Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/««ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ, «ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԹԵՎԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ԴԵՄՈԿՐԱՏԻԱ ՕՐԵՆՔ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԵՎ «ՆՈՐ ՈՒԺ» ՌԵՖՈՐՄԻ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

««ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ, «ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԹԵՎԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ԴԵՄՈԿՐԱՏԻԱ ՕՐԵՆՔ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԵՎ «ՆՈՐ ՈՒԺ» ՌԵՖՈՐՄԻ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-14129 հունիսի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-141)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 29 հունիսի 2026թ. ՍԴԱՈ - 141 | ««ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ, «ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԹԵՎԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ԴԵՄՈԿՐԱՏԻԱ ՕՐԵՆՔ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԵՎ «ՆՈՐ ՈՒԺ» ՌԵՖՈՐՄԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀՈ

Ամբողջ Տեքստ

««ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ, «ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԹԵՎԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ԴԵՄՈԿՐԱՏԻԱ ՕՐԵՆՔ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԵՎ «ՆՈՐ ՈՒԺ» ՌԵՖՈՐՄԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 7-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՄՓՈՓԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 259-Ա ՈՐՈՇՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՎԵՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՄԻԱՎՈՐՎԱԾ ԳՈՐԾՈՎ «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ` «ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 95-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ՝ ԱՆՃՇՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹՎԻ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՄԱՍՈՎ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻՆ, 7-ՐԴ ՀՈԴՎԱԾԻՆ ԵՎ 89-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ 1-ԻՆ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՌՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանը, նշված գործով քննության առնելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 95-րդ հոդվածի 4-րդ մասի՝ անճշտությունների թվի գումարման մասով՝ Սահմանադրության 2-րդ հոդվածին, 7-րդ հոդվածին և 89-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին նախադասությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ միջնորդությունը, ՊԱՐԶԵՑ.

1. Սահմանադրական դատարանի վարույթում է գտնվում ««Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի, «Միասնության թևեր» կուսակցության, «Դեմոկրատիա Օրենք Կարգապահություն» կուսակցության, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցության, «Հայաստան» կուսակցությունների դաշինքի և «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցության դիմումների հիման վրա` ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2026 թվականի հունիսի 14-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 259-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» միավորված գործը:

2. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը միջնորդել է նախքան նշված գործով որոշում կայացնելը որոշել սույն գործի լուծման համար առանցքային նշանակություն ունեցող «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 95-րդ հոդվածի 4-րդ մասի՝ անճշտությունների թվի գումարման մասով՝ Սահմանադրության 2-րդ հոդվածին, 7-րդ հոդվածին և 89-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին նախադասությանը համապատասխանությունն այն պատճառաբանությամբ, որ «(...) վկայակոչված նորմի կիրառման արդյունքում փաստորեն ժողովուրդը իր իշխանությունը կարող է իրացնել ոչ միայն ընդհանուր, հավասար, ազատ և ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա, այլև ընտրությունների, այդ թվում նաև պատշաճ կազմակերպման դեպքում, իսկ կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները կարող են մասնակցել Ազգային ժողովի մանդատների բաշխմանը ոչ միայն մեծ թվով բավարար կողմ քվեարկություններ ստանալու դեպքում, այլև ընտրությունների, այդ թվում և տեխնիկական տեսանկյունից պատշաճ կազմակերպված լինելու դեպքում, ինչը ակնհայտ է, որ հակասում է Սահմանադրության 2-րդ հոդվածի, 7-րդ հոդվածի և 89-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին [նախադասությանը]»:

3. Քննության առարկա դարձնելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության միջնորդությունը՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ այն ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Սահմանադրության՝ «Օրինականության սկզբունքը» վերտառությամբ 6-րդ հոդվածի 1-ին մասն ամրագրում է, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Սահմանադրական դատարանի լիազորությունները սահմանված են Սահմանադրության 168-րդ հոդվածով, որի 1-ին մասի ուժով, ի շարս այլնի՝ Սահմանադրական դատարանը Սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված կարգով որոշում է օրենքների, Ազգային ժողովի որոշումների, Հանրապետության նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, Կառավարության և վարչապետի որոշումների, ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի համապատասխանությունը Սահմանադրությանը՝ Սահմանադրության 169-րդ հոդվածով նախատեսված համապատասխան սուբյեկտների դիմումի հիման վրա: Մասնավորապես՝ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ ֆիզիկական և իրավաբանական անձինք Սահմանադրական դատարան կարող են դիմել անհատական դիմումների հիման վրա՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Միևնույն ժամանակ, Սահմանադրական դատարանը փաստում է, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքն սպառիչ կարգավորում է այն դեպքերը, երբ համապատասխան գործերի քննության ընթացքում Սահմանադրական դատարանը կարող է անդրադառնալ համապատասխան գործերով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի դրույթների սահմանադրականության հարցին, մասնավորապես՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 75-րդ հոդվածի 9-րդ մասով, 78-րդ հոդվածի 7-րդ մասով, 82-րդ հոդվածի 13-րդ մասով նախատեսված դեպքերում:

Ավելին, Սահմանադրական դատարանը 2021 թվականի հուլիսի 17-ի ՍԴՈ-1606 որոշմամբ ընդգծել է. «(...) ընտրական իրավունքը կարգավորող իրավական նորմերի սահմանադրականության ստուգումը Սահմանադրության 168-րդ հոդվածի 5-րդ կետով նախատեսված վեճի շրջանակում կարող է հանգեցնել ընտրական իրավունքի նորմերի կայունության վտանգավոր միջամտության՝ ընտրական գործընթացների ավարտից հետո նորմը հակասահմանադրական ճանաչելու հետևանքի հետադարձորեն կիրառմանն ընտրական գործընթացի կամ դրա արդյունքների նկատմամբ Սահմանադրական դատարանում գործով որոշում կայացնելու դեպքում կամ տվյալ նորմի այնպիսի մեկնաբանությանը, որն այն չուներ կիրառման՝ ընտրական գործընթացի պահին: Իսկ եթե Սահմանադրության 168-րդ հոդվածի 5-րդ կետով նախատեսված վեճի վերաբերյալ գործերով ընտրական իրավունքի նորմերի սահմանադրականության ստուգման մասին Սահմանադրական դատարանի որոշման ազդեցությունը չի տարածվելու մինչ այդ տեղի ունեցած ընտրության և դրա արդյունքների նկատմամբ, ապա Սահմանադրական դատարանը չի տեսնում այս դեպքում այն նպատակահարմարությունը, որ ընտրական իրավունքի նորմերի սահմանադրականության ստուգումը տեղի ունենա Սահմանադրության 168-րդ հոդվածի 5-րդ կետով նախատեսված վեճի վերաբերյալ գործերով, քանի որ նույն ստուգման հնարավորությունը ոչ պակաս արդյունավետությամբ ապահովված է նաև Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված Սահմանադրական դատարանի լիազորությունների իրականացման գործերով:

Վերոնշյալի հաշվառմամբ Սահմանադրական դատարանն ընդգծում է վերացական սահմանադրական վերահսկողության դիմումներով Սահմանադրական դատարան դիմումներ ներկայացնելու իրավասություն ունեցող հանրային իշխանության մարմինների դերակատարությունը՝ ընտրական գործընթացների մեկնարկից ժամանակային «ապահով տարածության» պահպանմամբ Սահմանադրական դատարանում սահմանադրականության ստուգման առարկա դարձնել նախորդ ընտրությունների արդյունքում տեղ գտած ենթադրյալ խնդրահարույց կարգավորումները՝ դրանով իսկ ապահովելով ամեն հաջորդ ընտրական գործընթացի համար «սերտած դասերի» բարեբեր արդյունքը»:

Ողջ վերոգրյալի լույսի ներքո անդրադառնալով ներկայացված միջնորդությանը՝ Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ խնդրո առարկա գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականության հարցին անդրադառնալու իրավասություն Սահմանադրական դատարանին վերապահված չէ, ուստի՝ ներկայացված միջնորդությունը ենթակա է մերժման:

Ելնելով վերոշարադրյալից՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

««Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի, «Միասնության թևեր» կուսակցության, «Դեմոկրատիա Օրենք Կարգապահություն» կուսակցության, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցության, «Հայաստան» կուսակցությունների դաշինքի և «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցության դիմումների հիման վրա` ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2026 թվականի հունիսի 14-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 259-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» միավորված գործով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 95-րդ հոդվածի 4-րդ մասի՝ անճշտությունների թվի գումարման մասով՝ Սահմանադրության 2-րդ հոդվածին, 7-րդ հոդվածին և 89-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին նախադասությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ միջնորդությունը մերժել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

29 հունիսի 2026 թվականի

ՍԴԱՈ-141

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
29 հունիսի, 2026 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-141
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել