ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ — Հոդված 13 — Սահմանադրական դատարանի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը և կարգը 1.
Ամփոփում
Հոդված 13. Սահմանադրական դատարանի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը և կարգը 1. Սահմանադրական դատարանի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքը Սահմանադրական դատարանի դատավորի` սույն օրենքով սահմանված վարքագծի կանոնների խախտումն է, բացառությամբ սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով սահմանված կանոնի խախտման։ 2. Սահմանադրական դատարանի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկում է Սահմանադր
Ամբողջ Տեքստ
Հոդված 13. Սահմանադրական դատարանի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը և կարգը 1. Սահմանադրական դատարանի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքը Սահմանադրական դատարանի դատավորի` սույն օրենքով սահմանված վարքագծի կանոնների խախտումն է, բացառությամբ սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով սահմանված կանոնի խախտման։
2. Սահմանադրական դատարանի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկում է Սահմանադրական դատարանը սույն օրենքի 82-րդ հոդվածով սահմանված կարգով:
3. Սահմանադրական դատարանի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակով վարույթը կարող է հարուցվել սույն օրենքով սահմանված վարքագծի կանոնները դատավորի կողմից խախտվելու հիմքով այն հայտնաբերելուց հետո` եռամսյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան այդ հիմքը ծագելուց մեկ տարի հետո, բացառությամբ սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ և 16-րդ կետերով նախատեսված խախտումների: Դատավորի կողմից սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ և 16-րդ կետերով նախատեսված վարքագծի կանոնները խախտելու հիմքով կարգապահական վարույթ կարող է հարուցվել դրանք հայտնաբերելուց հետո` մեկ տարվա ժամկետում, բայց ոչ ուշ, քան այդ հիմքը ծագելուց երեք տարի հետո:
4. Սահմանադրական դատարանի դատավորին վարչական, քաղաքացիաիրավական կամ օրենքով նախատեսված այլ պատասխանատվության ենթարկելը չի բացառում նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու և նրա լիազորությունները դադարեցնելու հնարավորությունը և հակառակը: (13-րդ հոդվածը խմբ. 25.03.20 ՀՕ-198-Ն, լրաց.
07.12.22 ՀՕ-557-Ն ) (25.03.20 ՀՕ-198-Ն օրենքն ունի անցումային դրույթ )
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
