Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 44 — Գրավոր ապացույցի իսկությունը 1.
ARLISՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 44AI Ինդեքսավորված

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 44 — Գրավոր ապացույցի իսկությունը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 44. Գրավոր ապացույցի իսկությունը 1. Գրավոր փաստաթղթի իսկության վերաբերյալ հիմնավոր կասկածի դեպքում ապացույց ներկայացնողը պետք է ապացուցի դրա իսկական լինելը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի։ Գրավոր փաստաթղթի իսկությունն ապացուցելու պարտականությունը կրող կողմն իրավունք ունի միջնորդելու հանել այդ ապացույցն ապացույցների շարքից, եթե դրա իսկությունը վիճարկող կողմը չի առարկում։ 2. Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա պ

Ամբողջ Տեքստ

Հոդված 44. Գրավոր ապացույցի իսկությունը 1. Գրավոր փաստաթղթի իսկության վերաբերյալ հիմնավոր կասկածի դեպքում ապացույց ներկայացնողը պետք է ապացուցի դրա իսկական լինելը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի։ Գրավոր փաստաթղթի իսկությունն ապացուցելու պարտականությունը կրող կողմն իրավունք ունի միջնորդելու հանել այդ ապացույցն ապացույցների շարքից, եթե դրա իսկությունը վիճարկող կողմը չի առարկում։

2. Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տրված կամ վավերացված փաստաթղթի, ինչպես նաև կողմերի միջև ստորագրված երկկողմ փաստաթղթերի իսկության վերաբերյալ հիմնավոր կասկածի դեպքում փաստաթղթի ոչ իսկական լինելը պետք է ապացուցի դրա իսկությունը վիճարկող կողմը։

3. Փաստաթղթի իսկությունը կարող է ստուգվել նաև դատարանի նախաձեռնությամբ։

4. Եթե դատարանը հանգում է այն համոզման, որ փաստաթուղթը իսկական չէ, ապա այն հանում է ապացույցների շարքից։

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել