ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2011 թվականի մայիսի 11-ին «ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-491-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 8-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետն «առաջանում է» բառերից հետո լրացնել «(նախկին սեփականատիրոջ համար դադարում է)» բառերով: Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. « Հոդված 9. Կազմակերպությունների գույքահարկի հաշվարկման կարգը 1. Կազմակերպությունների համար գույքահարկի հաշվետու ժամանակաշրջան է համարվում հաշվետու տարվա կիսամյակը:
2. Գույքահարկ վճարող կազմակերպությունները հարկային մարմնի հաստատած ձևով գույքահարկի կիսամյակային հաշվարկը մինչև հաշվետու կիսամյակին հաջորդող ամսվա 20-ը (ներառյալ) «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի «գ» կետով սահմանված եղանակներով ներկայացնում են` 1) հարկվող օբյեկտ համարվող շինությունների մասով` շինության գտնվելու վայրի համապատասխան հաշվառող մարմին. 2) հարկվող օբյեկտ համարվող փոխադրամիջոցների մասով` իրենց գտնվելու վայրի համապատասխան հաշվառող մարմին:»: Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասում «եռամսյակ» բառը փոխարինել «կիսամյակ» բառով, իսկ «եռամսյակին հաջորդող երկրորդ ամսվա 1-ը» բառերը` «կիսամյակին հաջորդող ամսվա 20-ը» բառերով: Հոդված 4. Օրենքի 18-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. « Հոդված 18. Օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված իրավասությունների սահմաններում սույն օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերն ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության հետ, իսկ սույն օրենքի հավելվածի վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերը` անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմինը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հետ:»: Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հուլիսի 1-ից: Սույն օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածների դրույթները տարածվում են 2011 թվականի երկրորդ կիսամյակի և դրան հաջորդող հաշվետու ժամանակաշրջանների վրա: 2011 թվականի երկրորդ եռամսյակի գույքահարկի վճարման ժամկետն այդ եռամսյակին հաջորդող երկրորդ ամսվա 1-ն է (ներառյալ): Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Սարգսյան 2011 թ. մայիսի 21 Երևան ՀՕ-140-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-140-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (01.07.2011-01.01.2021) Կարգավիճակ Գործողությունը դադարեցված է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2011.05.24/28(831).1 Հոդ.688.1 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 11.05.2011 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 21.05.2011 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 01.07.2011 Ուժը կորցրել է 01.01.2021 Հիմնական ակտ 11.05.2011, ՀՕ-140-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 26.12.2002, ՀՕ-491-Ն 26.12.2002, ՀՕ-491-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 11 մայիսի, 2011 թ.
- Գործի #:
- ՀՕ-140-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
