Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Մարջանյան — ԿԴ/0259/01/21
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Մարջանյան — ԿԴ/0259/01/21

Վճռաբեկ դատարանԿԴ/0259/01/2114 նոյեմբերի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

Ն.Շովակիմյան ՌՄխիթարյան 14 նոյեմբերի 2025 թվական ք. Երնան ՀՇ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆԻ Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ գրավոր ընթացակարգով քննության առնելով Տիգրան Արիստակեսի Մարջանյանի վերաբերյալ ՀՇ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի հունիսի 27-ի որոշման դեմ ՀՇ գլխավոր դատախազի տեղակալ Լ.Գրիգորյանի վճռաբեկ բողոքը, 2 ՊԱՐԶՔԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. 2021 թվականի հունվարի 13-ին, ՀՇ քննչական կոմիտեի Եր

Ամբողջ Տեքստ

ր Հ. ԿԴ/0259/01/21

22 4 պ ԵՀ

ՀԵՅ Ն

Պոպ ԵՆ, )

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Կոտայքի մարզի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության դատարան,

նախագահող դատավոր՝ Հ. Ավագյան

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարան,

նախագահող դատավոր՝ Կ.Մարդանյան

Ն.Շովակիմյան

ՌՄխիթարյան

14 նոյեմբերի 2025 թվական ք. Երնան

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննության առնելով Տիգրան Արիստակեսի Մարջանյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի հունիսի 27-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Լ.Գրիգորյանի վճռաբեկ բողոքը,

2

ՊԱՐԶՔԵՑ

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1. 2021 թվականի հունվարի 13-ին, ՀՀ քննչական կոմիտեի Երնան քաղաքի քննչական վարչության Էրեբունի ն Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նան ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով ն 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 12101321 քրեական գործը:

2021 թվականի ապրիլի 6-ին, ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է թիվ 49104121 քրեական գործը, որը 2021 թվականի հուլիսի 30-ին միացվել է թիվ 12101321 քրեական գործին:

2 2021 թվականի նոյեմբերի Լին Տիգրան Արիստակեսի Մարջանյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, ն նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով ն 333-րդ հոդվածի Լին մասով:

Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2021 թվականի նոյեմբերի 3-ի որոշմամբ Տ.Մարջանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

3. 2021 թվականի նոյեմբերի 10-ին թիվ 12101321 քրեական գործից անջատվել է Տ.Մարջանյանի կողմից երկու ն ավելի անձանց դիտավորությամբ կյանքից զրկելու փորձի, սուտ մատնության ն Արթուր Ալեքսանյանի կողմից սուտ մատնության վերաբերյալ մասը, ն անջատված մասին շնորհվել է 69114821 համարը:

4 2021 թվականի նոյեմբերի 23ին քրեական գործը մեղադրական

եզրակացությամբ ուղարկվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ նան Առաջին ատյանի դատարան):

Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի փետրվարի 13-ի դատավճռով, Տ.Մարջանյանը ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի Լին կետով առաջադրված մեղադրանքում ճանաչվել է անպարտ ն արդարացվել՝

3

արարքում հանցակազմի բացակայութան հիմքով: ՝Նույն դատավճռով Տ.Մարջանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի Լին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ ն նրա նկատմամբ պատիժ է նշանակվել տուգանք՝ 400.000 ՀՀ դրամի չափով: ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի կանոնների կիրառմամբ, հաշվի առնելով Տ.Մարջանյանի՝ 2021 թվականի նոյեմբերի 2-ից մինչն 2023 թվականի փետրվարի 13-ը անազատության մեջ գտնվելու ժամկետը, վերջինս ազատվել է տուգանքի ձնով պատիժիը կրելուց:

Նույն դատավճռով ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի Լին մասով դատապարտվել է նան Արթուր Հովհաննեսի Ալեքսանյանը:

5. ՇԸ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` նան Վերաքննիչ դատարան|՝ 2023 թվականի հունիսի 27-ի որոշմամբ ԱՍԱլեքսանյանի պաշտպան Ա.Ավագիմյանի ն դատախազ Տ.Խաչատրյանի վերաքննիչ բողոքները մերժվել են, Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի փետրվարի 13-ի դատավճիռը թողնվել է անփոփոխ:

6. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Լ.Գրիգորյանը բերել է վճռաբեկ բողոք՝ Տ.Մարջանյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի Լին կետով արդարացնելու մասով, որը Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի դեկտեմբերի 4ի որոշմամբ ընդունվել է վարույթ ն սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ:

Վճոաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները ն պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի ն հիմնավորումների սահմաններում.

7. Բողոքաբերը գտել է, որ Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական ն հիմնավոր չէ, Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել դատական սխալ՝ քրեադատավարական օրենքի էական խախտում, որն ազդել է վարույթի ելքի վրա:

4

Սույն քրեական գործով ձեռք բերված ապացույցները վերլուծելով Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ բողոքաբերն ընդգծել է, որ դրանք բավարար են եղել ամբաստանյալ Տ.Մարջանյանի մեղավորությունը ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34104րդ հոդվածի 2րդ մասի Լին կետով մեղսագրվող հանցանքի կատարման մեջ հաստատված համարելու համար, իսկ Վերաքննիչ դատարանն այս առնչությամբ եկել է սխալ եզրահանգման:

8. Բողոքաբերի պնդմամբ՝ սույն գործում առկա ապացույցների համակցությունը վկայում է այն մասին, որ Տ.Մարջանյանը «Սայգա-410Կ» ինքնաձիգը ձեռքին հետապնդել է տուժողների ավտոմեքենան, երբ դրանում դեռնս գտնվել են բոլոր չորս տուժողները: Այսինքն, ըստ բողոքաբերի՝ Տ.Մարջանյանի դիտավորությունն ուղղված է եղել տուժողներին ապօրինաբար կյանքից զրկելուն, որպիսի պայմաններում նրա արարքը պետք է գնահատվի որպես հանցագործություն, քանի որ վերջինս տուժողների կողմից ավտոմեքենայով փախչելու ընթացքում, «Ռոյալ» խաղատան հետնամասում փակուղու հանդիպելուց հետո, իր մոտ գտնվող հրազենից 26-28 մետր հեռավորությունից առնվազն երկու կրակոց է արձակել տուժողների ավտոմեքենայի՝ վարորդի դիմապակու ն թափքի վրա, այսինքն՝ տուժողների փախուստի պահից Տ.Մարջանյանի համար ակնհայտ է եղել, որ նրանց կողմից ենթադրյալ ոտնձգություն կատարելը բացառվել է:

