Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՏԱԹԵՎԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՏԱԹԵՎԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/1-1930 հուլիսի, 2018 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-19)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 30 հուլիսի 2018թ. ՍԴԴԿՈ/1 - 19 | ՏԱԹԵՎԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան

30 հուլիսի 2018թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի թիվ 1

դատական կազմը

Նախագահությամբ Ա.Գյուլումյանի

Անդամակցությամբ Ա. Թունյանի

Հ. Թովմասյանի

Քննության առնելով Տաթևիկ Խաչատրյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց.

1. Տաթևիկ Խաչատրյանը (ներկայացուցիչ Տ. Սիրադեղյան) 19.07.2018թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով Սահմանադրության 61, 63 և 75-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել 1998 թվականի հունիսի 17-ի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 97-րդ հոդվածը։

Դիմողը գտնում է, որ վիճարկվող դրույթը, որը կիրառվել է իր գործով, չի երաշխավորում անհրաժեշտ ու արդյունավետ կառուցակարգեր անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության սահմանադրական իրավունքների իրացման համար այնքանով, որքանով հնարավորություն չի ընձեռում հայցի ապահովման միջոցներ ձեռնարկելու այն դիմումների դեպքում, որոնց քննությամբ կայացված դատական ակտը կարող է առաջացնել կատարման ենթակա պարտականություն։ Դիմողի կարծիքով դատական ակտի կատարման ապահովման հնարավորությունը պետք է գործի բոլոր այն դեպքերում, երբ գործն ըստ էության լուծող դատական ակտը կարող է առաջացնել կատարման ենթակա իրավահարաբերություններ անկախ նրանից դրա կայացման հիմքում ընկել է «հայցիե, թե «դիմումիե տեսքով դատարան ներկայացված պահանջը։

2. Գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին. Տ. Խաչատրյանը և Ա. Խաչատրյանը 2018 թվականի հունվարի 15-ին դիմում են ներկայացրել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան վճռի շրջադարձ կատարելու մասին։ Միաժամանակ ներկայացվել է միջնորդություն խնդրելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 97 և 98-րդ հոդվածների հիմքով 311.047 ՀՀ դրամի չափով արգելանք դնել «Կենտրոն-1ե համատիրության գույքի և դրամական միջոցների վրա։ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2018 թվականի հունվարի 16-ի որոշմամբ մերժել է հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը։ Սույն որոշումն ուժի մեջ է մտել ընդունման պահից։

3. ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը գտնում է, որ դիմողը չի սպառել դատական պաշտպանության միջոցները։ Այսպես, դիմողի կողմից վիճարկվող դրույթը նրա նկատմամբ կիրառվել է միջանկյալ դատական ակտով։ Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում, մասնավորապես 2010 թվականի սեպտեմբերի 28-ի ՍԴՈ-918, 2010 թվականի նոյեմբերի 2-ի ՍԴՈ-922 որոշումներում, անդրադարձել է միջանկյալ դատական ակտերի բողոքարկման

հնարավորությանը, արձանագրելով, որ օրենսդրի սահմանած իրավակարգավորումն առ այն, որ առաջին ատյանի դատարանի գործն ըստ էության չլուծող դատական ակտերը կարող են բողոքարկվել վերաքննության կարգով միայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերում, վերաբերում է ոչ թե միջանկյալ դատական ակտերի բողոքարկելիությանն ընդհանրապես, այլ բողոքարկման կարգին։ Սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-922 որոշմամբ արձանագրել է, որ «... օրենսդիրը տարբերակում է միջանկյալ դատական ակտերի բողոքարկման երկու հիմնական կարգ, այն է բողոքարկում գործն ըստ էության լուծող դատական ակտի բողոքարկման շրջանակներում «հետաձգված բողոքարկումե, և միջանկյալ դատական ակտի անմիջական բողոքարկում։ Եթե վարույթի հետագա ընթացքը կասեցնող միջանկյալ դատական ակտի դեմ իրավական պաշտպանության միակ հնարավոր միջոցը դրա անմիջական բողոքարկումն է և ըստ այդմ օրենսդրից պահանջվում է նախատեսել տվյալ ակտի անմիջական բողոքարկման կարգ, ապա չկասեցված և շարունակվող վարույթի ընթացքում ընդունված միջանկյալ դատական ակտի բողոքարկման նշված երկու կարգերի միջև ընտրությունն օրենսդրի հայեցողության շրջանակում էե։ Սույն գործով կայացված միջանկյալ ակտը հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին որոշումը, գործի վարույթի հետագա ընթացքը չկասեցնող որոշում է։ Այդ պատճառով օրենսդիրը դրա բողոքարկման անմիջական կարգ չի նախատեսել, ինչը, սակայն, չի նշանակում, որ այն բողոքարկելիությունից զրկված ակտ է և այդ առումով նաև վերջնական, այլ գործն ըստ էության լուծող դատական ակտի շրջանակում բողոքարկման ենթակա ակտ է։ Հետևաբար, այս համատեքստում դիմողը չի սպառել դատական պաշտպանության միջոցները։

Համաձայն ՀՀ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի Սահմանադրական դատարան կարող են դիմել «յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը…ե։ «Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ

հոդվածի 1-ին մասը, հենվելով վերոնշյալ սահմանադրական նորմի վրա, սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։

«Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1- ին մասում նշված որևէ հիմքի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ։

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով Սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց.

Տաթևիկ Խաչատրյանի անհատական դիմումով գործի քննության

ընդունումը մերժել։

Նախագահող

Անդամներ

30 հուլիսի 2018 թվականի

ՍԴԴԿՈ/1-19

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
30 հուլիսի, 2018 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/1-19
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել