Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 171 — Վճռաբեկ դատարանի որոշումը 1.
ARLISՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 171AI Ինդեքսավորված

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 171 — Վճռաբեկ դատարանի որոշումը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 171. Վճռաբեկ դատարանի որոշումը 1. Վճռաբեկ դատարանի որոշման մեջ նշվում են` 1) գործի համարը և որոշումը կայացնելու տարին, ամիսը, ամսաթիվը, որոշումը կայացրած վճռաբեկ դատարանի կազմը. 2) վճռաբեկ բողոք բերած անձի անունը (անվանումը). 3) գործը քննած վերաքննիչ վարչական դատարանի անվանումը, գործի համարը, որոշում կայացնելու տարին, ամիսը, ամսաթիվը, որոշում կայացրած դատավորի (դատավորների) անունը, ազգանունը. 4) բողոքարկվող դատական ակտի էության համառոտ շար

Ամբողջ Տեքստ

Հոդված 171. Վճռաբեկ դատարանի որոշումը 1. Վճռաբեկ դատարանի որոշման մեջ նշվում են` 1) գործի համարը և որոշումը կայացնելու տարին, ամիսը, ամսաթիվը, որոշումը կայացրած վճռաբեկ դատարանի կազմը. 2) վճռաբեկ բողոք բերած անձի անունը (անվանումը). 3) գործը քննած վերաքննիչ վարչական դատարանի անվանումը, գործի համարը, որոշում կայացնելու տարին, ամիսը, ամսաթիվը, որոշում կայացրած դատավորի (դատավորների) անունը, ազգանունը. 4) բողոքարկվող դատական ակտի էության համառոտ շարադրանքը, դատավարության մասնակիցների անունները (անվանումները). 5) հիմքերը, որոնցով դրվել է դատական ակտի իրավաչափությունը որոշելու հարցը. 6) վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու` սույն օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերից որևէ մեկի առկայության հիմնավորումը. 7) օրենքները, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտեր, որոնցով ղեկավարվել է վճռաբեկ դատարանը որոշում կայացնելիս. 8) դատական ակտը բեկանելիս այն շարժառիթները, որոնցով վճռաբեկ դատարանը չի համաձայնել այդ ակտը կայացրած դատարանի հիմնավորումներին կամ եզրահանգումներին. 9) վճռաբեկ բողոքի քննության արդյունքներով վճռաբեկ դատարանի եզրահանգումները։

2. Վճռաբեկ դատարանը, պարզելով, որ վերաքննիչ դատարանի թույլ տված իրավունքի նորմերի խախտումները չեն հանգեցնում դատական ակտի բեկանմանը, պետք է այդ մասին նշի իր որոշման մեջ։

3. Վճռաբեկ դատարանի որոշումը պետք է լինի պատճառաբանված, ապահովի օրենքի միատեսակ կիրառումը, ճիշտ մեկնաբանությունը և նպաստի իրավունքի զարգացմանը։ (171-րդ հոդվածը փոփ.

09.07.19 ՀՕ-128-Ն)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել