ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 505 — Ապրանքի համար տարաժամկետ վճարելը 1.
Ամփոփում
Հոդված 505. Ապրանքի համար տարաժամկետ վճարելը 1. Ապրանքի ապառիկ վաճառքի պայմանագրով կարող է նախատեսվել ապրանքի համար տարաժամկետ վճարելու` գնորդի իրավունքը: Տարաժամկետ վճարելու պայմանով ապրանքի ապառիկ վաճառքի պայմանագիրը համարվում է կնքված, եթե դրանում առուվաճառքի պայմանագրի այլ էական պայմանների հետ միասին նշված են ապրանքի գինը, վճարելու կարգը, ժամկետները և չափերը: 2. Տարաժամկետ վճարելու պայմանով ապրանքի ապառիկ վաճառքի պայմանագրի նկատմամբ կիրառվում
Ամբողջ Տեքստ
Հոդված 505. Ապրանքի համար տարաժամկետ վճարելը 1. Ապրանքի ապառիկ վաճառքի պայմանագրով կարող է նախատեսվել ապրանքի համար տարաժամկետ վճարելու` գնորդի իրավունքը: Տարաժամկետ վճարելու պայմանով ապրանքի ապառիկ վաճառքի պայմանագիրը համարվում է կնքված, եթե դրանում առուվաճառքի պայմանագրի այլ էական պայմանների հետ միասին նշված են ապրանքի գինը, վճարելու կարգը, ժամկետները և չափերը:
2. Տարաժամկետ վճարելու պայմանով ապրանքի ապառիկ վաճառքի պայմանագրի նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի 504 հոդվածի 2-6-րդ կետերով նախատեսված կանոնները:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
