Փաշինյան — ԵՇԴ/0031/01/13
Ամփոփում
ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը 1. 2013 թվականի փետրվարի 5-ին ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 59100613 քրեական գործը: Նախաքննության մարմնի` 2013 թվականի փետրվարի 13-ի որոշմամբ Քրիստինե Արմենի Փաշինյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով: 2013 թվականի մարտի 29-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև Առաջին ատյանի դատա
Ամբողջ Տեքստ
ԵՇԴ/0031/01/13
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
Գործ թիվ ԵՇԴ/0031/01/13
Նախագահող դատավոր Գ.Ավետիսյան
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) նախագահությամբ
մասնակցությամբ դատավորներ
Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ
Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Ս.ՕՀԱՆՅԱՆԻ
քարտուղարությամբ
մասնակցությամբ
դիմողի ներկայացուցիչ
Հ.ՊԵՏՐՈՍՅԱՆԻ
2016 թվականի մարտի 30-ին
Վ.ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ
ք.Երևանում
դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2015 թվականի սեպտեմբերի 18-ի որոշման դեմ Քրիստինե Փաշինյանի ներկայացուցիչ Վ.Մնացականյանի վճռաբեկ բողոքը,
2
ՊԱՐԶԵՑ
Գործի դատավարական նախապատմությունը
1. 2013 թվականի փետրվարի 5-ին ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասի
հատկանիշներով հարուցվել է թիվ 59100613 քրեական գործը:
Նախաքննության մարմնի` 2013 թվականի փետրվարի 13-ի որոշմամբ Քրիստինե Արմենի Փաշինյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով:
2013 թվականի մարտի 29-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև Առաջին ատյանի դատարան):
2. Առաջին ատյանի դատարանի` 2013 թվականի ապրիլի 25-ի դատավճռով Ք.Փաշինյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել տուգանք` 100.000 (հարյուր հազար) ՀՀ դրամի չափով` տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելով` 1 (մեկ) տարի ժամկետով:
Տուժողի օրինական ներկայացուցիչ Ա.Մուխսիկարոյանի քաղաքացիական հայցը թողնվել է առանց քննության:
Դատավճռով վճռվել է նաև Ք.Փաշինյանին պատկանող ՛Տոյոտա Վիտզ մակնիշի 95 QU 555 պետհամարանիշի ավտոմեքենայի վրա դրված կալանքը թողնել անփոփոխ: 3.
Տուժող
Ս.Մուխսիկարոյանի
և
նրա
օրինական
ներկայացուցիչ
Ա.Մուխսիկարոյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2013 թվականի հունիսի 10-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժել է` օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի` 2013 թվականի ապրիլի 25-ի դատավճիռը:
4. Վերաքննիչ դատարանի 2013 թվականի հունիսի 10-ի որոշումը դատավարության մասնակիցների կողմից չի բողոքարկվել և մտել է օրինական ուժի մեջ:
5. 2015 թվականի հունիսի 25-ին Ք.Փաշինյանի ներկայացուցիչ Վ.Մնացականյանը դիմում է ներկայացրել Առաջին ատյանի դատարան` խնդրելով լուծել Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի ապրիլի 25-ի դատավճռում տեղ գտած անհստակությունը և վերացնել Ք.Փաշինյանին պատկանող ՛Տոյոտա Վիտզ մակնիշի 95 QU 555 պետհամարանիշի ավտոմեքենայի վրա դրված կալանքը:
Առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի հուլիսի 22-ի որոշմամբ Ք.Փաշինյանի ներկայացուցիչ Վ.Մնացականյանի դիմումը մերժվել է:
3
6. Ք.Փաշինյանի ներկայացուցիչ Վ.Մնացականյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2015 թվականի սեպտեմբերի 18-ի որոշմամբ բողոքը մերժել է` օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի 2015 թվականի հուլիսի 22-ի որոշումը:
7. Վերոհիշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել Ք.Փաշինյանի ներկայացուցիչ Վ.Մնացականյանը:
Վճռաբեկ դատարանը 2015 թվականի նոյեմբերի 10-ի որոշմամբ ներկայացված բողոքը վերադարձրել է` տրամադրելով 15-օրյա ժամկետ` թերությունները վերացնելու, բողոքը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածի պահանջներին համապատասխանեցնելու և կրկին ներկայացնելու համար:
Ք.Փաշինյանի ներկայացուցիչ Վ.Մնացականյանը կրկին ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2016 թվականի փետրվարի 9-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:
Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել: Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը
8. Ք.Փաշինյանի կողմից 2014 թվականի հուլիսի 10-ին Վ.Մնացականյանին տրված լիազորագրի համաձայն`
՛Ես` Քրիստինե Արմենի Փաշինյանս (...) լիազորում եմ փաստաբան Վահե Թովմասի
Մնացականյանին (...) լինելու իմ ներկայացուցիչը (...) ՀՀ դատական բոլոր ատյաններում կատարելու դատավարական գործողություններ, այդ թվում ՀՀ քաղաքացիական դատավարության 42-րդ հոդվածով նախատեսվածները (...) (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 124):
9. Քրեական գործի նյութերում առկա ՀՀ փաստաբանների պալատի կողմից տրված 2012 թվականի հուլիսի № 1502 արտոնագրի համաձայն` Վահե Մնացականյանը փաստաբան է (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 125):
10. Առաջին ատյանի դատարանի` 2013 թվականի ապրիլի 25-ի դատավճռի եզրափակիչ մասի համաձայն` ՛(…) Քրիստինե Փաշինյանին պատկանող ՛Տոյոտա
Վիտզ մակնիշի 95 QU 555 համարանիշի ավտոմեքենայի վրա դրված կալանքը թողնել անփոփոխ (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 36):
11. Առաջին ատյանի դատարանը, 2015 թվականի հուլիսի 22-ի որոշմամբ մերժելով Ք.Փաշինյանի ներկայացուցիչ Վ.Մնացականյանի` դատավճռի անհաստակությունները վերացնելու
մասին
Վ.Մնացականյանը
դիմումը,
դիմումը
արձանագրել
պնդեց
և
է.
՛(...)
նախագահողի
Դատարանում
հարցին
դիմող
վկայակոչելով
՛Փաստաբանության մասին ՀՀ օրենքը և ՀՀ քաղաքացիական դատավարության
4
օրենսգրքի 41-րդ հոդվածը հայտնեց, որ փաստաբանին լիազորագիրը տրվում է հասարակ գրավոր ձևով և նոտարական վավերացման ենթակա չէ ։ Միաժամանակ հայտնեց, որ Քրիստինե Փաշինյանը բացակայում է հանրապետությունից: Լսելով դիմողին, ուսումնասիրելով դիմումը և դրա վերաբերյալ դատարանում առկա փաստաթղթերը` դատարանը գտնում է, որ դիմումն անհիմն է և ենթակա է մերժման, քանի որ դիմողի կողմից դատարանին չի ներկայացվել պատշաճ լիազորագիր` տրված գույքի սեփականատիրոջ կամ դրա օրինական տիրապետողի կողմից, նշված քրեական գործի շրջանակներում ներկայացված պահանջով դատարանում որպես ներկայացուցիչ հանդես գալու համար: (...) (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 141):
12. Վերաքննիչ դատարանն իր 2015 թվականի սեպտեմբերի 18-ի որոշման մեջ արձանագրել է. ՛(...) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի
որոշումն օրինական և հիմնավոր է:
(...) Առաջին ատյանի դատարանը գտել է, Վերաքննիչ դատարանը ևս գտնում է, որ առանց դիմողի ներկայության և ներկայացուցչի լիազորությունները հավաստելու մասին նրա
հայտարարության,
փաստաբան
Վ.Մնացականյանի
կողմից
ներկայացված
լիազորագրի հասարակ գրավոր ձևը բավարար չէ, հիմք ընդունելու վերջինիս լիազորությունները ճանաչելու համար: Նամանավանդ, որ վերջինս հայտնեց, որ ըստ իրեն` վստահորդը տևական ժամանակ բացակայում է հանրապետությունից: Վերաքննիչ դատարանն արձանագրում է նաև, որ լիազորագրում մատնանշված ներկայացուցչի լիազորություները` տարբեր մարմինների այդ թվում դատարանների հետ փոխհարաբերություններում
սահմանափակված
են
միայն
ՀՀ
քաղաքացիական
դատավարության օրենսգրքի 42-րդ հոդվածով նախատեսված յոթ կետերի շրջանակով: Վերաքննիչ դատարանը գտնում է, որ կամ վստահորդը պետք է դատարանում ներկա գտնվելով հավաստի իր ներկայացուցչի լիազորություները ճանաչելու մասին կամ նրա բացակայության դեպքում լիազորագրի առկայությունը պետք է հաստատված լինի նոտարական վավերացմամբ:
Վերաքննիչ դատարանը հիմնավոր է համարում Առաջին ատյանի դատարանի պատճառաբանությունը, որ Վ.Մնացականյանը դատարան չի ներկայացրել պատշաճ լիազորագիր` տրված գույքի սեփականատիրոջ կամ դրա օրինական տիրապետողի կողմից, քրեական գործի շրջանակներում ներկայացված պահանջով դատարանում որպես ներկայացուցիչ հանդես գալու համար:
Հիմնավոր է Առաջին ատյանի դատարանի որոշման մեջ բերած փաստարկը, որ քրեական դատավարությունում և կոնկրետ նման պահանջով դատարան դիմելու լիազորություն վստահորդը փաստաբան Վ.Մնացականյանին չի տվել: (...) (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթ 42-43):
5
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
13. Բողոք բերած անձը փաստարկել է, որ ստորադաս դատարանները խախտել են ՀՀ Սահմանադրության (2005 թվականի նոյեմբերի 27-ի փոփոխություններով) 14-րդ, 18րդ, 20-րդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 238-րդ, 430-րդ հոդվածների պահանջները:
Ի հիմնավորումն վերոհիշյալ փաստարկների բողոք բերած անձը նշել է, որ թե՛ Առաջին ատյանի և թե՛ Վերաքննիչ դատարանները իրենց որոշումներում չեն նշել` կոնկրետ որ նորմի պահանջից ելնելով են եկել եզրահանգման, որ փաստաբանը դիմողի շահերը դատարանում ներկայացնելու համար պետք է ունենա կա'մ դիմողի` դատարանում հայտնած այդպիսի ցանկությունը, կա'մ նոտարական վավերացմամբ լիազորագիր:
Ըստ բողոք ներկայացրած անձի` անհիմն է ստորադաս դատարանների այն հետևությունը, համաձայն որի վստահորդը դատարանում ներկա գտնվելով պետք է հավաստի իր ներկայացուցչի լիազորությունները, կամ նրա բացակայության դեպքում փաստաբանին տրված լիազորագիրը պետք է հաստատված լինի նոտարական վավերացմամբ, քանի որ ՀՀ օրենսդրության որևէ նորմ
նման պայմաններ չի
ներկայացնում իր խախտված իրավունքները վերականգնելու պահանջով դատարան դիմած անձի համար: Ավելին ինչ վերաբերում է նոտարական կարգով վավերացման պահանջին, ապա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 41-րդ հոդվածի համաձայն` փաստաբանին լիազորագիրը տրվում է հասարակ գրավոր ձևով և վավերացման ենթակա չէ:
Բողոքաբերը փաստարկել է, որ սույն գործով դատարաններին ներկայացված է եղել դիմող Ք.Փաշինյանի կողմից փաստաբան Վ.Մնացականյանին տրված պատշաճ լիազորագիր: Որպես նշվածը լրացուցիչ հիմնավորելու փաստարկ Վ.Մնացականյանը վկայակոչել է, որ ինքը նույն լիազորագրով ներկայացրել է Ք.Փաշինյանի շահերը նաև դատարանում թիվ ԵՇԴ/2313/02/14 քաղաքացիական գործով:
Արդյունքում
բողոքաբերը
եզրահանգել
է,
որ
ստորադաս
դատարանների
որոշումները հիմնավորված ու պատճառաբանված չեն, և դրանով իսկ թույլ է տրվել դատական սխալ, որը էական ազդեցություն է ունեցել գործի ելքի վրա:
14. Ելնելով վերոգրյալից` բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի` 2015 թվականի սեպտեմբերի 18-ի որոշումը և կայացնել նոր դատական ակտ կամ գործն ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության:
6
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
15.
Վճռաբեկ
դատարանն
անհստակությունները
լուծելու
արձանագրում
վարույթում
է,
որ
դատական
դատապարտյալի
ակտի
պաշտպանի
կարգավիճակը հաստատելու հարցի կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու խնդիր: Ուստի անհրաժեշտ է արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկան ճիշտ ձևավորելու համար:
16. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. օրինական և հիմնավորված են արդյոք ստորադաս դատարանների հետևություններն այն մասին, որ փաստաբան Վ.Մնացականյանը դատարանում իրավասու չէ ներկայացնելու Ք.Փաշինյանի շահերը:
17. ՀՀ Սահմանադրության 64-րդ հոդվածի համաձայն ՛Յուրաքանչյուր ոք ունի
իրավաբանական օգնություն ստանալու իրավունք: (...):
ՀՀ
քրեական
դատավարության
օրենսգրքի
10-րդ
հոդվածի
1-ին
մասով
նախատեսված է, որ. (Յուրաքանչյուր ոք սույն օրենսգրքով նախատեսված կարգով
իրավունք ունի ստանալ իրավաբանական օգնությունե:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 64-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն`
՛Մեղադրյալը, որի վերաբերյալ կա օրինական ուժի մեջ մտած դատարանի դատավճիռ, որն ամբողջությամբ կամ մասնակիորեն մեղադրական է, կոչվում է դատապարտյալ (...): Դատական
որոշումներն
ի
կատար
ածելու
հետ
կապված
իրավահարաբերությունները կարգավորող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 429-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված է, որ. (Դատապարտյալն իր իրավունքները
կարող է իրականացնել անձամբ կամ պաշտպանի օգնությամբ: (...): ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` (1. Պաշտպան է այն փաստաբանը, որը քրեական գործով վարույթի ընթացքում
ներկայացնում է կասկածյալի կամ մեղադրյալի օրինական շահերը և նրանց ցույց է տալիս իրավաբանական օգնություն` օրենքով չարգելված բոլոր միջոցներով: (...)ե: Իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը անձին երաշխավորված հիմնարար իրավունքներից մեկն է, որը մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության
երաշխիքներից
իրավահարաբերություններում
կասկածյալին
է:
և
Քրեադատավարական
մեղադրյալին
ցուցաբերվող
իրավաբանական օգնությունը` կապված նրանց կողմից ենթադրյալ հանցագործություն կատարելու հետ, ունի որոշակի առանձնահատկություններ:
7
Այսպես`
ՀՀ
պաշտպանության
վերապահված
ներպետական
իրավունք:
օրենսդրության
Մեղադրյալի
դատավարական
իմաստով
մեղադրյալն
ունի
պաշտպանության
իրավունքը
նրան
իրավունքների
ամբողջությունն
է,
որը
նրան
հնարավորություն է տալիս հանդես գալու որպես դատավարության ինքնուրույն սուբյեկտ, լրիվ կամ մասնակիորեն հերքելու իրեն վերագրվող հանցանքը կատարած լինելու պնդումը, ինչպես նաև պաշտպանելու իր իրավունքներն ու օրինական շահերը: Պաշտպանության իրավունքը` որպես մեղադրյալին վերապահված իրավունքների համակցություն, նրան հնարավորություն է տալիս իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն իրականացնելու ինչպես անձամբ, այնպես էլ պաշտպանի միջոցով: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իմաստով մեղադրյալի պաշտպանության իրավունքի
իրականացման
փաստացի
հնարավորության
ապահովման
պարտականությունը կրում է վարույթն իրականացնող մարմինը: Պաշտպանության իրավունքը քրեական դատավարության հիմնարար սկզբունքներից մեկն է: Բացի այդ, այն հանդիսանում է ՛Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայով երաշխավորված ՛զենքերի հավասարության
և
ՀՀ
քրեադատավարական
օրենսդրությամբ
ամրագրված
մրցակցության սկզբունքների ապահովման կարևորագույն երաշխիք (տե՛ս mutatis mutandis Նորիկ Սեդրակի Պողոսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2010 թվականի մարտի 26-ի թիվ ՀՅՔՐԴ2/0153/01/08 որոշման 25-րդ կետը):
Չնայած
դատական
վերահսկողության
ակտերի
վարույթի
կատարման
ընթացքում
փուլի
քրեական
նկատմամբ
հետապնդումն
դատական
արդեն
իսկ
ավարտված է (դատապարտյալը չի պաշտպանվում առաջադրված մեղադրանքից), սակայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 64-րդ հոդվածի 3-րդ մասի իմաստով դատապատյալը նույնպես մեղադրյալ է, այն տարբերությամբ, որ նրա նկատմամբ առկա է օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ: Թերևս վերջինիս հաշվառմամբ մեղադրյալի իրավավիճակի միասնականությունն ապահովելու նպատակով էլ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 429-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված է դատական ակտերի ի կատար ածման փուլի շրջանակներում պաշտպանի օգնությամբ իր իրավունքներն իրականացնելու դատապարտյալի հնարավորությունը: Այլ խոսքով` օրինական ուժի մեջ մտած դատավճիռն ի կատար ածելու փուլում առաջացած հարցերի, այդ թվում` դատական որոշման վերաբերյալ կասկածների և անհստակությունների լուծման վարույթում դատապարտյալն շարունակում է օգտվել ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ
քրեական
դատավարության
օրենսգրքով
նախատեսված
պաշտպանության
իրավունքից: Հետևաբար դատավարության այս փուլում դատապարտյալի օրինական շահերը ներկայացնող փաստաբանը նույնպես ձեռք է բերում պաշտպանի կարգավիճակ:
8
18. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 71-րդ հոդվածի համաձայն` (Իր
իրավավիճակը հաստատելու համար պաշտպանը քրեական վարույթն իրականացնող մարմնին ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ և փաստաբանների պալատի կողմից տրված` իր փաստաբան լինելու հանգամանքը հաստատող փաստաթուղթ, ինչպես նաև որպես պաշտպան հանդես գալու՝ կասկածյալի կամ մեղադրյալի ստորագրությամբ վավերացված փաստաթղթային հաստատումը կամ պաշտպան նշանակելու վերաբերյալ սույն օրենսգրքով իրավասու մարմնի որոշումըե: Մեջբերված նորմի բովանդակության վերլուծությունից հետևում է, որ մեղադրյալի (դատապարտյալի) պաշտպանի դատավարական իրավավիճակը հաստատելու համար քրեադատավարական օրենսդրությունը սահմանել է ներկայացվելիք փաստաթղթերի սպառիչ շրջանակ, այն է`
- անձը հաստատող փաստաթուղթ,
- փաստաբանի արտոնագիր,
- պաշտպանյալի ստորագրությամբ վավերացված փաստաթղթային հաստատում կամ պաշտպան նշանակելու վերաբերյալ իրավասու մարմնի որոշումը (պաշտպան
նշանակելու ընթացակարգի վերաբերյալ մանրամանս տե՛ս Նորիկ Սեդրակի Պողոսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2010 թվականի մարտի 26-ի թիվ ՀՅՔՐԴ2/0153/01/08 որոշման 27-րդ կետը):
Ընդ
որում,
ՀՀ
քրեական
դատավարության
օրենսգիրքը
չի
սահմանում
պաշտպանյալի ստորագրությամբ վավերացված փաստաթղթային հաստատման ձևին և բովանդակությանը
վավերացման
վերաբերող
պահանջ:
համապատասխան
վավերապայմաններ,
Այդպիսի
վավերապայմաններ
իրավահարաբերությունները
այդ
թվում`
նոտարական
նախատեսված
կարգավորող
այլ
չեն
նաև
իրավական
ակտերում, այդ թվում` ՛Փաստաբանության մասին և ՛Նոտարիատի մասի ՀՀ օրենքներում:
Վերոնշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պաշտպանի իրավավիճակը հաստատելու համար պաշտպանյալի հաստատումը բովանդակային առումով պետք է պարունակի մեղադրյալի (դատապարտյալի) համաձայնությունը կոնկրետ փաստաբանի կողմից իր իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու մասին, իսկ ձևական առումով պետք է ունենա փաստաթղթային ձևակերպում և հաստատված
լինի
մեղադրյալի
(դատապարտյալի)
ստորագրությամբ:
Նշված
պահանջներին համապատասխանող փաստաթուղթը վարույթն իրականացնող մարմնի կողմից պետք է գնահատվի որպես պաշտպանյալի կողմից տրված պատշաճ հաստատում, հակառակ դեպքում կխախտվեն ինչպես օրինականության սկզբունքը,
9
այնպես էլ մեղադրյալի (դատապարտյալի) իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը:
19. Գործի նյութերից երևում է, որ Ք.Փաշինյանի կողմից 2014 թվականի հուլիսի 10ին Վ.Մնացականյանին տրված լիազորագրի համաձայն` ՛ Ես` Քրիստինե Արմենի
Փաշինյանս (...) լիազորում եմ փաստաբան Վահե Թովմասի Մնացականյանին (...) լինելու իմ ներկայացուցիչը (...) ՀՀ դատական բոլոր ատյաններում կատարելու դատավարական գործողություններ, այդ թվում ՀՀ քաղաքացիական դատավարության 42-րդ հոդվածով նախատեսվածները (...) (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը):
Առաջին ատյանի դատարանը, 2015 թվականի հուլիսի 22-ի որոշմամբ, առանց բովանդակային քննարկման առարկա դարձնելու փաստաբան Վ.Մնացականյանի կողմից
ներկայացված
դիմումի
հիմնավորումները,
մերժել
է
դատավճռի
անհաստակությունները վերացնելու մասին պահանջն այն պատճառաբանությամբ, որ փաստաբան Վ.Մնացականյանը դատարանին չի ներկայացրել պատշաճ լիազորագիր` դատարանում որպես ներկայացուցիչ հանդես գալու համար (տե՛ս սույն որոշման 11-րդ կետը):
Վերաքննիչ դատարանի` 2015 թվականի սեպտեմբերի 18-ի որոշմամբ օրինական ուժի մեջ է թողնվել Առաջին ատյանի դատարանի որոշումն այն պատճառաբանությամբ, որ Ք.Փաշինյանը փաստաբան Վ.Մնացականյանին լիազորել է պետական և դատական մարմիններում հանդես գալ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 42-րդ հոդվածով նախատեսված գործողություններ կատարելու համար, և լիազորագրում մատնանշված ներկայացուցչի լիազորություները տարբեր մարմինների, այդ թվում` դատարանների հետ փոխհարաբերություններում սահմանափակված են միայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 42-րդ հոդվածով նախատեսված յոթ կետերի շրջանակով: Բացի այդ, Վերաքննիչ դատարանը գտել է, որ վստահորդը պետք է դատարանում ներկա գտնվելով հավաստի իր ներկայացուցչի լիազորություները ճանաչելու մասին, կամ նրա բացակայության դեպքում լիազորագրի առկայությունը պետք է հաստատված լինի նոտարական վավերացմամբ: Նշվածից ելնելով, Վերաքննիչ դատարանը գտել է, որ Վ.Մնացականյանը դատարան չի ներկայացրել պատշաճ լիազորագիր` տրված գույքի սեփականատիրոջ կամ դրա օրինական տիրապետողի կողմից, քրեական գործի շրջանակներում ներկայացված պահանջով դատարանում որպես ներկայացուցիչ հանդես գալու համար (տե՛ս սույն որոշման 12-րդ կետը):
20. Նախորդ կետում մեջբերված փաստերը գնահատելով սույն որոշման 17-18-րդ կետերում շարադրված իրավական վերլուծության լույսի ներքո Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունն այն մասին, որ
՛վստահորդը պետք է դատարանում ներկա գտնվելով հավաստի իր ներկայացուցչի
10
լիազորություները ճանաչելու մասին կամ նրա բացակայության դեպքում լիազորագրի առկայությունը պետք է հաստատված լինի նոտարական վավերացմամբ անհիմն է և չի բխում ՀՀ օրենսդրությունից: Պաշտպանի իրավավիճակը հաստատելու համար անհրաժեշտ`
պաշտպանյալի
փաստաթղթային
հաստատմանը
ներկայացնելով
լրացուցիչ և որևէ իրավական հիմքից զուրկ պահանջներ` Վերաքննիչ դատարանը խախտել է օրինականության սկզբունքը և անհիմն սահմանափակել Ք.Փաշինյանի` իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը:
Ինչ վերաբերում է այն պատճառաբանություններին, որ Ք.Փաշինյանի կողմից տրված
լիազորագրով
փաստաբան
Վ.Մնացականյանի
իրավունքները
սահմանափակված են միայն ՀՀ քաղաքացիական դատավարության 42-րդ հոդվածով սահմանված գործողություններով, և քրեական դատավարության շրջանակներում ներկայացված պահանջով դատարանում որպես ներկայացուցիչ հանդես գալու լիազորություն չի պարունակում` Վճռաբեկ դատարանը դրանք հիմնավորված չի համարում և արձանագրում է, որ նշված լիազորագրով Վ.Մնացականյանը լիազորված է եղել
ի
շահ
Ք.Փաշինյանի
ՀՀ
դատական
բոլոր
ատյաններում
կատարելու
դատավարական գործողություններ, այդ թվում` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 42-րդ հոդվածով նախատեսվածները (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը): Այսինքն`
ՀՀ
քաղաքացիական
նախատեսված
դատավարության
գործողությունները
օրենսգրքի
կատարելու
42-րդ
իրավունքը
հոդվածով
լիազորագրով
Վ.Մնացականյանին վերապահված լիազորություններից մեկն է, սակայն` ոչ միակը, քանի որ նույն լիազորագրով Ք.Փաշինյանը լիազորել է (համաձայնություն է տվել) Վ.Մնացականյանին ի շահ իրեն ՀՀ դատական բոլոր ատյաններում կատարելու դատավարական գործողություններ:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործի նյութերում առկա են նաև Վ.Մնացականյանի` որպես Ք.Փաշինյանի պաշտպանի իրավավիճակը հաստատելու համար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 71-րդ հոդվածով նախատեսված փաստաթղթերը:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օրինական և հիմնավորված չեն ստորադաս դատարանների հետևություններն այն մասին, որ փաստաբան
Վ.Մնացականյանը
դատարանում
իրավասու
չէ
ներկայացնելու
Ք.Փաշինյանի շահերը:
21. Ամփոփելով սույն որոշման իրավական և փաստական վերլուծություններն ու եզրահանգումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանները, եզրահանգելով, որ Վ.Մնացականյանը լիազորված չէ ներկայացնելու Ք.Փաշինյանի շահերը դատարանում, խախտել են ՀՀ քրեական
11
դատավարության օրենսգրքի 71-րդ, 429-րդ հոդվածները: Արդյունքում` ստորադաս դատարանները կայացրել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի
պահանջներին
չհամապատասխանող
դատական
ակտեր:
Նշված
դատավարական իրավունքի խախտումները ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ, 406-րդ հոդվածների հիման վրա Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանների դատական ակտերը բեկանելու և գործն Առաջին ատյանի դատարան նոր քննության ուղարկելու հիմք են:
Ելնելով
վերոգրյալից
և
ղեկավարվելով
Հայաստանի
Հանրապետության
Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 420-րդ, 422-423-րդ, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Դիմող Քրիստինե Փաշինյանի ներկայացուցիչ Վ.Մնացականյանի դիմումը մերժելու վերաբերյալ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2015 թվականի հուլիսի 22-ի և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2015 թվականի սեպտեմբերի 18-ի որոշումները բեկանել և գործն ուղարկել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող
Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆ
Դատավորներ`
Ա.ՊՈՂՈՍՅԱՆ
Հ.ԱՍԱՏՐՅԱՆ
Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ
12
Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ
Ս.ՕՀԱՆՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 30 մարտի, 2016 թ.
- Գործի #:
- ԵՇԴ/0031/01/13
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
