համապատասխան, իրավունք ունեն պահանջել հատուցելու վնասները:
2. Սահմանված կարգով պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի այն ակտն անվավեր ճանաչելու դեպքում, որի հիման վրա պարտավորությունը դադարել է, պարտավորությունը վերականգնվում է, եթե այլ բան չի բխում կողմերի համաձայնությունից կամ պարտավորության էությունից, և դրա կատարումը պարտատիրոջ համար չի կորցրել իր հետաքրքրությունը:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
