ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱՆԿԱՆԽԻԿ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱՆԿԱՆԽԻԿ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2024 թվականի հոկտեմբեր ի 24 - ին «ԱՆԿԱՆԽԻԿ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Անկանխիկ գործառնությունների մասին» 2022 թվականի հունվարի 18-ի ՀՕ-12-Ն օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին հոդվածով․ « Հոդված 6.1. Կրիպտոակտիվի ձեռքբերման և կրիպտոակտիվով ծառայություն մատուցող անձանց ծառայությունների դիմաց անկանխիկ ձևով գործարքների իրականացումը (վերնագիրը խմբ. 29.05.25 ՀՕ-161-Ն ) 1. Կրիպտոակտիվի օտարման կամ այլ հիմքով դրա նկատմամբ սեփականության ձեռքբերման դիմաց վճարումը և վճարման ստացումն իրականացվում են անկանխիկ ձևով՝ անկախ վճարման ենթակա գումարի չափից, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքի:
2. Կրիպտոակտիվներով ծառայություն մատուցող անձանց ծառայությունների դիմաց վճարումը և վճարման ստացումն իրականացվում են բացառապես անկանխիկ ձևով՝ անկախ վճարման կարգից, եթե վճարումը կամ վճարի ստացումը կատարվում է Հայաստանի Հանրապետության տարածքում: 3․ Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված գործարքը կարող է իրականացվել կանխիկ ձևով, եթե՝ 1) գործարքի գումարը չի գերազանցում 300,000 Հայաստանի Հանրապետության դրամը․ 2) կրիպտոակտիվներով գործարքն իրականացվում է կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի հետ կամ նրա միջոցով․ 3) սույն մասի 2-րդ կետով նախատեսված անձն իրականացնում է հաճախորդի նույնականացում և ինքնության ստուգում պետական իրավասու մարմնի տված արժանահավատ ու վավեր փաստաթղթերի և այլ տեղեկությունների հիման վրա, որոնք պետք է առնվազն ներառեն անձի անունը, ազգանունը, քաղաքացիությունը, հաշվառման հասցեն (առկայության դեպքում), ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը, անձը հաստատող փաստաթղթի սերիան, համարը, տրամադրման տարին, ամիսը, ամսաթիվը, ինչպես նաև վարում է հաճախորդի հետ կամ հաճախորդի հաշվին կնքված գործարքի բոլոր էական պայմանների վերաբերյալ գրանցումներ։»: (1-ին հոդվածը խմբ. 29.05.25 ՀՕ-161-Ն, լրաց.
17.12.25 ՀՕ-516-Ն ) ( 1-ին հոդվածը 17.12.25 ՀՕ-516-Ն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետով լրացվող 3-րդ մասը գործում է մինչև 2028 թվականի հունվարի 1-ը` համաձայն նույն օրենքի 2-րդ հոդվածի) Հոդված 2 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից։ Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան 2024 թ. նոյեմբերի 8 Երևան ՀՕ-395-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 նոյեմբերի 2024 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱՆԿԱՆԽԻԿ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-395-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Պաշտոնական Ինկորպորացիա (01.01.2026-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2024.11.11-2024.11.24 Պաշտոնական հրապարակման օրը 11.11.2024 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 24.10.2024 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 08.11.2024 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 01.01.2026 Հիմնական ակտ 24.10.2024, ՀՕ-395-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա 17.12.2025, ՀՕ-516-Ն 24.10.2024, ՀՕ-395-Ն 29.05.2025, ՀՕ-161-Ն 24.10.2024, ՀՕ-395-Ն Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 24 հոկտեմբերի, 2024 թ.
- Գործի #:
- ՀՕ-395-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
