Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 33 — Հրազեն գործադրելը 1.
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 33AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 33 — Հրազեն գործադրելը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 33. Հրազեն գործադրելը 1. Ոստիկանության ծառայողն իրավասու է գործադրելու հրազեն, եթե դա որպես կյանքի պաշտպանության վերջին միջոց բացարձակապես անհրաժեշտ է՝ 1) անձի, այդ թվում՝ ոստիկանության ծառայողի կյանքի կամ առողջության դեմ ուղղված ուղիղ և ակնհայտ ոտնձգությունը, ներառյալ զինված հարձակումը խափանելու համար, 2) իր լիազորություններն իրականացնող ոստիկանության ծառայողին կամ այլ իրավասու անձին ցույց տրվող զինված դիմադրությունը ճնշելու, ինչպես նաև ն

Ամբողջ Տեքստ

Հոդված 33. Հրազեն գործադրելը 1. Ոստիկանության ծառայողն իրավասու է գործադրելու հրազեն, եթե դա որպես կյանքի պաշտպանության վերջին միջոց բացարձակապես անհրաժեշտ է՝ 1) անձի, այդ թվում՝ ոստիկանության ծառայողի կյանքի կամ առողջության դեմ ուղղված ուղիղ և ակնհայտ ոտնձգությունը, ներառյալ զինված հարձակումը խափանելու համար, 2) իր լիազորություններն իրականացնող ոստիկանության ծառայողին կամ այլ իրավասու անձին ցույց տրվող զինված դիմադրությունը ճնշելու, ինչպես նաև նրա զենքին տիրելու փորձը խափանելու համար, 3) պետական պահպանության ենթակա կարևորագույն նշանակության օբյեկտների, ինչպես նաև հատուկ բեռների վրա կատարվող զինված հարձակումը խափանելու համար, 4) զինված անձին վնասազերծելու համար, եթե նա հրաժարվում է կատարել հակաիրավական գործողությունները դադարեցնելու և իր մոտ եղած զենքը հանձնելու, ապօրինի պահվող անձանց ազատելու, ապօրինաբար զբաղեցված շենքերը, շինությունները, տարածքներն ու այլ օբյեկտները, տրանսպորտային միջոցները ազատելու կամ կանգնեցնելու վերաբերյալ ոստիկանության ծառայողի իրավաչափ պահանջները:

2. Ոստիկանության ծառայողն իրավասու է մարդուն չխոցելու նպատակով հրազեն գործադրելու հետևյալ դեպքերում. 1) տրանսպորտային միջոցը վնասելով կանգնեցնելիս, եթե այն վարող անձը ռազմական դրության իրավական ռեժիմի կամ արտակարգ դրության իրավական ռեժիմի պայմաններում դիտավորյալ չի ենթարկվում ոստիկանության ծառայողի կամ այլ իրավասու անձի՝ տրանսպորտային միջոցը կանգնեցնելու իրավաչափ պահանջին, 2) բնակելի կամ այլ տարածքներ, տրանսպորտային միջոցներ մուտք գործելը խոչընդոտող ֆիզիկական արգելքները վերացնելիս, 3) հրազեն գործադրելու մտադրության մասին նախազգուշական կրակոց արձակելիս, տագնապի ազդանշան տալիս կամ օգնության կանչելիս:

3. Ոստիկանության ծառայողն իրավասու է մերկացնելու հրազենը և այն բերելու պատրաստ վիճակի, եթե գտնում է, որ ստեղծված իրավիճակում կարող է առաջանալ սույն հոդվածին համապատասխան հրազեն գործադրելու անհրաժեշտություն:

4. Սույն հոդվածի իմաստով՝ հարձակումը կամ դիմադրությունը համարվում է զինված, եթե այն կատարվել է ցանկացած տեսակի հրազենով կամ զենքով կամ դրանց ակնհայտ նմանվող առարկայով կամ կյանքից զրկելու կամ առողջությանը լուրջ վնաս պատճառելու համար պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի կամ նյութի գործադրմամբ:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել