Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԱՍԱՏՈՒՐ ՍԻՄՈՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 361-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՎ 361-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 15-ՐԴ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԱՍԱՏՈՒՐ ՍԻՄՈՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 361-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՎ 361-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 15-ՐԴ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-12925 հունիսի, 2021 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-129)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 25 հունիսի 2021թ. ՍԴԱՈ - 129 | «ԱՍԱՏՈՒՐ ՍԻՄՈՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 361-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՎ 361-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 15-ՐԴ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ԱՍԱՏՈՒՐ ՍԻՄՈՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 361-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՎ 361-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 15-ՐԴ ԿԵՏԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Ասատուր Սիմոնյանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի և 361-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը,

ՊԱՐԶԵՑ

.

1. Ասատուր Սիմոնյանը (ներկայացուցիչներ Ա. Թևանյան, Մ. Մանուկյան) 2021 թվականի մայիսի 31-ին դիմել է Սահմանադրական դատարան խնդրելով. « ...

2. որոշել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածին, 63-րդ հոդվածին, 75-րդ հոդվածին, 78-րդ հոդվածին և 81-րդ հոդվածին, այնքանով որքանով, ապացույցի ապահովման միջնորդության քննության արդյունքում կայացված «Ապացույցի ապահովման վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու մասին» [«Ապացույցի ապահովման միջոց կիրառելու մասին»] որոշումը մերժելու մասին որոշումը որպես վերաքննության կարգով բողոքարկման ենթակա դատական ակտ սահմանված չէ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասում:

3. որոշել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածին, 63-րդ հոդվածին, 75-րդ հոդվածին, 79-րդ հոդվածին և 81-րդ հոդվածին»:

2. Դիմողը նշում է, որ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի, 388-րդ հոդվածի և դրանց հետ փոխկապակցված իրավանորմերի համակարգային ուսումնասիրությունը թույլ է տալիս նկատել, որ «Ապացույցի ապահովման վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու մասին» որոշումը բողոքարկման ենթակա դատական ակտ չէ ո՛չ վերաքննության, և ո՛չ էլ վճռաբեկության կարգով: Ըստ դիմողի Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասում «Ապացույցի ապահովման միջոց կիրառելու մասին» որոշման վերաքննության կարգով բողոքարկման ենթակա դատական ակտի սահմանված չլինելը չի հետապնդում սահմանադրաիրավական նպատակ. առկա չէ ողջամիտ հարաբերակցություն Քաղաքացիական դատավարության օրենսգրքում ապացույցի ապահովման ինստիտուտի ամրագրման և «Ապացույցի ապահովման միջոց կիրառելու մասին» որոշումը վերաքննիչ քաղաքացիական դատարանում բողոքարկելու իրավունքի սահմանափակումների և հետապնդվող նպատակների միջև համաչափության տեսանկյունից, «Ապացույցի ապահովման միջոց կիրառելու մասին» որոշումը վերաքննության կարգով բողոքարկելու իրավունքի սահմանափակումը պիտանի և անհրաժեշտ միջոց չէ Սահմանադրությամբ սահմանված անձի խախտված իրավունքների վերականգնմանը հասնելու, ինչպես նաև արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի իրացման համար: Դիմողը նշում է, որ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետը խնդրահարույց է այնքանով, որքանով չի սահմանում առաջին ատյանի դատարանի կայացրած որոշակի դատական ակտ, որը ենթակա է բողոքարկման վերաքննիչ քաղաքացիական դատարանում, այսինքն, ըստ դիմողի, նորմը որոշակի և հստակ չէ, հակասում է իրավական պետության կարևորագույն հատկանիշներից իրավական որոշակիությանը:

3. Ուսումնասիրելով սույն անհատական դիմումը և կից ներկայացված դատական ակտերը, ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման ներքոնշյալ պատճառաբանություններով. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան, դրանք են. ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը, բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։ Այնուհետև, նույն օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը սահմանում է. «Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում … սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում»: Իսկ նույն օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն «Անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն սույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, ...»: Սահմանադրական դատարանի 17.03.2009թ. ՍԴԱՈ-21 որոշման համաձայն` Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս, ըստ ձևի ներկայացվող պահանջների կատարման հետ մեկտեղ անհրաժեշտ է նաև բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե անձի սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել և ի՞նչ է ակնկալվում Սահմանադրական դատարանում դիմումի քննության արդյունքում: Մասնավորապես, նշված որոշման համաձայն «... դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր ...: ...

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»: Քննարկվող դեպքում դիմողը վկայակոչում է Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածները, սակայն իրավաբանորեն չի հիմնավորում դրանցում ամրագրված իր իրավունքների վիճարկվող նորմով խախտված լինելու հանգամանքը, ինչպես նաև այն հանգամանքը, որ առկա է պատճառահետևանքային կապ վիճարկվող նորմի և Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներում ամրագրված իր իրավունքների խախտման փաստի միջև: Հետևաբար դիմողի բերած փաստարկները տվյալ դեպքում չեն կարող դիտարկվել որպես դիմումի պատշաճ հիմնավորում: Արդյունքում Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սույն անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. «Ասատուր Սիմոնյանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի և 361-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

25 հունիսի 2021 թվականի

ՍԴԱՈ-129

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
25 հունիսի, 2021 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-129
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել