Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ — Հոդված 9 — Սահմանել, որ` ա) Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեից ծախսերի ֆինանսավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե ստացված փաստացի մուտքերի սահմաննե
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ — Հոդված 9AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ — Հոդված 9 — Սահմանել, որ` ա) Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեից ծախսերի ֆինանսավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե ստացված փաստացի մուտքերի սահմաննե

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 9. Սահմանել, որ` ա) Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեից ծախսերի ֆինանսավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե ստացված փաստացի մուտքերի սահմաններում` պահպանելով սույն օրենքի 6 և 7 հոդվածներում նախատեսված համամասնությունները. բ) ծախսերի տնտեսագիտական դասակարգմամբ նախատեսված հոդվածների միջև «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23 հոդվածի 2-րդ կետին համապ

Ամբողջ Տեքստ

Հոդված 9. Սահմանել, որ` ա) Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեից ծախսերի ֆինանսավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե ստացված փաստացի մուտքերի սահմաններում` պահպանելով սույն օրենքի 6 և 7 հոդվածներում նախատեսված համամասնությունները. բ) ծախսերի տնտեսագիտական դասակարգմամբ նախատեսված հոդվածների միջև «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23 հոդվածի 2-րդ կետին համապատասխան կատարվող վերաբաշխումները չեն կարող գերազանցել հաստատված հատկացումների ընդհանուր ծավալի 7 տոկոսը. գ) Երևան քաղաքի համաքաղաքային նշանակության ծախսերի ֆինանսավորման համար 100 տոկոսով ամրագրվում են «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28 հոդվածի 3-րդ կետի առաջին մասի 1.1 կետի «ե», «զ» ենթակետերով թվարկված Երևան քաղաքի տարածքում գոյացող եկամտատեսակները. դ) սույն հոդվածի «գ» կետով հաստատված աղբյուրներից գոյացող միջոցներից ֆինանսավորվում են Երևան քաղաքի համաքաղաքային նշանակության ծախսերի ուղղությունները` սույն օրենքի 2-րդ հավելվածի համաձայն. ե) «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածի 2-րդ կետում ամրագրված Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակիցների խրախուսման նպատակային ֆոնդի օգտագործման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել