ԵԴ/0512/02/21
Ամփոփում
քննելով ըստ «Հուռնետ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) հայցի ընդդեմ Ոստիկանության՝ վնասը հատուցելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.07.2023 թվականի որոշման դեմ Ընկերության ն Ոստիկանության բերած վճռաբեկ բողոքները, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է Ոստիկանությունից բռնագանձել 74.023.620 ՀՀ դրամ՝ որպես բաց թողնված օգուտի տեսքով պատճառված վնաս: Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան)
Ամբողջ Տեքստ
Աթ ԱՏՆ էնե |ն
22)
ԱՆՏ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/0512/02/21 դատարանի որոշում 2024թ.
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/0512/02/21
Նախագահող դատավոր՝ Ս. (Թորոսյան
Դատավորներ՝ Ն. Մարգարյան
Կ. Համբարձումյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝
նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
զեկուցող Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Ս. ՄԵՂՐՅԱՆ
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
Վ. ՔՈՉԱՐՅԱՆ
2024 թվականի նոյեմբերի 11-ին
գրավոր ընթացակարգով քննելով ըստ «Հուռնետ» սահմանափակ
պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) հայցի ընդդեմ Ոստիկանության՝ վնասը հատուցելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.07.2023 թվականի որոշման դեմ Ընկերության ն Ոստիկանության բերած վճռաբեկ բողոքները,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է Ոստիկանությունից բռնագանձել 74.023.620 ՀՀ դրամ՝ որպես բաց թողնված օգուտի տեսքով պատճառված վնաս:
Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 06.12.2022 թվականի վճռով հայցը բավարարվել է -մասնակիորեն՝ Ոստիկանությունից բռնագանձվել է 13.210.914 ՀՀ դրամ` որպես բաց թողնված օգուտի տեսքով պատճառված վնասի հատուցման գումար. մնացած մասով հայցը մերժվել է:
2
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 21.07.2023 թվականի որոշմամբ Ոստիկանության վերաքննիչ բողոքը մերժվել է, Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն՝ Դատարանի 06.12.2022 թվականի վճիռը բեկանվել ն փոփոխվել է՝ Ընկերության հայցապահանջն ընդդեմ Ոստիկանության՝ բաց թողնված օգուտի տեսքով պատճառված վնասը՝ 74.023.620 ՀՀ դրամի բռնագանձման պահանջի մասին, բավարարվել է մասնակիորեն՝ Ոստիկանությունից բռնագանձվել է 46.238.199 ՀՀ դրամ՝ որպես բաց թողնված օգուտի տեսքով պատճառված վնասի հատուցում. մնացած մասով հայցը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոքներ են ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչներ Արթուր Հովհաննիսյան ն Կարեն Մարգարյան) ու Ոստիկանությունը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչներ Արթուր Հովհաննիսյան ն Կարեն Մարգարյան):
2. Ընկերության վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախպել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ ն 1058-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 8-րդ, 9-րդ ու 66-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը եշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետնյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը տերմինալների չշահագործումն անհիմն վերագրել է դրանց տեխնիկական հնարավորություններին՝ հաստատված համարելով հիմնավոր կասկածը դրանց անսարք լինելու հարցում: Մինչդեռ սույն գործով անհրաժեշտ էր արձանագրել, որ պայմանագրով նախատեսված տերմինալները, որոնց քանակը 10-ն է, սահմանված կարգով տեղադրվել են տարածքներում, ինչն անվիճելի Ա հաստատված փաստ է:
Գործում առկա` հայցվորի ն պատասխանողի միջն կնքված հանձնման-ընդունման ակտով հաստատվում են սարքերը տարածքներում տեղադրվելու, դրանք պայմանագրով նախատեսված պահանջներն ն պարամետրերին, Օ։-պայմանագրով նախատեսված գործառույթների իրականացմանը համապատասխանելու փաստերը: Գործում առկա չէ որնէ ապացույց, որով քննարկման առարկա կարող էր դառնալ տերմինալների սարքինության հետ կապված հարցը կամ ողջամտորեն նմանատիպ կասկած հարուցեր: Ոստիկանության գրությամբ խոսվում է տերմինալների շահագործման ն այլ հարցերի մասին, որոնք շարադրված է համապատասխան ստորաբաժանման աշխատակիցների հիշողության հիման վրա, իսկ պայմանագրով, հանձնման-ընդունման ակտով, տերմինալների տեղադրմամբ ու դրանց ընդունմամբ, այլ ապացույցների հետ համակցությամբ, հիմնավորվում է, որ բոլոր 10 տերմինալները համապատասխանել են պայմանագրի առարկային ն մյուս բոլոր էական պայմաններին: Այսինքն՝ չի կարող լինել որնէ ողջամիտ կամ հիմնավոր կասկած առ այն, որ երե տերմինալնեը տեղադրման օրվանից ներառյա՝։ դրան նախորդող ժամանակահատվածում, եղել են անսարք:
Վերաքննիչ դատարանը չի քննարկել ն պատճառաբանել այն, թե արդյո՞ք պատասխանողի կողմից պայմանագրով սահմանված պարտավորությունները խախտելը չէր կարող հանգեցնել տերմինալները շահագործելու օբյեկտիվ անհնարինության:
Վերաքննիչ դատարանն առանձին գնահատման առարկա պետք է դարձներ այն, թե երեք տերմինալի մասով արդյո՞ք հաստատվել է եկամտի ստացման իրական
Յ
հնարավորության ն մտադրության միաժամանակյա առկայությունը, որի դեպքում կպարզեր, որ Ընկերությունը ձեռնարկել է իրենից կախված բոլոր հնարավոր միջոցները:
Վերաքննի դատարանը չի գնահատել գործում առկա ապացույցներից համաձայնագիրը, մատակարարման պայմանագիրը, Ոստիկանության հետ կնքված պայմանագիրը, հանձնման-ընդունման ակտը, ԶԼՄ-ների հրապարակումները, սխալ է գնահատել պատասխանողի պատասխանը փաստաբաններին՝ տերմինալների տեղադրման ն շահագործման ժամանակագրության վերաբերյալ:
Հայցվորի կողմից առնվազն մեկ տերմինալի մասով շահագործման ն այլ տվյալների վերաբերյալ ապացույցներ ներկայացրած լինելը (իսկ սույն գործով դրանք արդեն հաստատված են յոթ տերմինալի մասով) Վերաքննիչ դատարանը պետք է գնահատեր բավարար՝ բաց թողնված օգուտի առկայությունը բոլոր ութ (վճռով չբավարարված) տերմինալների մասով կիրառելու ն դրանց մասով վերաքննիչ բողոքն ամբողջությամբ բավարարելու համար:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է մասնակիորեն բեկանել Վերաքննիչ դատարանի 21.07.2023 թվականի որոշումը ն փոփոխել այն՝ հայցը բավարարել ամբողջությամբ:
2.Լ Ոստիկանության վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքենիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի Զ-րդ կետը, 448-րդ հոդվածի 1-ին կետը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ ն 66-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը եշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետնյալ հիմնավորումներով.
Հայցադիմումի 0պատասխանում ն փվերաքննի։ բողոքի շրջանակներում Ոստիկանությունը նշել է, որ սույն գործում առկա պայմանագրերի շրջանակներում կողմերը, ըստ էության, ձեռք չեն բերել համաձայնություն պայմանագրի էական պայմանների վերաբերյալ, քանի որ տերմինալը տեղադրելիս կողմերի միջն պետք է կնքվեր տերմինալի հանձնման-ընդունման ակտ, ն տերմինալի շահագործումը սկսելու (հանձնման-ընդունման ակտն ստորագրվելու) օրվանից Ընկերության համար պետք է առաջանար վճարման պարտավորություն, մինչդեռ գործում բացակայում են պայմանագրով սահմանված հանձնման-ընդունման ակտերը: Չունենալով նշված անհրաժեշտ փաստաթղթերը, այսինքն՝ սահմանված կարգով Ոստիկանության թույլտվությունը՝ Ընկերությունը գործել է սեփական ռիսկով, բացակայում է Ոստիկանության գործողության (անգործության) հետնանքով Ընկերությանը վնաս պատճառելու հանգամանքը, հետնաբար Ոստիկանությունը չի կարող կրել պատասխանատվություն:
Ավելին, եթե կողմերի միջն համաձայնություն ձեռք բերված լիներ պայմանագրի էական պայմանների շուրջ, ապա Ընկերությունը պայմանագիրը կնքելուց հետո կկատարեր որնէ վճարում կամ Ոստիկանությունը միջոցներ կձեռնարկեր սահմանված գումարը գանձելու ուղղությամբ:
Հայցվորը չի ապացուցել նան իր կողմից տերմինալները փաստացի շահագործվելու ն դրանց միջոցով որոշակի եկամուտ ապահովելու փաստացի հնարավորության ու մտադրության առկայությունը, ն միայն Ոստիկանության գրությամբ ներկայացված մոտավոր տեղեկությունները չեն կարող փարատել Ոստիկանության գրությամբ ստացված տվյալից
4
կատարված հետնությունների ճշմարտացիության վերաբերյալ կասկածները՝ հատկապես հաշվի առնելով փորձագիտական եզրակացությամբ մեկ տերմինալի մասով արձանագրված տեղեկությունների բացակայության, ինչպես նան որոշ տերմինալների ընդհանրապես չաշխատելու հանգամանքները, որոնք հավանական են դարձնում նան մյուս՝ փորձաքննության չենթարկված տերմինալների մասով նման տեղեկությունների բացակայության ն դրանով պայմանավորված` դրանք առհասարակ շահագործվելու կամ շահագործման ենթակա չլինելու հանգամանքների առկայությունը:
Չունենալով պայմանագրի գործողության ընթացքում տերմինալներից յուրաքանչյուրի մասով փաստացի շահագործման ն դրանց միջոցով շահույթ ստանալու փաստացի հնարավորության վերաբերյալ բավարար փաստական տեղեկություններ՝ չի կարող ապացուցված համարվել տերմինալներից յուրաքանչյուրը փաստացի շահագործվելու, դրանց միջոցով ծառայություններ մատուցվելու ու մատուցած ծառայությունների դիմաց շահույթ ստանալու իրական ն փաստացի հնարավորությունն ու իրական մտադրությունը, հետնաբար փարատված չեն նան կասկածներն առ այն, որ չնայած առկա է եղել տերմինալների տեղադրումից հետո դրանք շահագործելու նե շահույթ ստանալու իրավական հնարավորություն, այնուամենայնիվ ապացուցված չէ, որ առկա իրավական հնարավորության պայմաններում առկա են եղել տերմինալների փաստացի շահագործելու ու դրանց տնական ժամանակ շահագործման արդյունքում եկամուտ ստանալու փաստացի հնարավորություններ:
Հայցվորն ունեցել է հնարավորություն ապացուցելու տեղադրված ն փորձաքննության չենթարկված մյուս` թվով 7 տերմինալի փաստացի շահագործման հնարավորության ու իրական մտադրության փաստերը՝ հաշվի առնելով այն, որ փորձաքննություն նշանակելու մասին միջնորդությամբ առկա էր հնարավորություն նան այս տերմինալները ենթարկելու հետազոտության: Բացի այդ, եթե նույնիսկ տերմինալներն աշխատեին, ենթադրվում է, որ պետք է տեղակայված լինեին Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում ն չէին կարող հավասարաչափ եկամուտ ապահովել՝ հաշվի առնելով յուրաքանչյուր տարածքում սպասարկվող բնակչության թիվը, անձնագրային 0ծառայություններից օգտվող քաղաքացիների թվի տարբերությունը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 21.07.2023 թվականի որոշումը ն փոփոխել այն՝ հայցը մերժել կամ գործն ուղարկել նոր քննության:
2.2. Ընկերության վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը ն հիմնավորումները
Ընկերության վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքեր, ն հիմնավորումները նույնաբովանդակ են Ընկերության վճռաբեկ բողոքի հիմքերին ու հիմնավորումներին:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝
1) Ոստիկանության՝ որպես թույլտվություն տվողի ն Ընկերության՝ որպես թույլտվություն ստացողի միջն 12.02.2018 թվականին կնքվել է համագործակցության համաձայնագիր: Համաձայնագրի 1.1 կետի համաձայն՝ կողմերը պարտավորվել են համագործակցել ծառայությունների մատուցման էլեկտրոնային սարքավորումների (այսուհետ՝ Տերմինալներ) միջոցով բնակչությանը համապատասխան ծառայությունների մատուցման նպատակով: Համաձայնագրի 1.2 կետի համաձայն՝ Համաձայնագրով սահմանված նպատակների իրացման կապակցությամբ թույլտվություն տվողը պարտավորվել է թույլտվություն ստացողին
5
թույլատրելի ժամանակավոր տիրապետել|լ թն «օգտագործել|Սր կողմերի 5փոխադարձ համաձայնությամբ սահմանված թույլտվություն Օ:տվողի տիրապետման տակ գտնվող ստորաբաժանումների կողմից օգտագործվող Ա այլ շինություններում գտնվող տարածքները (այսուհետ նան՝ Տարածք): Համաձայնագրի 1.3 կետի համաձայն՝ տարածքում տերմինալների տեղադրումից հետո կողմերի միջն պետք է կնքվի ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիր, որով կկարգավորվեն տերմինալների շահագործման կապակցությամբ կողմերի միջն առաջացած հարաբերությունները: Համաձայնագրի 1.4 կետի համաձայն՝ Տարածքը ենթակա է հանձնման թույլտվություն ստացողին դրա վերաբերյալ կազմված հանձնման-ընդունման ակտերով: Համաձայնագրի 1.5 կետի համաձայն՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ սահմանվել է, որ յուրաքանչյուր շինությունից թույլտվություն ստացողին հանձնման ենթակա տարածքի գտնվելու կոնկրետ վայրը, տարածքի չափերը Ա տեղակայումն ըստ անհրաժեշտության կսահմանվեն կողմերի միջե կազմվող համապատասխան փաստաթղթերով: Համաձայնագրի 1.6 կետի համաձայն՝ հաշվի առնելով կողմերի միջն հետագա համագործակցության վերաբերյալ ձեռքբերված համաձայնությունը՝ Համաձայնագիրը թույլտվություն ստացող համար վճարումներ կատարելու պարտավորություններ կառաջացնի այնքանով, որքանով դա կնշվի կողմերի միջն կնքված ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրում: Համաձայնագրի 2.. կետի համաձայն` թույլտվություն տվողը պարտավոր է թույլտվություն ստացողին տրամադրել տարածքը, չխոչընդոտել թույլտվություն Օստացողին տարածքն ըստ նպատակային նշանակության օգտագործելու կապակցությամբ, ապահովել տարածքի ն այնտեղ գտնվող սարքավորումների պահպանությունը: Համաձայնագրի 2.2 կետի համաձայն՝ թույլտվություն տվողն իրավունք ունի հսկողություն իրականացնել թույլտվություն ստացողի կողմից տարածքն ըստ նպատակային նշանակության օգտագործելու նկատմամբ, իսկ խախտում հայտնաբերելու դեպքում` պահանջել վերացնել խախտումները, պահանջել թույլտվություն ստացողից հնարավոր սեղմ ժամկետում վերացնել իր տիրապետման տակ գտնվելու ընթացքում տարածքին պատճառված վնասները, անհրաժեշտության դեպքում կատարել ընթացիկ վերանորոգման աշխատանքներ, իսկ 2.3 կետի համաձայն՝ թույլտվություն ստացողը պարտավոր է տարածքն օգտագործել նպատակային նշանակությանը ն համաձայնագրի պայմաններին համապատասխան, տարածքի օգտագործմամբ իրականացնել|րլ բնակչութանը համապատասխան ծառայությունների մատուցում: Համաձայնագրի 2.4 կետի համաձայն՝ թույլտվություն ստացողն իրավունք ունի նպատակային նշանակությանը համաձայն օգտագործել տարածքը, թույլտվություն : տվողի հետ համաձայնեցված կարգով լուծել պայմանագիրը: Համաձայնագրի 4.7 կետի համաձայն՝ Համաձայնագրի հիման վրա տարածքի տրամադրումը թույլտվություն ստացողին պետք է իրականացվի մինչն 31.12.2018 թվականը: Եթե նշված ժամկետի ավարտից հետո կողմերը փոխադարձ համաձայնությամբ շարունակեն համագործակցել 8, Համաձայնագրով սահմանված հարցերի առնչությամբ, ապա Համաձայնագիրը կհամարվի կնքված անորոշ ժամկետով (հատոր 1-ին, գ.թ. 24, 25).
2) Ոստիկանության ն Ընկերության միջն 23.10.2018 թվականին կնքվել է թիվ 59 պայմանագիրը: Պայմանագրի 1.1 կետի համաձայն՝ Ոստիկանությունը պարտավորվել է վճարի դիմաց թույլատրել, որպեսզի Ընկերությունը Պայմանագրի Հավելված 1-ում նշված հասցեներում տեղադրի ծառայությունների մատուցման էլեկտրոնային սարքավորումներ, այսուհետ` Տերմինալներ ն ապահովի դրանց շահագործումն ու տեխնիկական սպասարկումը: Պայմանագրի 1.2 կետի համաձայն՝ Տերմինալը տեղադրելիս կողմերի միջն կնքվում է Տերմինալի հանձնման-ընդունման ակտ: Պայմանագրի 2.2.1 կետի համաձայն՝ Ոստիկանությունը պարտավորվել է ապահովել Տերմինալի շահագործման համար
6
անհրաժեշտ էլեկտրաէներգիայի հասանելիություն ն լուսավորություն, 2.2.5 կետի համաձայն՝ առնվազն մեկ ամիս առաջ Ընկերությանը գրավոր տեղեկացնել Պայմանագրի շրջանակներում Ոստիկանության տարածքից Տերմինալի ապամոնտաժման անհրաժեշտության մասին (կապված տվյալ տարածքում հիմնական վերանորոգման աշխատանքներ իրականացնելու ն (կամ) տարածքը քանդելու վերաբերյալ սահմանված կարգով լիազոր մարմնի ընդունված որոշումների իրականացման ն այլ աշխատանքների հետ): Պայմանագրի 2.3.2 կետի համաձայն` Ընկերությունն իրավունք ունի պահանջել Ոստիկանությունից պատշաճ կատարել Պայմանագրով ստանձնած պարտավորությունները: Պայմանագրի 2.4 կետի համաձայն՝ Ոստիկանությունն իրավունք ունի պահանջել Ընկերությունից պատշաճ կատարել պայմանագրով ստանձնած պարտավորությունները: Պայմանագրի 3.1 կետի համաձայն` Պայմանագրով սահմանված վայրերում տեղադրված յուրաքանչյուր Տերմինալի համար Ընկերությունը Ոստիկանությանը մեկ ամսվա համար վճարում է 10.000 ՀՀ դրամ՝ ներառյալ հարկերը: Պայմանագրի 3.2 կետի համաձայն՝ Պայմանագրով սահմանված վճարման պարտավորության ժամկետի հաշվարկը յուրաքանչյուր Տերմինալի համար սկսվում է համապատասխան վայրում Տերմինալի շահագործումն սկսելու (հանձնման ընդունման ակտն ստորագրելու) օրվանից: Պայմանագրի 7.1 կետի համաձայն՝ Պայմանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից ն գործում է երկու տարի ժամկետով: Եթե Պայմանագրի ժամկետը լրանալուց երեսուն օրացուցային օր առաջ Կողմերից ոչ մեկը չի հայտարարում Պայմանագիրը դադարեցնելու իր մտադրության մասին, ապա Պայմանագրի գործողության ժամկետը յուրաքանչյուր անգամ ինքնաբերաբար երկարաձգվում է նս երկու տարի ժամկետով: Պայմանագրի գործողությունը վաղաժամկետ կարող է դադարել կողմերի համաձայնությամբ` ցանկացած այլ ժամկետում: Ցանկացած դեպքում Պայմանագրի գործողությունը չի դադարում մինչն կողմերի միջն առկա դրամական պարտավորությունների ամբողջ ն պատշաճ կատարումը (հատոր 1-ին, գ.թ. 22, 23).
3) ՀՀ ՏՄՊՊՀ նախագահի կողմից Ոստիկանության պետին հասցեագրված գրության համաձայն` Հանձնաժողովի կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, որ «(...) Չնայած այն հանգամանքին, որ Ոստիկանությունն Ընկերության հետ կնքել է որոշակի վճարի դիմաց թույլտվության տրամադրման պայմանագիր, այնուամենայնիվ, նշված թույլտվությունն առնչվում է պետական կառավարչական հիմնարկի տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված տարածքում որոշակի վճարի դիմաց տերմինալների տեղադրման թույլտվությանը, ինչն իրենից ներկայացնում է նշված տարածքների վարձակալության տրամադրման գործընթաց: Տվյալ
իրավահարաբերությունները կարգավորվում են Կառավարության 22.02.2001 թվականի (...) թիվ 125 որոշմամբ: Նշված որոշման համաձայն՝ պետական կառավարչական հիմնարկներին ամրացված գույքը (կամ դրա մի մասը) կարող է տրամադրվել վարձակալության՝ ուղղակի ձնով, մրցույթով կամ աճուրդով: Տվյալ պարագայում Ընկերությանը թույլտվության տրամադրումը որնէ նման ընթացակարգով չի ապահովվել: (...) վերոնշյալ տարածքներում մեկ ընկերության կողմից պատճենահանման Ա լուսանկարահանման ծառայությունների մատուցումը հանգեցնում է անհավասար մրցակցության: ՀՀ ոստիկանության անձնագրային բաժանմունքի տարածքում գործունեության իրականացման հնարավորություն ստացած ընկերությունն էական մրցակցային առավելություն է ստանում իր մրցակիցների նկատմամբ: Մինչդեռ անձնագրային բաժանմունքների հարակից տարածքներում նույն գործունեությամբ զբաղվող ընկերությունները զրկված են նման հնարավորությունից: Բացի տարածքային առավելությունից, բաժանմունքի ներսում գործող ընկերությունն ունենում է նան այլ առավելություններ: Հարակից տարածքներում գտնվող ընկերությունները կատարում են կոմունալ վճարումներ, վարձակալած տարածքների վարձակալական վճարներ, իսկ
7
Ընկերությունը տեղադրված յուրաքանչյուր տերմինալի համար ամսական վճարում է ընդամենը 10.000 ՀՀ դրամ: (...)»: Առաջարկվել է լուծել Ոստիկանության ն Ընկերության միջն 23.10.2018 թվականին կնքված պայմանագիրը ն համագործակցության համաձայնագիրը (հատոր 1-ին, գ.թ. 30).
4) Ոստիկանության անձնագրային ն վիզաների վարչության կողմից Ընկերությանը հասցեագրված 19.02.2019 թվականի գրությամբ հայտնվել է, որ Ոստիկանության պաշտոնական պարզաբանման համաձայն՝ Ընկերությունը փորձնական շահագործման պայմանով վարչության որոշ ստորաբաժանումներում տեղադրել է սարքավորումներ՝ հետագա արդյունքի ուսումնասիրման, արդյունավետության ն վերջնական որոշման նպատակով: Ներկայումս սարքավորումները չեն գործում, անջատված ն հանված են՝ մինչն Ոստիկանության կողմից Կառավարության 21.02.2001 թվականի թիվ 125 որոշման համաձայն պահանջվող փաստաթղթերը կուղարկվեն Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն, որտեղ իրականացված աճուրդի արդյունքում հաղթող մասնակցի հետ կկնքվի համապատասխան պայմանագիր: Առաջնորդվելով Ոստիկանության վերոնշյալ պաշտոնական պարզաբանմամբ ն այն հանգամանքով, որ դրանից հետո Ոստիկանության կողմից այլ պարզաբանումներ չեն ներկայացվել, անհրաժեշտ է անձնագրային 0ստորաբաժանումներւմ Ընկերության կողմից տեղադրված սարքավորումները պահել անջատված ն անաշխատունակ ռեժիմում (հատոր 1-ին, գ.թ. 32).
5)ի պատասխան Պետական գույքի կառավարման կոմիտեի 20.09.2019 թվականի գրության՝ Ոստիկանության կողմից ի թիվ այլնի հայտնվել է, որ սարքավորումների տեղադրման վերաբերյալ 15.02.2019 թվականին Ոստիկանությունում ստացվել է ՀՀ ՏՄՊՊՀ-ի գրությունը, ինչով պայմանավորված` Ոստիկանությունը նպատակահարմար չի գտնում Ընկերության կողմից ներկայացված դիմումով տասն անձնագրային ստորաբաժանումներում սարքավորումների տեղադրման պայմանագրի կնքումը (հատոր 1-ին, գ.թ. 37).
6)ի պատասխան փաստաբաններ Ս. Ամիրզադյանի ն Կ. Սարգսյանի 26.02.2020 թվականի հարցման՝ Պետական գույքի կառավարման նախագահի տեղակալի գրությամբ ի թիվ այլնի հայտնվել է, որ Ընկերությունը 20.08.2019 թվականի գրությամբ դիմել է՝ Ոստիկանության տնօրինության թվով 10 տարածքներում ծառայությունների մատուցման էլեկտրոնային ֆոտո սարքավորումների տեղադրման նպատակով տարածքներ վարձակալության տրամադրելու խնդրանքով, որի վերաբերյալ Ոստիկանության դիրքորոշումը համապատասխան գրությամբ տրամադրվել է Ընկերությանը: Ինչ վերաբերում է 2018-2020թթ ընկած. ժամանակահատվածում Ոստիկանությանն ամրացված տարածքներում ծառայությունների մատուցման էլեկտրոնային սարքավորումների (տերմինալ) տեղադրման նպատակով տարածքների վարձակալության տրամադրման հայտեր Ոստիկանության կողմից ներկայացված լինելու հարցին, ապա Կառավարության 22.02.2001 թվականի թիվ 125 որոշմամբ պետական մարմնի կողմից հայտեր ներկայացնելու դեպքում պետական սեփականություն հանդիսացող տարածքների վարձակալության տրամադրման վերաբերյալ հայտարարությունները պարտադիր տեղադրվում են համապատասխան կայքերում, ն աճուրդին մասնակցելու հայտ կարող է ներկայացնել ցանկացած իրավաբանական կամ ֆիզիկական անձ (հատոր 1-ին, գ.թ. 140).
7:|ի պատասխան փաստաբաններ Ս. Ամիրզադյանի ն Կ. Սարգսյանի 26.02.2020 թվականի դիմումի՝ Ոստիկանության գրությամբ ի թիվ այնի հայտնվել է, որ 1) Ոստիկանության անձնագրային ն վիզաների վարչությունում տեղադրվել են թվով երկու հատ տերմինալ 2018 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, 2) ՇԵնգավիթի բաժանմունքում՝ մեկ հատ՝ 2018 թվականի դեկտեմբերին, շահագործվել է երկու օր՝ 2019 թվականի փետրվար
8
ամսին, 3) Ավանի բաժանմունքում՝ մեկ հատ 2018 թվականի նոյեմբերին, շահագործվել է 2018 թվականի նոյեմբերից մինչն 2019 թվականի փետրվար ամիսները, 2019 թվականի փետրվարից չի շահագործվում, 4) Մալաթիայի բաժանմունքում՝ մեկ հատ 2018 թվականի սեպտեմբերին, երբեք չի շահագործվել, 5) Նոր Նորքի բաժանմունքում՝ մեկ հատ 2018 թվականի տարեվերջին, տեղադրումից մոտ մեկ շաբաթ հետո շահագործվել է, մոտ մեկ ամիս անց շահագործումը դադարեցվել է, 6) Արաբկիրի բաժանմունքում տեղադրվել է մեկ հատ 2018 թվականի դեկտեմբերին, երբեք չի շահագործվել, 7) Կոտայքի բաժանմունքում՝ մեկ հատ 2019 թվականի փետրվարին, երբեք չի շահագործվել, 8) Դավթաշենի բաժանմունքում՝ մեկ հատ 2019 թվականի հունվար-փետրվար ամիսներին, շահագործվել է մոտ մեկ ամիս: Վերոնշյալ հասցեներում տերմինալների տեղադրման ն շահագործման ժամանակահատվածները նշվել են ստորաբաժանումների աշխատակիցների հիշողության հիման վրա` հաշվի առնելով, որ այդ տերմինալների շահագործումն անձնագրային ստորաբաժանումների աշխատակիցների կողմից չի իրականացվել, հետնաբար փաստացի շահագործման ժամանակահատվածի հստակ տեղեկատվությանը կարող է տիրապետել այն շահագործող կազմակերպությունը, տվյալ դեպքում` Ընկերությունը: Տերմինալների շահագործումը դադարեցվել է ՀՀ ՏՄՊՊՀ-ի կողմից Ոստիկանության պետին ուղղված գրության հիմքով (...), ինչի վերաբերյալ Ոստիկանությունը տեղեկացրել է Ընկերությանը՝ հավելելով, որ նշված տերմինալներն անհրաժեշտ է պահել անջատված ն անաշխատունակ ռեժիմում: Ինչ վերաբերում է շահագործման դադարեցման եղանակներին, ապա անջատված է տերմինալների էլեկտրական սնուցումը, որոշ տերմինալներ փակված են պոլիէթիլենային թաղանթներով կամ դրանց վրա փակցված է շահագործելու վերաբերյալ տեղեկատվություն, որպեսզի քաղաքացիները չփորձեն շահագործելու նպատակով վնասել անջատված վիճակում գտնվող տերմինալները (հատոր 2-րդ, գ.թ. 28, 29).
8) Պետական եկամուտների կոմիտեի 30.11.2020 թվականի գրության համաձայն՝ Ընկերությունը 08.04.2019 թվականից ժամանակավոր դադարեցրել է գործունեությունը (հատոր 1-ին, գ.թ. 41.
9) Ոստիկանության տնտեսական վարչության կողմից Ընկերությանը հասցեագրված 29.07.2020 թվականի գրությամբ, նկատի ունենալով, որ 23.10.2020 թվականին լրանում է պայմանագրի գործողության ժամկետը, հայտնվել է այն դադարեցնելու՝ Ոստիկանության մտադրության մասին (հատոր 1-ին, գ.թ. 156).
10) գործում առկա է Ընկերության ն Ոստիկանության միջն կազմված, երկկողմանի ստորագրված ն կնքված հանձնման-ընդունման ակտ, որի վրա առկա չէ ամսաթիվ, չի բովանդակում դրանով հանձնված ն ընդունված առարկայի վերաբերյալ որնէ բնութագիր (հատոր 1-ին, գ.թ. 144).
11) Դատարանը 16.06.2021 թվականին ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում է կայացրել՝ սահմանելով Ընկերության կողմից ապացուցման ենթակա հետնյալ փաստերը՝ 1) պատասխանողի ոչ իրավաչափ վարքագծի կամ անգործության առկայության փաստը, կոնկրետ պատասխանողի ոչ իրավաչափ գործողությունների կամ անգործության արդյունքում բաց թողնված օգուտի տեսքով վնաս պատճառվելու փաստը, պատճենահանող սարքերը նախատեսված վայրում որոշակի ժամկետում շահագործվելու փաստը, պատճենահանող սարքերի շահագործման արդյունքում հայցադիմումում նշված եկամուտն ստանալու իրական մտադրության ն հնարավորության միաժամանակյա առկայության փաստը, ոչ օրինաչափ վարքագծի ու վնասների միջն պատճառահետնանքային կապի առկայութան փաստը, վնասի մեծութան (հաշվարկի ն հայցագնի) իրավաչափությունը: 2) Պատասխանողը պետք է ապացույցի վերը նշված փաստերի հակառակ փաստերը, մեղքի բացակայության փաստը (հատոր 1-ին, գ.թ. 98-100).
9
12) Ընկերությունը վնասի մեծության իրավաչափությունը պարզելու նպատակով համակարգչատեխնիկական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել Դատարան (հատոր 1-ին, գ.թ. 112).
13) Դատարանը 30.07.2021 թվականին համակարգչատեխնիկական լո ապրանքագիտական համալիր փորձաքննություն նշանակելու ու գործի վարույթը կասեցնելու մասին որոշում է կայացրել՝ փորձագետին առաջադրելով հետնյալ հարցերը՝
- արդյո՞ք հնարավոր է հետազոտման օբյեկտ տերմինալների (Ք1537006, Ք1537002 ն Ք1537001 գործարանային նույնականացման համարներով) տեղում ուսումնասիրության, դրանց` ըստ անհրաժեշտության փորձնական օգտագործման (պատճենահանում, լուսանկարահանում ն այլն), ինչպես նան հաշվի առնելով Տերմինալների տեխնիկական բնութագրերն ու ծրագրային ապահովումը, հաստատել Տերմինալով իրականացված ցանկացած գործարք (օրինակ մեկ կամ միանգամից մի քանի պատճենահանում, լուսանկարահանում ն այլն), պահպանվում է արդյո՞ք Տերմինալի ներքին հիշողությունում իրական ժամանակում (ամիս, ամսաթիվ, տարեթիվ) ու իրականացված ստույգ քանակով,
- արդյո՞ք հետազոտման օբյեկտ Տերմինալները հագեցված են այնպիսի ծրագրային ապահովմամբ, որպիսի պայմաններում հնարավոր է Տերմինալից վերհանել ն ստանալ (կամ սարքավորման համապատասխան պատուհանի ուսումնասիրությաամբ կազմել) դրա իրականացված գործարքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն, որտեղ յուրաքանչուր գործարք առանձնացված կլինի նույնականացնող համարով, գործարքի ձնով, դրա քանակով, եթե այո, ապա տրամադրել յուրաքանչյուրն հետազոտման օբյեկտ Տերմինալով իրականացված գործարքների վերաբերյալ քաղվածք (վերհանված (տպված) Տերմինալից կամ կազմված փորձագետի կողմից դրանց ուսումնասիրության արդյունքում), որտեղ նշված կլինի իրականացված գործարքի ժամանակահատվածը (ամիս, ամսաթիվ, տարեթիվ), տվյալ գործարքի քանակը, դրա անվանումը (գործարքի ձնը), գործարքի նույնականացնող համարը,
- 23.10.2018 թվականից մինչն 19.03.2019 թվականն ընկած ժամանակահատվածում, կամ նշված ժամկետներից մինչ օրս (միննույն ժամանակ չսահմանափակվելով նշված ժամկետներով, որքա՞ն կարժենա մեկ էջ փաստաթղթի ոչ գունավոր պատճենահանման, լուսանկարահանման ն 3244 կամ 3.524.5 թվով 8 լուսանկարի տեղում ստացման, մեկ էջ փաստաթղթի թարգմանության ծառայությունների միջին արժեքները, որը կիրառելի կլիներ համանման ծառայությունների մատուցման շրջանակներում, հաշվի առնելով նան ծառայությունների մատուցումը բանուկ վայրում լինելու հանգամանքը (բնակչությանը սպասարկող պետական մարմինների, դրանց սպասարկման գրասենյակների անմիջական հարնանությամբ գտնվելը ն այլն) (հատոր 2-րդ, գ.թ. 32-34).
14) «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 23.05.2022 :թվականի եզրակացության համաձայն՝ փորձաքննությանը տրամադրվել են թվով 3 էլեկտրոնային սարքավորումներ, տերմինալների ձեռքբերման փաստաթղթերը ն դրանց տեխնիկական անձնագրերը, (..) իրականացվել է թիվ Ք1537006 գործարանային համարով տերմինալի ծրագրային ապահովման գրանցամատյանի ուսումնասիրություն, պարզվել է, որ դրանում պահպանվում է տերմինալի միջոցով իրականացված գործարքների կամ մատուցված ծառայությունների պատմությունը, տերմինալի միջոցով իրականացված գործարքները վերաբերում են 27.04.2018 ց թվականից մինչն 19.02.2019 թվականն ընկած ժամանակահատվածին (...): (...) Ք1537002 գործարանային համարով տերմինալի միջոցով իրականացված գործարքները վերաբերում են 18.05.2018 թվականից մինչն 19.02.2019 թվականն ընկած ժամանակահատվածին (...): (...) 537001 գործարանային համարով տերմինալի միջոցով իրականացված գործարքների վերաբերյալ գրանցամատյանային գրառումներ չեն հայտնաբերվել (...):
10
Հետնություններ բաժնի համաձայն՝ փորձաքննությանը տրամադրված 91537006 ն ՔԼ537002 գործարանային համարներով տերմինալների միջոցով իրականացված գործարքների կամ մատուցված ծառայությունների պատմությունը տերմինալների գրանցամատյաններում արձանագրվում են Աղյուսակ 4.-ում որպես օրինակ ներկայացված տեղեկատվության տեսքով...: Ք153/006 Ա Ք1953/002 գործարանային համարներով տերմինալների կողմից մատուցվող ծառայությունների սակագները կարգաբերված են հետնյալ արժեքներով միակողմանի պատճենահանում (Ճ4) - 50 ՀՀ դրամ, միակողմանի տպում (ձ4) - 50 ՀՀ դրամ, երկկողմանի տպում (44) -100 ՀՀ դրամ, սկանավորում (4) - 50 ՀՀ դրամ, լուսանկարահանում (8 հատ) - 500 ՀՀ դրամ, անձնագրի թարգմանություն - 500 ՀՀ դրամ:
Փորձաքննությանը տրամադրված Ք1537001 գործարանային համարով տերմինալի ծրագրային ապահովումը չի բեռնվում, ինչի պատճառով հնարավոր չի եղել մուտք գործել վերջինիս կառավարման պատուհան Ա հետազոտել ծրագրային ապահովման մեջ պարունակվող տեղեկատվությունը, այդ թվում` տերմինալի միջոցով իրականացված գործարքների վերաբերյալ հնարավոր առկա տեղեկատվությունը: Հարկ է նշել, որ տերմինալում տեղադրված կոշտ սկավառակում պարունակվող տեղեկատվության հետազոտությամբ Աս հնարավոր չի եղել հայտնաբերել տերմինալի ծրագրային ապահովման գրանցամատյանային գրառումները:
Փորձաքննությանը տրամադրված Ք1537006 գործարանային համարով տերմինալի ծրագրային ապահովման գրանցամատյանում հայտնաբերվել են 27.04.2018 թվականից մինչն 19.02.2019 թվականն ընկած ժամանակահատվածում տերմինալի միջոցով իրականացված գործարքների պատմությունը, որի վերաբերյալ կազմվել է էլեկտրոնային հաշվետվություն ն տրամադրվում է Թծքօոէ 21537006 անվանումով քժք ձաատեսակի ֆայլի տեսքով՝ սույն եզրակացության անբաժանելի մասը կազմող 21-0144Ք գրառմամբ լազերային սկավառակով:
Փորձաքննությանը տրամադրված Ք1537002 գործարանային համարով տերմինալի ծրագրային ապահովման գրանցամատյանում հայտնաբերվել է 18.05.2018 թվականից մինչն 19.02.2019 թվականն ընկած ժամանակահատվածում տերմինալի միջոցով իրականացված գործարքների պատմությունը, որի վերաբերյալ կազմված էլեկտրոնային հաշվետվությունը տրամադրվում է Թճքօոէ 01537002 անվանումով ՔԾԲ ձնատեսակի ֆայլի տեսքով՝ 21-0144Ք գրառմամբ լազերային սկավառակով:
Փորձաքննության շրջանակներում կատարված հետազոտությունների արդյունքների համադրված վերլուծության տվյալները հիմք են տալիս եզրակացնելու, որ ոչ գունավոր պատճենահանման, լուսանկարահանման (34 կամ 3.5:4.5 չափսի համար) ն թարգմանության ծառայություններին նույնանման, նմանօրինակ ու նմանատիպների՝ բնակչությանը սպասարկող պետական մարմիններին (մասնավորապես` անձնագրային բաժանմունքներին) կից գործող կետերում մատուցվող ծառայությունների միջին շուկայական արժեքները որոշմամբ առաջադրված 23.10.2018 թվականից մինչն 19.03.2019 թվականն ընկած ժամանակահատվածի, ինչպես նան փորձաքննության կատարման ժամանակահատվածի դրությամբ միջինում կազմել են՝ ոչ գունավոր պատճենահանում (1 Էջ)՝ 50 ՀՀ դրամ, լուսանկարահանում (34 կամ 3.5:4.5 չափսի համար՝ 1 հատ)՝ 300 ՀՀ դրամ, հետնաբար զուտ թվաբանական հաշվարկի արդյունքում թվով 8 հատի համար կկազմի՝ 8:300-2400 ՀՀ դրամ, թարգմանություն (1 Էջ)՝ 1000 ՀՀ դրամ (հատոր 2-րդ, գ.թ. 51-63):
11
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ ու 66-րդ հոդվածների այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում կրկին անդրադառնալ ապացուցման բեռի բաշխման արդյունքում փաստի հաստատված լինելու հարցը պարզելիս դատարանի կողմից բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտման վրա հիմեված ներքին համոզմամբ գործում առկա բոլոր ապացույցները գնահատելու հարցին ն այդ համատեքստում բաց թողեված օգուտի հաշվարկման առաեձնահատկություններին՝ վերահաստատելով եշված հարցերի վերաբերյալ նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14րդ հոդվածի 10-րդ կետի :համաձայն՝ քաղաքացիական իրավունքների ,պաշտպանություն իրականացվում է վնասներ հատուցելով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վնասներ են իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերակաեգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ), ինչպես նան ոչ նյութական վնասը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 409-րդ հոդվածի 1ին կետի -համաձայն՝ պարտավորությունը խախտած պարտապանը պարտավոր է հատուցել պարտատիրոջը պատճառած վնասները:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վնասները որոշվում են նույն օրենսգրքի 17 հոդվածով նախատեսված կանոններին համապատասխան:
Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ բաց թողնված օգուտը որոշելիս հաշվի են առնվում այն ստանալու համար պարտատիրոջ ձեռնարկած միջոցները ն այդ նպատակով կատարված նախապատրաստությունները:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 420-րդ հոդվածի 1ին կետի համաձայն՝ եթե պարտավորությունը չկատարելը կամ այն անպատշաճ կատարելը տեղի է ունեցել երկու կողմերի մեղքով, ապա դատարանը համապատասխանաբար նվազեցնում է պարտապանի պատասխանատվության չափը: Դատարանն իրավունք ունի նան նվազեցնել պարտապանի պատասխանատվության չափը, եթե պարտատերը դիտավորյալ կամ անզգույշ նպաստել է պարտավորությունները չկատարելու կամ անպատշաճ կատարելու հետնանքով պատճառված վնասների չափի ավելացմանը կամ ողջամիտ միջոցներ չի ձեռնարկել դրանց նվազեցման համար:
12
Նախկինում կայացրած որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը վերահաստատել է բաց թողնված օգուտի վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշումները՝ քննարկման առարկա դարձնելով նան բաց թողնված օգուտի սահմանադրաիրավական ն կոնվենցիոն հիմքերը՝ անդրադառնալով բաց թողնված օգուտի որոշման ընդհանուր կանոններին, այդ թվում` հաշվարկման կանոններին ու այդ հարցում դատական հայեցողությանը (տե՛ս «Գոլդուեյ» ՍՊԸ-ն ընդդեմ «Վալտի Մոթորս» ՍՊԸ-ի թիվ ԵՇԴ/0177/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.10.2012 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանն ի թիվս այլնի արձանագրել է, որ՝
- վնասի՝ այդ թվում բաց թողնված օգուտի հատուցման հետ կապված հարաբերությունների նկատմամբ սահմանափակումները ն հատուցման հարցերը պետք է քննարկման առարկա դառնան համաչափության սկզբունքի պահպանմամբ,
- բաց թողնված օգուտը չի կարող նույնանալ կազմակերպության շրջանառության կամ հասույթի հետ,
- դատարանները բաց թողնված օգուտի հաշվարկման ժամանակ պետք է նվազեցնեն անհրաժեշտ այն ծախսերը, որոնք վնաս կրած անձը կկատարեր վնասը չպատճառվելու դեպքում: Արդյունքում պետք է մնա այն շահույթը, որը ձնավորվում է անհրաժեշտ ծախսերի նվազեցումից հետո,
- անհրաժեշտ է ուշադրություն դարձնել այն ժամանակահատվածին, որի համար պետք է հատուցվի բաց թողնված օգուտը,
- բաց թողնված օգուտի հատուցման արդյունքում պարտատիրոջ մոտ չպետք է առաջանա հարստացում, այսինքն` վնասների փոխհատուցման գումարի մեջ չեն կարող ընդգրկվել այնպիսի վնասներ, որոնք կողմն իրականում չի կրել,
- նմանատիպ գործերի քննության ժամանակ դատարանները պետք է հաշվի առնեն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 420-րդ հոդվածի 1-ին կետը,
- վնասի հատուցման կոնկրետ չափը առանձին դեպքերում կարող է բավականաչափ հստակ չլինել կամ ողջամտության աստիճանի հավաստիությամբ չորոշվել: Նմանատիպ դեպքերում անձը չի կարող զրկվել բաց թողնված օգուտի հատուցման իրավունքից ընդհանրապես. այս դեպքում դատարանները հատուցվող օգուտի չափը որոշում են իրենց հայեցողությամբ, որը պետք է իրականացվի բաց թողնված օգուտի չափը որոշելու անհնարինության դեպքում՝ հաշվի առնելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի սկզբունքները, բարեխղճության, խելամտության ն արդարացիության պահանջները:
Նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է նան պայմանագրային պարտավորություններում բաց թողնված օգուտի կանոններին՝ արձանագրելով, որ պայմանագրային պարտավորությունները խախտելու հետնանքով բաց թողնված օգուտի փոխհատուցման համար հայցվորը պետք է ներկայացնի ապացույցներ, որոնք կհիմնավորեն՝
- պայմանագրով նախատեսված պարտավորությունների խախտումը.
- օգուտ ստանալու իրական մտադրությունը Ա հնարավորությունը.
- վերջիններիս պատճառահետնանքային կապը.
- վնասների չափը.
- պարտավորությունների խախտման, օգուտ ստանալու իրական մտադրության ն հնարավորության ն վնասի չափի միջն պատճառահետնանքային կապը.
- իրավունքը խախտված անձի կողմից ձեռնարկվող միջոցները, որոնք ուղղված են վնասի նվազեցմանը:
Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ չստացված եկամուտը կամ բաց թողնված օգուտը ենթադրում են եկամուտ ստանալու փաստացի ապահովված իրական հնարավորության կորուստ: Քաղաքացիական շրջանառության
13
սովորական պայմաններ ասելով՝ պետք է նկատի ունենալ անձի իրավունքի չխախտման դեպքում եկամտի ստացման իրական ն ոչ թե առհաս
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 11 նոյեմբերի, 2024 թ.
- Գործի #:
- ԵԴ/0512/02/21
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
