ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2006 թվականի նոյեմբերի 27-ին ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի (2 մայիսի 2001 թվականի) 2-րդ հոդվածի 1-ին կետի 8-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «8) համայնքին, քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերը հասարակության և պետության կարիքների համար օտարումը.»: Հոդված 2. Ուժը կորցրած ճանաչել օրենսգրքի 23-րդ հոդվածի 3-րդ կետը, 56-րդ հոդվածի 4-րդ կետը և 110-րդ հոդվածի 3-րդ կետը: Հոդված 3. Օրենսգրքի 33-րդ հոդվածի 2-րդ կետում «պետության ու համայնքների կարիքների համար վերցնելիս» բառերը փոխարինել «հասարակական և պետական կարիքների համար օտարելիս» բառերով: Հոդված 4. Օրենսգրքի 93-րդ հոդվածի 1-ին կետից հանել «պետական և համայնքային կարիքների համար օտարելու,» բառերը: Հոդված 5. Օրենսգրքի 100-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «4) հողամասը հասարակության և պետության կարիքների համար օտարելիս.»: Հոդված 6. Օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին կետի 8-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «8) հողամասը հասարակության և պետության կարիքների համար օտարելիս.»: Հոդված 7. Օրենսգրքի 104-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ « Հոդված 104. Հողամասի օտարումը հասարակության և պետության կարիքների համար Հողամասի օտարումը հասարակության և պետության կարիքների համար կարող է կատարվել միայն բացառիկ` գերակա հանրային շահերի դեպքերում, օրենքով սահմանված կարգով, նախնական համարժեք փոխհատուցմամբ:»: Հոդված 8. Ուժը կորցրած ճանաչել օրենսգրքի 106-րդ և 108-րդ հոդվածները: Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռ. Քոչարյան 2006 թ. դեկտեմբերի 12 Երևան ՀՕ-186-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-186-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (30.12.2006-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2006.12.20/64(519) Հոդ.1307 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 27.11.2006 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 12.12.2006 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 30.12.2006 Հիմնական ակտ 27.11.2006, ՀՕ-186-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 02.05.2001, ՀՕ-185 02.05.2001, ՀՕ-185 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 27 նոյեմբերի, 2006 թ.
- Գործի #:
- ՀՕ-186-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