8.1. Բողոքաբերի համոզմամբ` ստորադաս դատարանները պատշաճ

գնահատականի չեն արժանացրել Տ.Մարջանյանի կողմից զենքից կրակելու հմտություններ ունենալու ն զենքերի վերաբերյալ համապատասխան գիտելիքների տիրապետելու հանգամանքը, որով հիմնավորվում է, որ նա գիտակցել է, որ «Մայգա- 410Կ» ինքնաձիգից կրակոցներ արձակելիս, գնդակները վերածվում են մանրագնդակների, ն այդ տեսակի զենքից ավտոմեքենայի ուղղությամբ կրակելու պարագայում արձակված գնդակի մանրագնդակները կարող էին դիպչել բոլոր չորս տուժողներին, որն էլ, ըստ բողոք բերած անձի, ընդգրկված է եղել Տ. Մարջանյանի դիտավորության մեջ:

8.2. Բողոքաբերը տուժողներին կյանքից զրկելու Տ.Մարջանյանի դիտավորությունը հիմնավորել է նան նրանով, որ եթե վերջինս ցանկություն ունենար

5

բացառապես վնասելու տուժողների ավտոմեքենան կամ նրանց վախեցնելու, ապա կարող էր ընտրել առավել նվազ վտանգ ներկայացնող գործիք: Տվյալ դեպքում, բողոքաբերի ընդգծմամբ՝ ստորադաս դատարանների կողմից չի մեկնաբանվել այն հանգամանքը, թե ինչու է ամբաստանյալը հանրության համար վտանգ ներկայացնող եղանակով, այն է՝ առնվազն երկու կրակոց արձակելով, վնաս պատճառում ավտոմեքենային, այլ ոչ թե, օրինակ, ինքնաձիգով հարվածում դրան այն դեպքում, երբ ինքնաձիգով հարվածելով ավտոմեքենային` կարելի էր վնասել այն՝ դրանում գտնվող անձանց կյանքի համար վտանգ չստեղծելու եղանակով:

8.3. Բողոքաբերը նշել է նան, որ Տ.Մարջանյանի կողմից դատաքննության ընթացքում պարբերաբար ցուցմունքները փոխելը, կողմերի հարցերին պատասխանելիս վերջինիս, կողմից՝։ տրված ՛` պատասխաններում էական հակասությունները՝ կրակոցներ արձակելու, դրանց ուղղության (այն, որ վերջինս առաջին հարցաքննության ընթացքում պնդել է, որ կրակել է օդ, նույն հարցաքննության ընթացքում ավելի ուշ պնդել է, որ կրակել է գետնին, հետո, որ կրակել է միայն ավտոմեքենան վնասելու համար), կրակոցներ արձակելու նպատակների մասին, վկայում են Տ.Մարջանյանի ցուցմունքների անարժանահավատության մասին: Վերջինի ցուցմունքները հերքվել են գործով ձեռք բերված ապացույցների համակցությամբ, սակայն, տվյալ դեպքում, բողոքաբերի պնդմամբ՝ ստորադաս դատարանների կողմից դրանք անհիմն կերպով դրվել են Տ.Մարջանյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի Լին կետով անմեղ ճանաչելու հիմքում:

9. Հաշվի առնելով վերոգրյալը, բողոք բերած անձը խնդրել է բեկանել ն փոփոխել Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի հունիսի 27-ի որոշումը, գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության կամ կայացնել դրան փոխարինող դատական ակտ՝ Տ.Մարջանյանին մեղավոր ճանաչելով ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

6

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

10. Տիգրան Մարջանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 333-րդ հոդվածի Լին մասով այն բանի համար, որ «(.)) նա 2021 թվականի ապրիլի 3-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում, Ծաղկաձոր քաղաքի Տանձաղրյուն փողոցի 24/1 հասցնում գործող «Ռոյալ» խաղատան րակում հանդիպելով «ԺՈՆԱք4Ս ԵՆԽԾ» մակնիշի Բ " հաշվառման համարանիշի ավտոմեքենայով այնտեղ ժամանած, 2021 թվականի հունվարի Թին Երնան քաղաքի Դավիթ Բեկ փողոցի 109/10 հասցեի հարակից գերեզմանատան ավտոկայանատեղիում իր ն ընկերների նկատմամի սպանության փորձ իրականացրած ԳԳ.-ի ընկերներ ԿՍԱ-ին ն ԴԾՄԱ-ին,, ԱՊ-ին ն ինքնությունը, չպարզված նս մեկ անձի, վերջիններիս ապօրինաբար կյանքից զիկելու դիտավորությամբ ԱԱի ն ՅՉ-ի հեր վազելով զինված հետապնդել է նրանց ն վերջիններիս կողմից «ՃՈՍԱԵ41 ԽՆ4Խ1ԽՉՆ» մակնիշի" "" """ հաշվառման համարանիշի ավտոմեքենայով փաւխչելու ընթացքում խաղատան հետնամասում փակուղու հանդիպելուց հետո, Տ.Մարջանյանն իր մոտ գտնվող, քրոջ ամուսնուն` Զ.Ժ.Վ.-ին պատկանող «Սայգա- 410Կ» մոդելի 410 տրամաչափի, «ՎԱՅԶ80286» համարի գործարանային արտադրության որսորդական ողորկափող ինքնալից կարաբին տեսակի հրազենից, 26-28 մետր հեռավորությունից, ընթացքի ժամանակ առնվազն երկու կրակոց է արձակել հիշյալ ավվտմեքենայի դիմապակու ն թափքի վրա, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում, քանի որ ուղնորներից երեքը հասցրել են ավտոմեքենայից փախչել մինչն կրակոցներ արձակելը, իսկ մարորդին՝ արձակված գնեդակնեիր չեն դիպել վնասելով ավտոմեքենայի աջ նսվաւտեղի թիկնակը, թիկնակի վերնամասում գտնվող գլխի հենակը, սրահի վփաւնիքի հատվածը, դիմացի պետհամարանիշը, թափարգելն ու շարժիչի ծածկոցը:

(-.) Բացի այդ, ՏՄարջանյանը, վերը նկարագրված դեպքից հետրո՝ 2021 թվականի ապրիլի 5-ին ինքնակամ ներկայացել է ՀՀ ոստիկանության Կոտայքի

7

մարզային վարչության Հրազդանի բաժին ն նյութերի նախապատրաստման ընթացքում նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանափտվության մասին, գիտակցելով իր կողմից տրամադրված տեղեկատվության կեղծ լինելու մասին, կատարել է սուտ մատնություն, այն է՝ իր կողմից "Սայգա-410Կ»մոդելի 410 փրամաչափի «ԺԱ0280286»» հաւմարի որսորդական ողորկափող ինքնալից կարաբին տեսակի հրազենից 2021 թվականի ապրիլի 3-ին Ծաղկաձոր քաղաքի Տանձաղրյուր վտղոցի 24/1 հասցասմ գործող «Ռոյալ» խաղատան բակում երկու կամ ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիվմավորությամբ «ԳՈՆՍՈԶ4Լ1 ԵԽԱԽՆչ մակնիշի "" "" "` հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա կրակոցներ արձակած լինելու պայմաններում, մտացածին շարժառիթով կրակոցներ արձակելու հանգամանքը վերագրել է դեպքի ժամանակ իր հետ ներկա գտնված Յ.Ա.Չ-ին, հերագայում՝ 2021 թվականի ապրիլի 26-ին, դարձյալ նախազգուշացված լինելով ավ. մատնություն կատարելու համար նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվությաւն մասին, նույնպիսի կեղծ տեղեկատվություն է տրամադրել նան հիշյալ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կուրայքի մարզային քննչական վարչությունում հարուցված թիվ 49104121 քրեական գործով որպես վնա հարցաքննության ընթացքում (...)»/:

1. Առաջին ատյանի դատարանն իր՝ 2023 թվականի փետրվարի 13ի դատավճռում արձանագրել է հետնյալը. «(..) Վերը շարադրված իրավական վերլուծության ե ՀՀ վճռաբեկ դատարանի արտահայտած նախադեպային նշանակության դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով սույն գործի փաարական հանգամանքները` Դատարանը գտնում է, որ հետազոտված թույլատրելի ապացույցների համակցությունը հնարավորություն չի տալիս հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշին համապատասխան, առանց ողջամիտ կասկածի հատրատված համարելու որ արարքը կատարելու պահին Տիգրան Տե՛ս նյութեր, հատոր 3, թերթեր 174-177:

8

Մարջանյանի դիվփավորությունն ուղղված է եղել ԿԱ-ին, ԴԱ-ին, ԱՊ-ին ն ինքնությունը չպարզված նս մեկ անձին կյանքից զրկելուն, որպիսի հետնանքը չի առաջացել ամբասվաւնյալի կամքից անկախ պատճառներով:

Այդ առնչությամբ Դատարանը նախնառաջ փասվաամ է, որ հանրորեն վտանգավոր հետնանքի (մահվան նկատմամիԻ Տիգրան Մարջանյանի

դրսնորած առբյեկրիվ վերաբերմունքը պարզելու ն արարքին ճիշտ քրեաիրավական գնահատական տալու հարցում կարնոր նշանակություն ունեցող բացահայտված հանգամանքները՝ արարքի կատարման

դրդապատճառներ, շարժառիթը, եղանակ, օգվագործված գործիքի

փեսակը, կատարված կրակոցների քանակը, կրակոցնե՝ կատարելու պահին վատժողների գտնվելու վայրերը, մարմնական վնասվածքների բացակայությունը, ամբապրաւնյալի ն մտւժողների վարքագիծը

արարքին անմիջապես նախորդող ն հաջորդող պահերին, ինչպես նան երանց փոխհարարերությունները հնարավորություն, չեն տալիս

հաստատված համարելու որ Տիգրան Մարջանյանը «Հունդայի Էլանփրա» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ կրակոցներ արձակելիս ցանկացել է ապօրինաբար կյանքից զրկել Կ.Ա-ին, ՂԱ-ին, ԱՊ-ին ն ինքնությունը չպարզված նս մեկ անձի, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում չի հասել այդ հետնանքին:

Սույն գործով ձեռք բերված ն դատաքննության ժամանակ հետազոտված ապացույցները գնահատելով իրենց համաւկցությաւմբ, դրանց բազմակողմանի, լրիվն օբյեկտիվ քննության վրա հիմնված ներքին համոզմամբ Դատարանը հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշին համապապտաւսխաւն հաստավպված է համարում, որ՝

- 2021թվականի հունվարի Թ-ին՝ ժամի 14:00-ի սահմաններում, Երնան քաղաքի Դավիթ Բեկ փողոցի 109/10 հասցեին հարակից տարածքում գտնվող գերեզմանատան ավտոկայանապտեղիում, հուղարկավորության արարողությունից հետ, մի շարք անձինք, չպարզված շարժառիթներով, բոնությաւմի զուգորդված գործողություններ են կատարել, ինչպես նաւն կրակոցներ են արձակել «Մերսեդես Օ»» մակնիշի "Հ

9

հաշվառման համարանիշի ն «Մերսեդես Շե» մակնիշի աան

աաա հաշվառման համարանիշի ավտոմեքենաների ուղղությամի,

որոնցում գտնվել են Ռ.Մ-ն, Տիգրան Մարջանյանը, Արթուր Ալեքսանյանը, ԱԿ-ն ն այլոք:

- Նշված դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երնան քաղաքի

քննչական վարչությունում հարուցվել է թիվ 12101321 քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34104րդ հոդվածի 2րդ մասի Շրդ կետի, 235րդ հոդվածի Լին, մասի հատկանիշներով, որի շրջանակներում Ռ.Ս-ն, Տիգրան Մարջաւնյաւեր, Արթուր Ալեքսաւնյանը ն Ա.Կ.-ն ճանաչվել են տուժող, իսկ մի շարք անձինք ներգրավվել են որպես մեղադրյալ:

- 202 թվականի ապրիլի 3ին՝ ժամի 20:43ի սահմաններում,

Ծաղկաձոր քաղաքի Տաւնձաղրյուր փողոցի 2-4/1 հասցեում:

գործող «Ռոյալ» խաղատան ավտոկայանաւտեղի են ժամանել

«Մերսեդես Տ» մակնիշի առանց հաշվառման համարանիշի

ավտոմեքենան, որում գտնվել են ՌՍն նեն ՄՎ-ն, ինչպես նան՝

«Տոյոտա ՔԲեմիխ» մակնիշի ԹԹ» խաշվառման համարանիշի

ավտոմեքենան, որում գտնվլ ենւ Տիգրան Օ ՋՕՋՄարջանյան, Արթուր Ալեքսանյանը, ՑՉ-ն ն Ա. Կ.-ն: Նշված ավտոմեքենաները

կայանվել են կողք-կողքի, որից հետո Ռ.Ս-ն ն Մ-Վ.-ն

բարձրացել են «Ռոյալ» ց խաղատան խաղասրահ, իսկ Տիգրան

Մարջաւնյաւնը, Արթուր Ալեքսանյանը, Յ.Չ-ն ն Ա.Կ.-ն

հիմնականում գտնվել են խաղատան րակում ն «Տոյոտաւ Քեմիխչ մակնիշի ավտոմեքենայի սրահում:

- ույն օրր՝ ժամը 23:3Լի սահմաններու, Ծաղկաձոր քաղաքի «Ռոյալ» խաղատան ավտփոկայանավպեղի է ժամանել «Հունդայի Էլանտրաշ» մակնիշի Հ հաշվառման համարաւնիշի ավտոմեքենան, որից դուրս են եկել Կ.Ա-ն, ԴԱ-ն, Ա.Պ-ն ն ինքնությունը չպարզված ես մեկ անձ, ովքեր զննելով Ռ.Ս-ի «Մերսեդես Տ» մակնիշի ավտոմեքենան, մուտք են գործել խաղատան նախասրահ: Քիչ հերո «Տոյովփա Քեմիի» մակնիշի ավտոմեքենայի սրահից դուրս են եկել նե նշված անձանց

10

հետնից խաղատան նախասրահ մուտք գործել Տիգրան Մարջանյանը, Արթուր Ալեքսանյանը ն Յ.Չ-ն: Միննույն ժամանակ, Տիգրան

Մարջանյանը ըջջային հեռախոսով զանգահարել է .ՌՍ-ին ն

տեղեկացրել «Հունդայի Էլանտրա» մակնիշի ավտոմեքենայով խաղատուն ժամանած անձաւնց մասին:

- Ժամի 2333ի սահմաններում ԿԱ-ն, ԴԱ-, ԱՊ-ն ն ինքնությունը չպարզվծ ես մե անր, ` խաղատան նախասրահում նկատելով

Արթուր Ալեքսանյանին ն Յ.Չ-ին, հապճեպ դուրս են եկել խաղատան հետնամումքից ն շարժվել դեպի ««Հունդայի Էլանտրա» մակնիշի ավտոմեքենան: Ժամը 23:55-ի սահմաններում խաղասրահից վազելով դուրս է եկել ՌՍ-ն ն նարել «Մերսեդես Տ» մակնիշի ավտմտմնեքենայի ղեկին, նույն պահին «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենայի մուր են վերադարձել Տիգրան Մարջանյանը, Արթուր Ալեքսանյանը ն Յ.Չ-ն:

- Վայրկյաններ անց «Մերսեդես 5» մակնիշի ն «Տոյորա Քեմիի» մակնիշի ավրոմեքենաների շարժվել են ն կայանվել կողք-ոլթի՝ խաղատան ավտոկայանատեղի ելքի հատվածում: Նույն պահին

այդ ուղղությամբ է շարժվել ««Հունդայի Էլանտրաթ» մակնիշի ավտոմնքենան, որն այնուհեւրն արագությամի ընթացել է դեպի ձախ՝ խաղատան հետին տարհանման մումք փանող ճանապարհով, որից հերո Տիգրան Մարջանյանը, Արթուր Ալեքսանյանը, Յ.Չ-ն վազել են «Հունդայի Էլանտրա» մակնիշի ավտոմեքենայի հեզնից:

- Ժամի 23:40-ի սահմաններում ««Հունդայի Էլանտրա»» մակնիշի ավտոմեքենան, շիջաղդարձ կատարելով, նկայանվել է հետին տարհանման մուրք փանող ճանապարհին, դրա սրահից դուրս են եկել երեք անձ (նրանց անհատականացնել հնարավոր չէ) ե վազքով հեռացել ավտոմնքենայից, իսկ նույն ավվոմեքենայի վարորդը (նրան անհատականացնել նույնպես հնարավոր չէ) 3գտնվել է ավտոմեքենայի սրահի ձախ կողմում, ավտոմեքենայի վարորդի կողմի դուոր՝ բաց վիճակում: Նույն պահին ավտոմեքենայի ուղղությամբ են շարժվել Տիգրան Մարջանյանը, ում ձեռքին գտնվե է «Սայգա 410» մողելի գործարանային

11

արտադրության որսորդական ողորկափող ինքնալից կարաբին տեսակի հրազենը, Յ.Չ-ն, ում ձեռքին գտնվել է սն գույնի պայուսակ ն Արթուր Ալեքսանյանը, ում ձեռքին որնէ առարկա չի եղել:

- Այդ պահին Տիգրան Մարջանյանը, գտնվելով «Հունդայի Էլանտրաւ» մակնիշի ավտոմնքենայից մոտ. 2528 մետր հեռավորության վրա, «Սայգա 410» մոդելի գործարանային արտադրության որսորդական ողորկափող ինքնալից կարաբինից նշաւն է բոնել ն երկու կրակոց արձակել ավտոմեքենայի ուղղությամբ: Կրակոցներից մեկը դիպել է ««Հունդայի Էլանտրա»» մակնիշի ավտոմեքենայի դիմացի աջ հափվածի ներքնին, մյուսր՝ դիմապակու աջ հափվածին, որոնց հետնանքով վնասվել են ավտոմեքենայի դիմացի պեվտամարանիշը, թափարգելն ու շարժիչի ծածկոցը, աջ նարավեղի թիկնակը, թիկնակի վերնամատսմ գտնվող գլխի հենակը, սրահի տանիքի հատվածը:

- Կրակոցներից անմիջապես հետո «Հունդայի Էլանտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ավտոմեքենայից ե դիմել փախուստի, իսկ Տիգրան Մարջանյանը, Արթուր Ալեքսանյանը ն Յ.Չ-ն վազքով վերադարձել են «Տոյոտաւ Քեմիխ»չ մակնիշի ավտոմեքենայի սրահ ն «Մերսեդես Տ» մակնիշի ավտոմեքենայի հետ միաժամանակ հեռացել դեպքի վայրից:

- Կրակոցների արդյունքում որեէ անձի մարմնական վնասվածք չի պատճառվել, «Հունդայի Էլանտրա» մակնիշի ավտոմեքենային հասցվել է 193.000 ՀՀ դրամի գույքային վնաս:

Դատարանը հարկ է համարում նան արձանագրել, որ վերը շարադրված փաստական հանգամանքներն անհերքելիորեն հաարատված են ինչպես գործի դատաքննության ընթացքում հարցաքննված անձանց ցուցմունքներով, այնպես էլ առավել բարձր ն օբյեկտիվ ապացուցողական որակով օժտված ապացույցներով, այդ թվում՝ Ծաղկաձորի «Ռոյալ» խաղատան վեսանկարահանող սարքերի տեսագրություններով, փորձագետների եզրակացություններով, զննության մասին արձանագրություններով ն քրեական գործի այլ նյութերով:

Այսպիսով, գործի դատաքննության արդյունքներով հաարատված վերոգրյալ փաստական տվյալները համադրելով սպանության փորձի հանցակազմի

12

վերաբերյալ շարադրված իրավական վերլուծության լույսի ներքո՝ Դատարանը նես մեկ անգամ կրկնում է, որ հնարավոր չէ առանց որեէ ողջամիտ կասկածի հաարատված համարե, որ Տիգրան Մարջանյանը, իր մոտ գտնվող հրազենից ավտոմեքենայի ուղղությամբ երկու կրակոց արձակելու, ուղղակի դիտավորություն է ունեցել չորս անձի ապօրինաբար կյանքից զիկել, իր դիլրավորության մեջ ընդգրկված այդ նպավակն իրագործելու համար կատարել է անհրաժեշտ գործողություններ, սակայն հանրորեն վտանգավոր հետնանքները վրա չեն հասել իր կամքից անկախ հանգամանքներում:

Ադ առեչությամի առանցքային նշանակություն ուսի այն որ

տեսագրությունների ուսումնասիրությունից ակնհայտորեն հետնում է, որ «Հունդայի Էլանտրա» մակնիշի ավտոմեքենայի կայանումը ն դրա, սրահից երեք անձի դուրս գալը ն փախուստը կատարվել են Տիգրան Մարջանյանի տեսադաշտում ն այդ ընթացքում վերջինը որեէ կրակոց ավտոմեքենայի ուղղությամբ կամ այդ անձանց հետնից չի կատարել: Տեսանյութի ուսումնասիրությունից հետնում է նան, որ կրակոցներին անմիջապես նախորդող պահին ««Հունդայի Էլանտրա» մակնիշի ավվփոմնքենայի վարորդի դուռր՝ ձախ կողմից գտնվել է բաց վիճակում, դրա պահի Լույսերը միացված են եղել, իսկ վարորդն ավտոմեքենայից դուրս գալուն ուղղված շարժումներ է կատարել, որպիսի պայմաններում Տիգրան Մարջանյանն իր ձեռքին գտնվող հրազենով կրակոցներ է արձակել ավվտմնքննայի աջ կողմի ուղղությամբ: Ընդ որում, ավտոմեքենայի սրահից վարորդի դուրս գալուց ն փախուարիխ դիմելուց հետո նս Տիգրան Մարջանյանը վերջինի ուղղությաւմը որնէ կրակոց չի արձակել:

Գործի նյութերով հաստատված է նան, որ Տիգրան Մարջանյանն անցել է ժամկետային զինվորական ծառայություն, կամավոր մեկնել ն մասնակցել է Արցախյան 44 օրյա պատերազմին, որպիսի պայմաններում Դատարանը որնէ հիմք չունի հերքված համարելու Տիգրան Մարջանյանի ցուցմունքներն այն մասին, որ տիրապետում է հրազենին ն դեպքի ժամանակ նշանառու կրակոցներ է արձակել ավտոմեքենայի աջ հատվածին, որպեսզի որնէ անձի չվնասի, իսկ սպանության դիվմավորություն ունենալու դեպքում իրական հնարավորություն ուներ այն իրագործելու ն իրեն խանգարող որնէ հանգամանք առկա չէր:

13

Առկա պայմաններում, Դատարանը որնէ հիմք չունի հերքված համարելու նան ամբաատանյալնեի դատաքննական ցուցմունքներն այն մասին, որ

գերեզմանավաւնն իրենց նկավփմամի իրականացված սպանության փորձի ժամանակ ներկա է եղել նան ԿԱ-ն ն երբ դեպքի օրը «Հունդայի Էլանտրա» մակնիշի ավտոմնքենայով նշված չորս անձինք ժամանել են խաղատան րակ, իրենք մտավախություն են ունեցել, որ հնարավոր է եկել են իրենց վնասելու, ուստի կրակոցներ են արձակել ավտոմեքենայի ուղղությամբ, որպեսզի վախենան ն չհետապնդեն իրենց:

Ինչ վերաբերում է մեղադրանքի կողմի այն դիրքորոշմանը, որ Տիգրան Մարջանյանի՝ սպանության դիտավորություն ունենալու հանգամանքը հասփատված է «եերքին դիտում» օպերատիվ-հերախուզական միջոցառման ձայնագրությաւմի, ապա Դատաւրանը, թեն կրկնում է, որ նշված ապացույցն անթույլատրելի է ն չի կարող գնահավտվել ամրաարանյալի մեղադրանքը հաստատելու առումով, այդուհանդերձ, հարկ է համարում նան սույն դատական ակտում հատուկ արձանագրել, որ նշված ապացույցում առկա չէ գեթ մեկ փաարական տվյալ, որը կարող էր հիմք հանդիսանալ հաարապտված համարելու, որ կրակոցներ արձակելիս Տիգրան Մարջանյանը ունեցել է սպանություն կավզարելու դիտավորություն:

(-.)

Ամփոփելով վերոգրյալը` Դատարանը գտնում է, որ քրեական գործով ձեռք բերված ն դատաքննությամբ հետազորված ապացույցները բավարար չեն ամբաարանյալի անմեղության կանխավարկածը հաղթահարելու ն հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշին համապատասխան հատրավվաւծ համարելու, որ Տիգրան Մարջանյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի Լին կետով նախատեսված հանցավոր արարք: Այլ խոսքով դատաքննության ժամանակ հետազոտված ապացույցների համակցությունը բավարար չէ Տիգրան Մարջանյանին մեղսագրվող հանցավոր արարքի փաւարական

14

հանգամանքները հաստատված համարելու այն ծավալով, որը կրացառի դրա ապացուցվածության վերաբերյալ ցանկացած ողջամիպտ կասկած: (...)»՛:

12. Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի հունիսի 27-ի որոշման համաձայն՝ «Ը..) Վերաքննիչ դատարանը նս հանգում է այն հետնության, որ հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշով հնարավոր չէ հետնությաւն հանգել այն մասին, որ ամբաստանյալ Տ.Մարջանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34104րդ հոդվածի 2րդ մասի Էին կերով առաջադրված մեղադրանքը հիմնավորված է: Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ գործով ձեռք բերված ն դատաքննության ընթացքում պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում: հետազոտված ապացույցներն իրենց ամբողջության մեջ բավարար չեն հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշով հատրատված համարելու, որ Տ.Մարջանյանի դիտավորությունն ուղղված է եղել որնէ անձի կյանքից զրկելուն:

Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ քրեական գործում առկա տեսագրությունից երնում է, որ տուժողների ավտոմնքենայի կայանումը ն դրա սրահից երեք անձի դուրս գալը ն փախուսրը կատարվել են Տ.ՆՄարջանյանի տեսադաշտում: Նշված անձանց փախուստի ընթացքում Տ.Մարջանյանը այդ անձանց ուղղությամբ կրակոց չի կատարել: Ամբատրանյալը, ավտոմեքենայից գտնվելով 5- 28 մետր հեռավորության վրա, ավտոմեքենայի դիմապակու աջ հավտվաեւծին կրակոց է արձակել ավտոմեքենայից վարորդի դուրս գալու պահին: Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ավտոմեքենայի սրահից վարորդի դուրս գալուց, այնուհետն փախուստի դիմելուց հետտ Տ.Մարջանյանը նրա ուղղությամբ որեւե կրակոց չի կատարել: Գործում առկա չէ որեէ տվյալ, որ ամբաստանյալը զրկված է եղել իրեն մեղսագրվող արարքն ավարտին հասցնելու հնարավորությունից (...): Ամփոփելով վերոշարադիյալի` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի դատավճիոր բեկանելու իրավաչափ հիմք չկա, ուարի այն պետք է թողնել անվավմվն, իսկ բերված վերաքննիչ բողոքները մերժել»:

7 Տե'ս նյութեր, հատոր 9, թերթեր 34-95:

5Տե՛ս նյութեր, հատոր 10, թերթեր 109-133:

15

Վճռաբեկ դատարանի հիմնավորումները ն եզրահանգումը.

Թ. ՀԸ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող՝ 483-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ «Մինչն սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը կայացված դատական ակտերով վերաքննիչ ն վճռաբեկ բողոքները բերվում ն քննվում են մինչն 2022 թվականի հուլիսի Էր գործող կարգով»:

Վերոգրյալից հետնում է, որ 2022 թվականի հուլիսի 1ից հետո կայացված դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքները բերվում ն քննվում են 2022 թվականի հուլիսի Լից գործող քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով: Հետնաբար, սույն բողոքի քննությունն -իրականացնելիս, որպես Վճռաբեկ դատարանում բողոքի քննության ընթացակարգ, հիմք է ընդունվում 2022 թվականի հուլիսի Լից գործող կարգը: Միննույն ժամանակ, հաշվի առնելով, որ ստորադաս դատարաններն իրենց կայացրած դատական ակտերի հիմքում դրել են 1998 թվականի հուլիսի 1ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումները, ուստի, ստորադաս դատարանների հետնությունների իրավաչափությունը գնահատելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում 1998 թվականի հուլիսի 1ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումները:

14. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առոջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. իրավաչա՛փ են արդյոք Տ.Մարջանյանի արարքում ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցակազմի հատկանիշների բացակայության մասին ստորադաս դատարանների

հետնությունները:

15. 1998 թվականի հուլիսի 1ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ` ՀՀ նախկին քրեական դատավարության օրենսգիրք) 18-րդ հոդվածի համաձայն՝ «/...) 3. Հանցանք գործելու մեջ անձի մեղավորության մասին հեզությունը չի կարող հիմնվել ենթադրությունների վրա, այն պետք է հաարատվի գործին վերաբերող փոխկապակցված հավաարի ապացույցների բավարար ամբողջությամբ: 4 Մեղադրանքն ապացուցված լինելու վերարերյալ րոլոր կասկածները, որոնք չեն կարող փարատվել սույն օրենսգրքի դրույթներին

16

համապատասխան պափշաճռ իրավական ընթացակարգի շրջանակներում, մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալի կամ կասկածյալի (...)»:

ՀԸ նախկին քրեական դատավարության օրենսգրքի 126-րդ հոդվածի համաձայն` «Գործով հավաքված ապացույցների ենթակա են բազմակողմանի ն օբյեկտիվ ատուգման ձեռք բերված ապացուցի վերլուծության, այն այլ ապացույցների հետ համադրելու նոր ապացույցներ հավաքելու ապացույցների ձեռքրերման աղբյուրներն ավմեգելու միջոցով»:

ՇՇնախկին քրեական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի համաձայն՝ «ւ. Յուրաքանչյուն ապացուց ենթակա է գնահատման վերաբերելիության, թույլավրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ գործի լուծման համար բավարարության տեսանկյունից:

2. Հերաքննության մարմնի աշխատակիցը, քննիչը, դատախազը, դատավորը, ղեկավարվելով օրենքով, ապացույցներ, գնահատում են ապացույցների համակցության մեջ դրանց բազմակողմանի, լրիվ ն օբյեկրիվ քննության վրա հիմնված իրենց ներքին հաւմոզմեւմը»:

«ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 104րդ հոդվածի համաձայն՝

«Լ. Սպանությունը` ապօրինաբար մեկ ուրիշին դիավորությամի կյանքից զիկելը՝ պավժվում է՝ (...)

2. Սպանությունը՝

1 երկու կամ ավելի անձանց, (...)»:

ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-րդ հոդվածի համաձայն՝ «Հանցափյորձ է համարվում ուղղակի դիտավորությամբ կատարված Նայն գործողությունը (անգործությունը, որն ամիջականորեն ուղղված է հանցանք կատարելուն, եթե հանցագործություն ՕՉՕ`ավարրին չի հասցվլ անձ. կամքից անկախ հանգամանքներով»:

159.1. Վերահաստատելով ն զարգացնելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ հանցափորձ են ձնավորում միան ուղղակի դիտավորութամբ կատարվող այն գործողությունները (անգործությունը), որոնք անմիջականորեն ուղղված են հանցանքի կատարմանը:

17

«Անմիջականությունը» ենթադրում է, որ հանցավորը ձեռնամուխ է լինում հանցագործության օբյեկտիվ կողմի իրականացմանը, սակայն այն ավարտին չի հասցնում իր կամքից անկախ այնպիսի օբյեկտվ կամ սուբյեկտիվ հանգամանքներով, որոնք նա չէր նախատեսել կամ չէր կարողացել հաղթահարել: Այլ կերպ ասած՝ հանցափորձի դեպքում հանցագործությունը չի ավարտվում, քանի որ կամ հանցավոր արարքն ամբողջությամբ չի իրականացվում, կամ արարքն իրականացվում է, սակայն չի առաջանում հանցավորի դիտավորության մեջ ընդգրկված ն նրա համար ցանկալի հանրորեն վտանգավոր հետնանքը (նյութական հանցակազմերի դեպքում)':

Հարկ է նշել, որ Վճռաբեկ դատարանն իր նախադեպային իրավունքում դիրքորոշում է ձնավորել առ այն, որ հանցավորի դիտավորության ուղղվածության հարցը լուծելիս անհրաժեշտ է ելնել հանցագործության բոլոր հանգամանքների համակցությունից ն հաշվի առնել, մասնավորապես, հանցավոր արարքի կատարման եղանակը, վնասվածքներ հասցնելիս օգտագործվող գործիքները, մարմնական վնասվածքների քանակը, բնույթը ն տեղակայումը (օրինակ՝ մարդու կենսականորեն կարնոր օրգանների վնասումը), ինչպես նան հանցավորի ն տուժողի վարքագիծը հանցագործությանը նախորդող ն հաջորդող պահերին, նրանց

փոխհարաբերությունները, հանցավորի կողմից հանցավոր գործողությունների դադարեցման պատճառները ն այլն»:

16. Ընդհանրացնելով վերոշարադրյալը, Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ առանցքային նշանակություն ունի հանցավորի դիտավորության ուղղվածությունը պարզելը, որը կարելի է որոշել յուրաքանչյուր գործում առկա փաստական հանգամանքների մանրակրկիտ վերլուծութիան արդյունքում: Ընդ որում, անդրադառնալով կոնկրետ սպանության փորձին, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ այս դեպքում հատկապես անհրաժեշտ է հաշվի առնել 4 Տես Վճռաբեկ դատարանի` Գրիգոր Մանուկյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԱՆԴ/0110/01/12 որոշման 16-րդ կետը:

5 Տեա աոնչ ոառոմ, Վճռաբեկ դատարանի՝ Սամվել Հունիկյանի գործով 2008 թվականի փետրվարի 29-ի թիվ ՎԲ-1/08 որոշումը:

18

հանցագործության գործիքը, նպատակը, շարժառիթները, գնահատել հանցավորի, ինչպես նան տուժողների դրսնորած վարքագիծը՝ ինչպես ենթադրյալ հանցանքը կատարելու պահին, այնպես էլ դրա ընթացքում ն դրանից հետո:

17. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ՝

- Տ.Մարջանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-104րդ հոդվածի 2րդ մասի Լին կետով այն բանի համար, որ նա, Կ.Ս.Ա.-ին ն Դ.ՍԱ-ին, Ա.Պ.-ին ն ինքնությունը չպարզված նս մեկ անձի ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, Արթուր Ալեքսանյանի ն Յ.Չ.-ի հետ վազելով, զինված հետապնդել է նրանց ն «Մայգա-410Կ» մոդելի, 410 տրամաչափի, գործարանային արտադրության որսորդական ողորկափող ինքնալից կարաբին տեսակի հրազենից, 26-28 մետր հեռավորությունից, ընթացքի ժամանակ առնվազն երկու կրակոց է արձակել հիշյալ ավտոմեքենայի դիմապակու ն թափքի վրա, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում, քանի որ ուղնորներից երեքը հասցրել են ավտոմեքենայից փախչել մինչն կրակոցներ արձակելը, իսկ վարորդին՝ արձակված գնդակները չեն դիպել":

- Առաջին ատյանի դատարանը Տ.Մարջանյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքում ճանաչել է անպարտ ն արդարացրել` արարքում հանցակազմի բացակայության հիմքով՛:

- Վերաքննիչ դատարանի կողմից Առաջին ատյանի դատարանի դատավճիռը թողնվել է անփոփոխձ:

18. Նախորդ կետում շարադրված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 15-16-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների ն արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները, Տ.Մարջանյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 6 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը:

7 Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը:

Ց Տե՛ս սույն որոշման 12-րդ կետը:

19

34104րդ հոդվածի 2րդ մասի 1ին կետով առաջադրված մեղադրանքում հանցակազմի բացակայության հիմքով արդարացնելով, եկել են գործի նյութերից չբխող, սխալ եզրահանգման: Այսպես.

Տ.Մարջանյանին սույն գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել չորս անձի սպանության փորձ կատարելու համար:

Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով Տ.Մարջանյանին առաջադրված մեղադրանքի ծավալում ընդգրկված փաստական տվյալներն առ այն, որ ուղնորներից երեքը հասցրել են ավտոմեքենայից փախչել մինչն կրակոցներ արձակելը", հարկ է համարում Տ.Մարջանյանին մեղսագրված արարքների իրավական գնահատականին անդրադառնալ առաձին-առանձին՝ հիմք ընդունելով Տ.Մարջանյանի կողմից վերոնշյալ չորս անձանցից յուրաքանչյուրին ուղղված գործողությունների բնույթը:

19. Սույն գործի նյութերից, մասնավորապես «Ռոյ» խաղատան

տեսանկարահանող սարքի՝ 2021 թվականի ապրիլի 3-ից մինչն ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածի տեսագրությունները լրացուցիչ զննելու մասին արձանագրության ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ «Շունդայի Էլանտրա» մակնիշի ավտոմեքենայի ուղնորներից երեքն ավտոմեքենայի վրա կրակելուց վայրկյաններ առաջ, մինչն ավտոմեքենայի լիարժեք կայանումը, արագությամբ հասցնում են իջնել ավտոմեքենայից ն նրանցից երկուսը դիմում են փախուստի, մեկը դռնով մտնում է խաղատան շենք, իսկ վարորդը դեռնս գտնվում է ավտոմեքենայում, երբ կրակոցներ են արձակվում կայանման նպատակով հետընթացի մեջ գտնվող «Հունդայի Էլանտրա» մակնիշի ավտոմեքենայի վրա:

Վճռաբեկ դատարանը նախ հարկ է համարում քննարկման առարկա դարձնել Տ.Մարջանյանի կողմից վարորդի նկատմամբ իրականացված գործողությունների բնույթը, հաշվի առնելով այն, որ ենթադրյալ հանցագործությունից տուժած անձանցից միայն վարորդն է գտնվել մեքենայում ամբաստանյալի կողմից արձակված կրակոցների ժամանակ:

5 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը:

20

Թեն Տ.ՆՄարջանյանին առաջադրված մեղադրանքի ծավալում ընդգրկված փաստական տվյալները չեն տարբերակում մեքենայում ի սկզբանե գտնված չորս անձանցից յուրաքանչյուրին ուղղված գործողությունների բնույթը, այնուամենայնիվ, ամբաստանյալին մեղսագրված արարքին ճիշտ իրավական գնահատական տալու համար ստորադաս դատարանները պետք է դրվագված քննարկման առարկա դարձնեին կրակոցներ արձակելուց առաջ ն հետո առկա իրադրությունը: Այլ կերպ, ստորադաս դատարանները չորս անձանց սպանության փորձ կատարելու միասնական դիտավորությունը բացառելով, պատշաճ վերլուծության չեն ենթարկել Տ.Մարջանյանի՝ վարորդին ուղղված գործողությունների բնույթը:

Գործի նյութերից պարզ է դառնում նան, որ.

- 2021 թվականի ապրիլի 3-ին ժամը 23:40ի սահմաններում «Շունդայի Էլանտրա» մակնիշի ավտոմեքենան, շրջադարձ կատարելով, կայանել է հետին տարհանման մուտք տանող ճանապարհին, դրա սրահից դուրս են եկել երեք անձ ն վազքով հեռացել ավտոմեքենայից, իսկ նույն ավտոմեքենայի վարորդը գտնվել է ավտոմեքենայի սրահի ձախ կողմում, ավտոմեքենայի վարորդի կողմի դուոռը՝ բաց վիճակում: Նույն պահին ավտոմեքենայի ուղղությամբ են շարժվել Տիգրան Մարջանյանը, ում ձեռքին գտնվել է «Սայգա 410» մոդելի գործարանային արտադրության որսորդական ողորկափող ինքնալից կարաբին տեսակի հրազենը, Յ.Չ.-ն, ում ձեռքին գտնվել է սն գույնի պայուսակ ն Արթուր Ալեքսանյանը, ում ձեռքին որնէ առարկա չի եղել:

- Այդ պահին Տիգրան Մարջանյանը, գտնվելով «Հունդայի Էլանտրա» մակնիշի ավտոմեքենայից մոտ 26-28 մետրը հեռավորության վրա, «Սայգա 410» մոդելի գործարանային արտադրության որսորդական ողորկափող ինքնալից կարաբինից նշան է բոնել ն երկու կրակոց արձակել ավտոմեքենայի ուղղությամբ: Կրակոցներից մեկը դիպել է «Հունդայի Էլանտրա» մակնիշի ավտոմեքենայի դիմացի աջ հատվածի ներքնին, մյուսը՝ դիմապակու աջ հատվածին, որոնց հետնանքով վնասվել են ավտոմեքենայի դիմացի պետհամարանիշը,

21

թափարգելն ու շարժիչի ծածկոցը, աջ նստատեղի թիկնակը, թիկնակի վերնամասում գտնվող գլխի հենակը, սրահի տանիքի հատվածը':

- Դատաձգաբանական ն դատաքիմիական համալիր փորձաքննության թիվ 616-21 եզրակացությամբ հաստատվել է հետնյալը.

- փորձաքննությանը ներկայացված կարաբինը հանդիսանում է գործարանային արտադրության «Սայգա-410Կ» մոդելի, 410 տրամաչափի, որսորդական ողորկափող ինքնալից կարաբին,

- փորձաքննությանը ներկայացված ընդհանուր թվով 2 հատ փամփուշտները հանդիսանում են գործարանային արտադրության 410 .6մտրամաչափի որսորդական փամփուշտներ՝ նախատեսված համապատասխան տրամաչափի որսորդական ողորկափող զենքերից, այդ թվում 6փորճձաքննության ներկայացված` «Սայգա-410Կ» մոդելի որսորդական ողորկափող կարաբինից կրակվելու համար,

- «Շյունդայի Էլանտրա» մակնիշի 36 ՇՃ 013 համարանիշի ավտոմեքենայի վրա առկա՝ հետազոտական մասում նշված Ճ 1-ից Վ 12 վնասվածքները հանդիսանում են հրազենային թափանցող ն չթափանցող (շոշափող) վնասվածքներ, պատճառվել են մոտ 9-10մմ տրամագիծ ունեցող կապար պարունակող արկերի փնջերով, արկերով ն դրանցից մասնատված բեկորներով, լիցքի լրացուցիչ գործոնների ազդեցության սահմաններից դուրս տարածությունից կամ արգելաշերտի միջով կատարված առնվազն երկու, իսկ առավելագույնը չորս կրակոցների արդյունքում,

- նկարագրված հրազենային վնասվածքները կարող էին պատճառվել փորձաքննության ներկայացված` «Սայգա-410Կ» մոդելի, 410 տրամաչափի, որսորդական ողորկափող ինքնալից կարաբինից կատարված կրակոցների արդյունքում":

20. Վերոգրյալ փաստական տվյալները համադրելով Տ.Մարջանյանի կողմից դատաքննության ընթացքում տված ցուցմունքների հետ այն

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
14 նոյեմբերի, 2025 թ.
Գործի #:
ԿԴ/0259/01/21
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել