Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 54 — Առևտրային կազմակերպության ստեղծմամբ պետական ջրային համակարգի օգտագործման իրավունքի փոխանցումը Առևտրային կազմակերպություններում այլ անձանց ներդրումները չպետք է գերազանցեն կազմակերպո
ARLISՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 54AI Ինդեքսավորված

ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 54 — Առևտրային կազմակերպության ստեղծմամբ պետական ջրային համակարգի օգտագործման իրավունքի փոխանցումը Առևտրային կազմակերպություններում այլ անձանց ներդրումները չպետք է գերազանցեն կազմակերպո

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 54. Առևտրային կազմակերպության ստեղծմամբ պետական ջրային համակարգի օգտագործման իրավունքի փոխանցումը Առևտրային կազմակերպություններում այլ անձանց ներդրումները չպետք է գերազանցեն կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 49 տոկոսը: Հայաստանի Հանրապետության և առևտրային կազմակերպության մյուս հիմնադրի (հիմնադիրների) միջև կնքված պայմանագրով կարող է նախատեսվել պետությանը պատկանող բաժնետոմսերի (բաժնեմասի) տիրապետման (կամ կառավարման) իրավունք

Ամբողջ Տեքստ

Հոդված 54. Առևտրային կազմակերպության ստեղծմամբ պետական ջրային համակարգի օգտագործման իրավունքի փոխանցումը Առևտրային կազմակերպություններում այլ անձանց ներդրումները չպետք է գերազանցեն կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 49 տոկոսը: Հայաստանի Հանրապետության և առևտրային կազմակերպության մյուս հիմնադրի (հիմնադիրների) միջև կնքված պայմանագրով կարող է նախատեսվել պետությանը պատկանող բաժնետոմսերի (բաժնեմասի) տիրապետման (կամ կառավարման) իրավունքի փոխանցում տվյալ կազմակերպության այլ՝ պետության կողմից ընտրված հիմնադրին (մասնակցին): Ստեղծվող կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի չափը, պետական սեփականություն մնացող բաժնեմասի (բաժնետոմսերի) և ոչ պետական բաժնեմասի (բաժնետոմսերի) հարաբերակցությունը սահմանում է կառավարությունը` ելնելով ջրային համակարգի՝ 1) արժեքից, որը հաշվարկվում է կառավարության սահմանած կարգով. 2) հետագա զարգացման հեռանկարներից և դրա համար անհրաժեշտ կապիտալ ներդրումների ծավալից: Ջրային համակարգի օգտագործման իրավունքը կարող է փոխանցվել տվյալ ջրային համակարգի գույքի ներդրմամբ ստեղծված առևտրային կազմակերպությանը՝ համապատասխան օրենքի ընդունմամբ:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել