Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Դարբինյան — ԵԴ/0535/13/22
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Դարբինյան — ԵԴ/0535/13/22

Վճռաբեկ դատարանԵԴ/0535/13/2222 հունվարի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2020 թվականի սեպտեմբերի 1Լի դատավճռով, արագացված դատաքննության կարգի կիրառմամբ, Անդրանիկ Կարապետի Դարբինյանը մեղավոր է ճանաչվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՇ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նան ՀՇ նախկին քրեական օրենսգիրք) 189-րդ հոդվածի 3-րդ մասով ն դատապարտվել է ազատազրկման՝ 4 (չորս) տարի ժամկետով: 2022 թվականի հուլիսի 15-ին Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ նան Առաջին ատյանի դատարան) է ստացվել Շ

Ամբողջ Տեքստ

ՀՅ ՅԻ

Ւ: Ն: 7 1 ԵԴ/0535/13/22

717 Տի

2 Հաա Ն |

ՊՈպՔ ԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Երնան քաղաքի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության դատարան,

նախագահող դատավոր՝ Ս.Գզոգյան

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարան,

նախագահող դատավոր՝ Գ.Հովհաննիսյան

22 հունվարի 2025 թվական ք.Երնան

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Շ.ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ

ԱՊՈՂՈՍՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 14ի որոշման դեմ դատապարտյալ Անդրանիկ Կարապետի Դարբինյանի պաշտպան Է.(Թովմասյանի վճռաբեկ բողոքը,

2

ՊԱՐԶԵՑ

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1. Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2020 թվականի սեպտեմբերի 1Լի դատավճռով, արագացված դատաքննության կարգի կիրառմամբ, Անդրանիկ Կարապետի Դարբինյանը մեղավոր է ճանաչվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նան ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 189-րդ հոդվածի 3-րդ մասով ն դատապարտվել է ազատազրկման՝ 4 (չորս) տարի ժամկետով:

2022 թվականի հուլիսի 15-ին Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ նան Առաջին ատյանի դատարան) է ստացվել ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր»

քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Անդրանիկ Դարբինյանի միջնորդությունը` Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2020 թվականի սեպտեմբերի 1Լի դատավճռով հաստատված հանցանքը ն իր նկատմամբ նշանակված պատիժը 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքին (այսուհետ` նան ՀՀ գործող քրեական օրենսգիրք) համապատասխանեցնելու վերաբերյալ:

2. Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի սեպտեմբերի 7-ի որոշմամբ Ա.Դարբինյանի կատարած արարքը՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 3-րդ մասով, համապատասխանեցվել է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 286-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին, ն նրա նկատմամբ պատիժ է սահմանվել ազատազրկում՝ 3 (երեք) տարի 4 (չորս) ամիս ժամկետով:

3. Դատախազ Հ.Մկրտչյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նան Վերաքննիչ դատարան) 2022 թվականի նոյեմբերի 14-ի որոշմամբ բողոքը բավարարել է, Առաջին ատյանի դատարանի` 2022 թվականի սեպտեմբերի 7-ի որոշումը բեկանել՝ մերժելով հանցանք ն պատիժը համապատասխանեցնելու վերաբերյալ Ա.Դարբինյանի միջնորդությունը:

Յ

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ դատապարտյալ Ա.Դարբինյանի պաշտպան Է.Թովմասյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի փետրվարի 15-ի որոշմամբ ընդունվել է վարույթ ն սահմանվել դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ:

Վճոաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները ն պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

5. Բողոքի հեղինակի պնդմամբ` Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ` քրեադատավարական օրենքի էական խախտում, որն ազդել է գործի ելքի վրա:

Մասնավորապես, բողոքաբերն ընդգծել է, որ Վերաքննիչ դատարանն ըստ էության վատթարացրել է դատապարտյալ Ա.Դարբինյանի վիճակը` վերջինիս զրկելով իր նկատմամբ պատիժը մեղմացնող օրենսդրությունն հետադարձ ուժով կիրառելու հնարավորությունից:

51. Ըստ բողոք բերած անձի՝ Ա.Դարբինյանի վերաբերյալ դատավճիռը կայացվել է արագացված դատաքննության կարգի կիրառմամբ, ն նրա նկատմամբ նշանակված պատիժը չի կարող գերազանցել իրեն մեղսագրված արարքի սանկցիայով նախատեսված առավել խիստ պատժի երկու երրորդը, ուստի դատապարտյալ Ա. Դարբինյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 189- րդ հոդվածի 3-րդ մասով նշանակված պատիժն ավելի խիստ է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 286-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիայով սահմանված ազատազրկման առավելագույն ժամկետի երկու երրորդից:

Հետնաբար, «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը

գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի կիրառմամբ, դատապարտյալ Ա.Դարբինյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 286-րդ հոդվածի 2-րդ մասով պետք է պատիժ նշանակվեր ազատազրկում՝ 3 (երեք) տարի 4 (չորս) ամիս ժամկետով:

4

6. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել

Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 14-ի որոշումը՝ օրինական ուժ տալով Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի սեպտեմբերի 7-ի որոշմանը:

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7. Առաջին ատյանի դատարանը 2022 թվականի սեպտեմբերի 7-ի որոշմամբ արձանագրել է հետնյալը. «/...) Գործի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ Երեան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, արագացված դազտաքննության կարգի կիրառմամբ, 2020 թվականի սեպտեմբերի 1-ի դատավճոոռով Ա.Դարբինյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի (ընդունված՝ 18.04.2003, ՀՕ-528-Ն) (այսուհետ նան՝ Նախկին քրեական օրենսգիրք) 189րդ հոդվածի 3րդ մասով ու դատապարտել ազատազիկման՝ 4 տարի ժամկետով:

Դատավճիո կայացնելու պահին գործող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.3-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` «Դատարանն արագացված կարգով դատական քննության արդյունքում մեղադրական դատավճիռ կայացնելիս նշանակում է պատիժ, որը չի կարող գերազանցել կատարված հանցագործության համար նախատեսված առավել խիար պատժի երկու երրորդը, իսկ եթե առավել խիար պատժի երկու երրորդը փոքր է փվալ հանցագործության համար նախատեսված առավել մեղմ պավժից՝ ապա առավել մեղմ պատիժը»:

Մասնավորապես, Ա.Դարբինյաւնը դատապարտվել է կեղծ

ձեռնարկավփրություն իրականացնելու համար, որի արդյունքում պատճառվել է առանձնապես խոշոր չափի վնաս: 2021 թվականի մայիսի 5-ին ընունված ՀՀ քրեական օրենսգրքի 286-րդ հողվածը քրեական պատասխանատվություն է սահմանում առանց Օ։»`ապրանքնեի մատակարարման կամ ` առանց

ծառայությունների մատուցման կեղծ փաարաթուղթ փրեամադրելու կամ ծախսերի կամ եկամուտների վերարերյալ կեղծ փատրաթուղթ կազմելու ն ներկայացնելու համար, ուստի Ա. Դարբինյանի Նախկին օրենսգրքի 189-րդ հոդվածի 3-րդ մասով

5

մեղսագրված հանցանքը ներառվում է ՀՀ քրեական օրենսգրքի 286-րդ հոդվածի 2- րդ մասի 3-րդ կետում:

Այսպիսով, Դատարանն արձանագրում է, որ դափապարմյալ Ա.Դարբինյանի նկատմամի մեղադրական դատավճիռ կայացնելու պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարքը համընկնում է Նոր քրեական օրենսգրքի 286-րդ հոդվածի 2րդ մասի 3-րդ կետով նախատեսված արարքին:

Դատարանն արձանագրում է նան, որ ՀՀ նոր քրեական օրենսգրքի 286-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիան նախատեսում է պատիժ ազավազրկում՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

Մեջբերված իրավական նորմեի ն արտահայրված իրավական

դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով որոշման մեջ հաստատված հանգամանքները նե հաշվի առնելով այն, որ ԱԴարբինյանի վերաբերյալ դատավճիոր կայացվել է արագացված դատաքննության կարգի կիրառմամբ ն Ա.Դարբինյանի նկատմամբ նշանակված պատիժը չի կարող գերազանցել իրեն մեղսագրված արարքի սանկցիայիով նախատեսված առսւվել խիար պատժի երկու երրորդը` Դատարանն արձանագրում է, որ դատապարտյալ Ա.Դարբինյանի նկատմամի ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 3րդ մասով նշանակված պատիժը ավելի խիար է 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 286րդ հոդվածի 2րդ մասի 3րդ կների սանկցիայով սահմանված ազատազրկման առավելագուն ժամկետի երկու երրորդից: Այսպես՝ Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2020 թվականի սեպտեմբերի 1-ի դատավճռով Ա.Դարբինյանի նկատմամը սույն հոդվածով նշանակվել է 4 տարի ժամկետով ազատազրկում: Ուարի, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածը, Ա.Դարբինյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 286-րդ հոդվածի 2րդ մասով պարք է պատիժ նշանակել ազատազրկում՝ 3 տարի 4 ամիս ժամկեվով:

6

Պավժի սկիզբ հաշվելով 2021 թվականի հունիսի 12-ից (..)»:

8. Վերաքննիչ դատարանը 2022 թվականի նոյեմբերի 14ի որոշմամբ արձանագրել է. «(...) /Վ/երաքննիչ դատարանը փաստում է, որ օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատեսւվարական ակտի սւոկայության պայմաններում քրեսւկաւն օրենսդրությանը կարող Լ տրվել հերադարձ ուժ՝ հեւրնյալ դեպքերում՝

- ուժի մեջ մտած օրենադրությամը լրիվ կամ մասնակիորեն վերացվել է արարքի հանցավորությունը,

- նշանակված պատիժն ավելի խիատ է ուժի մեջ մտած օրենսդրությամի նախատեսված պավժի առսւվելագույն ժամկետից,

-` հկշանակված պատժատեսակն ավելի խիստ է ուժի մեջ մտած

օրենադրությամը նախատեսված առավել խիստ պավտժալվպտեսակից,

- հանցանք կամ քրեական օրենադրությաւմը նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավվել է ուժի մեջ մտած օրենադրությամը, եթե օրենքով նախատեսվլ է որ անձի վիճակն այլ կերա րարելավող

համապատասխան իրավանորմին տրվում է հերադարձ ուժ:

(-)

Վերաքննիչ դատարանը փաստում է, որ կատարված հանցանքը ն դրա համար նշանակված պատիժը 2022 թվականի հուլիսի Լից ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքին համապատասխանեցնելու համար անհրաժեշտ է սույն որոշման նախորդ կետում մատնանշված պայմաններից առնվազն մեկի առկայությունը:

Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը սույն որոշման 53րդ կետում նշված հանգամանքների րացակայությաւն պայմաններում որոշում է կայացրել դատապարտյալ Անդրանիկ Կարապետի Դարբինյանի կատարած՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 3րդ մասով նախատեսված արարքը 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 286-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին համապատասխաւնեցնելու մասին, ինչպես նան վերը նշված արարքի համար նշանակված պատիժը փոփոխելու (նվազեցնելո) մասին, այն ւՏե՛ս վարույթի նյութեր, հատոր 1-ին, թերթեր 44-51:

7

պայմեաւններում, երբ ն նոր քրեական օրենսգրքում ն այն գործողության մեջ դնելու մասին օրենքում սահմանված է պատիժը համապատասխանեցնելու (պատիժը նվազեցնելու) հիմնական պայմանը, այն Լ՝ պատիժը մեղմացնող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ, եթե նշանակված պատիժն ավելի խիստ է ուժի մեջ մտած օրենադրությամբ նախատեսված պատժի առավելագույն ժամկետից (իար ՀՀ քրեական օրենսգրքի 9Զրդ հոդվածի), կամ երբ դատապարտյալի նկատմամբ նշանակված պատիժն ավելի խիար է Հայատարանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հողվածով նախաւտեսված պատժի առավելագույն ժամկետից (ՀՀ քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին օրենքի 6-րդ հոդված):

Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում Առաջին ատյանի դատարանի կողմից արդեն իսկ արագացված դապտեւկան քննության արդյունքում կայացված ե օրինական ուժ մեջծ՝'՞ մտած դատավճռով Ա.Կարապետյանի նկատմամբ նշանակված պատիժր՝ չորս տարի ժամկերով ազատազրկումը գտնվում է 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 286-րդ հոդվածի 2րդ մասի սանկցիայի սահմաններում (պատիժ է նախատեսում երկուսից հինգ տարի ժամկետով: Այդպիսով Վերաքննիչ դատարանի գնահավմամբ` Առաջին ատյանի դատարանը թույլ է տվել վարույթի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ, այն է՝ ճիշտ չի կիրառել նյութական օրենքը, ինչի արդյունքում կայացվել է ոչ իրավաչափ դատական ակտ:

Ամփոփելով վերոշարադրյալը` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի որոշումը պետք է բեկանել՝ մերժելով ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դավապարտյալ Անդրանիկ Կարապեվի

Դարբինյանի միջնորդությունը` վերջինիս կատարած հանցանքը ն դրա համար նշանակված պատիժը 2022 թվականի հուլիսի Էին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքին համապատասխանեցնելու վերաբերյալ (...)»7:

շ Տե'ս վարույթի նյութեր, հատոր 1-ին, թերթեր 79-88:

8

Վճռաբեկ դատարանի հիմնավորումները ն եզրահանգումը.

9. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. հիմնավորված են արդյո՞ք Առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանելու ն դատապարտյալ Ա.Դարբինյանի միջնորդությունը մերժելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետնությունները:

ՃՇՇ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն՝ «(...) 2. Արարքի հանցավորությունը լրիվ կամ մասնակիորեն վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ: Նշված դեպքում այն տարածվում է մինչն դրա ուժի մեջ մտնելը հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած այն անձանց վրա, որոնց վերաբերյալ դեռնս առկա չէ օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դափաւվարական ակվտ:

3. Եզրափաւկիչ դատավարական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո արարքի հանցավորությունը լրիվ կամ մասնակիորեն վերացնող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ: Եզրափակիչ դատավարական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հեվտ պատիժը մեղմացնող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ, եթե նշանակված պատիժն ավելի խիար է ուժի մեջ մտած օրենսդրությամբ նախատեսված պատժի առավելագույն ժամկետից, կամ նշանակված

պապտժապեսակն ավելի խիար է ուժի մեջ մվւած օրենադրությաւմը նախատեսված առավել խիստ պատժատեսաւկից: Նշված դեպքերում այն տարածվում է մինչն դրա, ուժի մեջ մտնելը հանցանք կամ քրեական օրենադրությամը նախատեսված արարք կատարած այն անձաւնց վրա, որոնք կրում են պատիժը կամ կրել են դա, սակայն ունեն դատվածություն (...)»:

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն «մ. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքին համապատասխան դավզտաւպարվտվաւծ ն պատիժ չկրած կամ պատիժ կրող անձանց նկատմամբ կամ այն անձանց նկապտմամի, որոնք կրել են պատիժը, սաւկայն ունեն դատվածություն, նշանակված, կիրառվող կամ կիրառված պատժի ժամկետը համապատասխանեցնել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիքին այն դեպքերում երբ դատապարվյալի նկատմամբ նշանակված պատիժն ավելի

9

խիար է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախատեսված պատժի առավելագույն ժամկետից, կամ նշանակված պատժատեսակն ավելի խիար է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախատեսված առավել խիար

պատժատեսակից՝ հաշվի առնելով նան Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքի ընդհանուր մասի դրույթները»:

10. Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի դեպքում քրեական օրենքը հետադարձությամբ կիրառելու առանձնահատկությունների, Մելիք Մեսրոպյանի վերաբերյալ որոշմամբ արձանագրել է հետնյալը. «(..) Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավական որոշակիության ակզբունքի առանցքային բաղադրավարրերից մեկը դատական ակտերի կայունության կամ 765 )ազեճեն սկզբունքն է, որի ցանկացած խախտում հանգեցնում է իրավական որոշակիության ոտնահարման ն ուղղակիորեն ազդում իրավունքի գերակայության սկզբունքի վրա: Խ2ճՏ )սճլոոն սկզբունքի հիմքում ընկած է իրավական կարգադրագրերի կայունության, օրինական ուժի մեջ մտած դապտաեւկան ակտերի անփովտխելիության ու վերջնական լինելու դրանց համընդհանուր պարվփադիրության գաղափարը, որով, ի թիվս այլնի, ապահովվում է նան դատարանների հեղինակությունը ն վարահությունը, դատական իշխանության նկատմամբ: Հեփնարար, իրավական որոշակիության սկզբունքից շեղումը կարող է արդարացված համարվել միայն օրենքով հատակ սահմանված, ապարտադիր հանդիսացող էական ն անհաղթահարելի

հանգամանքների դեպքում:

(--)

(-.) Վճռաբեկ դատարանը փաստում է, որ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետտ ընդունված նոր օրենքը կարող է Սահմանադրական դատարանի՝ վերը վկայակոչված թիվ ՍԴՌ-848 որոշման իմաարով դիտարկվել այդ դատական ակտր րացառիկ վերանայման ենթարկելու նոր հանգամանք, եթե օրենադրական փոփոխության արդյունքում լրիվ կամ մասնակիորեն վերանում է արարքի հանցավորությունը, մեղմանում հանցանք կատարած անձի նկատմամը նշանակված պատիժը կամ այլ կերպ բարելավվում վերջինիս վիճակը: Ընդ որում, ի

10

տարբերություն օրենքի հետաղդարձության պարզ կարգի, օրենքի հետադարձությաւն վերատուգիչ (ոնիզիոն) կարգի դեպքում օրինական ուժի մեջ մտած դատական ակտի՝ նոր օրենքի ընդունման հիմքով վերանայելու հնարավորությունը միջազգային սկզրունքներին համապատասխան սահմանափակված է դատական ակտերի կայունության ն որոշակիության սկզբունքների պահպանման անհրաժեշտությամբ:

Այսպես` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նոր օրենքի ընդունման հիմքով օրինական ուժի մեջ մվւած դատական ակտի վերանայման համար անհրաժեշվ է, որ ընդունված նոր օրենքը ոչ միայն բարելավի հանցանք կատարած անձի վիճակը, այլն բացառի կայացված դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու հնարավորությունը: Այլ խոսքով` օրենքի հետադարձության կանոնը վերավուգիչ (ռնիզիոն) կարգով կիրառելի է այն պարագայում, երբ օրենադրական փոփոխության արդյունքում օրինական ուժի մեջ մտած դատական ակտր հակասում է օրինականության նե խրավունքի գերակայության սկզբունքներին, որպիսի պայմաններում, դատարանի համար պարտադիր է օրինական ուժի մեջ մած դատական ակտերի վերանայումը ն նոր օրենքի գործողության տարածումն այն անձանց նկատմաեւմբ, ովքեր կրում են պատիժը կամ կրել են այն, սակայն ունեն դատվածություն: Մասնավորապես, որպես այդպիսին կարող են դիտարկվել օրենադրական այնպիսի փոփոխությունները, որոնք, ի թիվս այլնի, վերացնում են արարքի հանցավորությունը, փոխում արարքի իրավարանական որակումը, մեղմացնում անձի նկազտմամը նշանակված պատիժը կամ այն փոխարինում ավելի մեղմ պատժատեսակով կամ որեէ կերպ բարելավում են հանցանք կատարած անձի վիճակը (..»»:

1. Սույն որոշման 9-10-րդ կետերում մեջբերված իրավական նորմերի ն արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքով օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատավարական ակտերի դեպքում քրեական օրենքը հետադարձ ուժով կիրառելու հարցում նախատեսվել են որոշակի սահմանափակումներ, ինչը չ Տես Վճռաբեկ դատարանի` Մելիք Ժիրայրի Մեսրոպյանի վերաբերյալ գործով 2021 թվականի հունիսի 11-ին կայացված թիվ ԵԷԴ/0040/01/12 որոշման 13-14-րդ կետերը:

1

պայմանավորված է դատական ակտերի կայունոթան ն որոշակիության սկզբունքների պահպանման անհրաժեշտությամբ: Մասնավորապես, եզրափակիչ դատավարական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո քրեական օրենսդրությունը հետադարձ ուժ ունի միայն այն դեպքում, երբ՝

- լրիվ կամ մասնակիորեն վերացնում է արարքի հանցավորությունը,

- նշանակված պատիժն ավելի խիար է ուժի մեջ մտած օրենադրությամը նախատեսված պատժի առավելագույն ժամկերից,

- նշանակված պափտժատեսակն ավելի խիար է ուժի մեջ մրած

օրենադրությամը նախատեսված առավել խիար պափտժավտեսակից:

Ընդ որում, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ եթե կոնկրետ դեպքում առկա են պատիժ նշանակելու որնէ հատուկ կանոնի պարտադիր կիրառման հիմքեր, ապա «ուժի մեջ մտած օրենսդրությամբ նախատեսված վավժի առավելագույն ժամկեվ» է համարվում տվյալ հատուկ կանոնի կիրառմամբ ստացվող ժամկետը (օրինակ՝ չավարտված հանցագործության, համաձայնեցման կամ արագացված վարույթ կիրառելու դեպքերում ն այլն):

Վերոնշյալի մասին է վկայում նան «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով նախատեսված կարգավորումը, որի համաձայն՝ որոշելու համար՝ արդյո՛ք նշանակված պատիժն ավելի խիստ է ուժե մեջ մտած օրենսդրությամբ նախատեսված պատժի առավելագույն ժամկետից կամ արդյոք նշանակված պատժատեսակն ավելի խիստ է ուժի մեջ մտած օրենսդրությամբ նախատեսված առավել խիստ պատժատեսակից, հաշվի են առնվում նան ՀՀ քրեական օրենսգրքի ընդհանուր մասի դրույթները:

12. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ՝

- ԱԴարբինյանը Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2020 թվականի սեպտեմբերի 1-ի դատավճռով արագացված դատաքննության կարգի կիրառմամբ, մեղավոր է ճանաչվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի` 189-րդ հոդվածի 3-րդ մասով ն դատապարտվել ազատազրկման՝ 4 ճորս տարի ժամկետով: Առաջին ատյանի դատարանը 2022 թվականի սեպտեմբերի 7-ի որոշմամբ արձանագրել է, որ դատապարտյալ Ա.Դարբինյանի

12

նկատմամբ մեղադրական դատավճիռ կայացնելու պահին գործող` ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 3րդ մասով նախատեսված արարքը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 286-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված արարքին: Միննույն ժամանակ, Առաջին ատյանի դատարանը փաստել է, որ 2020 թվականի սեպտեմբերի 11-ի դատավճիռը կայացվել է արագացված դատաքննության կարգի կիրառմամբ, հետնաբար դատապարտյալ Ա.Դարբինյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 3-րդ մասով նշանակված պատիժն ավելի խիստ է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 286- րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի սանկցիայով սահմանված ազատազրկման առավելագույն ժամկետի երկու երրորդից: Արդյունքում, Առաջին ատյանի դատարանը, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածը, Ա.Դարբինյանի նկատմամբ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 286-րդ հոդվածի 2-րդ մասով պատիժ է նշանակել ազատազրկում՝ 3 (երեք) տարի 4 (չորս) ամիս ժամկետով":

- Վերաքննիչ դատարանը, բեկանելով Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի սեպտեմբերի 7-ի որոշումը, արձանագրել է, որ Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից արդեն իսկ արագացված դատական քննության արդյունքում կայացված ն օրինական ուժի մեջ մտած դատավճռով Ա.Դարբինյանի նկատմամբ նշանակված պատիժը՝ չորս տարի ժամկետով ազատազրկումը, գտնվում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 286-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիայի սահմաններում, ուստի Առաջին ատյանի դատարանը, ներկայացված միջնորդություն, բավարարելով, եկել է սխալ եզրահանգման: Արդյունքում Վերաքննի դատարանն Առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանել է ն դատապարտյալ Ա.Դարբինյանի

միջնորդությունը` հանցանքը ն դրա համար նշանակված պատիժը ՀՀ գործող քրեական օրենսգրքին համապատասխանեցնելու վերաբերյալ, մերժել է»:

«Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

5 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

Թ

Թ. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 9-1րդ կետերում մեջբերված իրավանորմերի ն արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանելով ն հանցանքն ու դրա համար նշանակված պատիժը ՀՀ գործող քրեական օրենսգրքին համապատասխանեցնելու վերաբերյալ Ա.Դարբինյանի միջնորդությունը մերժելով, եկել է սխալ եզրահանգման:

Այսպես Վճռաբեկ դատարանը փաստում է, որ դատապարտյալ

Ա.Դարբինյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 3-րդ մասով մեղսագրվող արարքի համար որպես պատիժ նախատեսված է ազատազրկում՝ չորսից ութ տարի ժամկետով: Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2020 թվականի սեպտեմբերի 1-ի դատավճռով՝ արագացված դատաքննության կարգի կիրառմամբ, Ա.Դարբինյանին

դատապարտել է ազատազրկման՝ չորս տարի ժամկետով: Վերջինիս մեղսագրվող վերոնշված արարքը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 286- րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին, որի համար որպես պատիժ սահմանված է ազատազրկում՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

Վերոշարադրյալից բխում է, որ արագացված դատաքննության կարգի կիրառման պայմաններում դատապարտյալ Ա.Դարբինյանի նկատմամբ նշանակված պատիժիը՝ չորս տարի ժամկետով ազատազրկումը, ավելի խիստ է ուժի մեջ մտած օրենսդրությամբ նախատեսված պատժի առավելագույն ժամկետի երկու երրորդից երեք տարի չորս ամիս ժամկետով ազատազրկումից: Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ պատիժ նշանակելու որնէ հատուկ կանոնի պարտադիր կիրառման հիմքերի առկայության դեպքում «ուժի մեջ մտած օրենսդրությամբ նախատեսված պատժի առավելագույն ժամկեվ» է համարվում տվյալ հատուկ կանոնի կիրառմամբ ստացվող պատժի ժամկետը, որպիսին սույն գործով արագացված դատաքննության դեպքում պատիժ նշանակելու հատուկ կանոնն է՝ նախատեսված 1998 թվականի հուլիսի 1Լին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.3-րդ հոդվածի 6-րդ մասով:

14

14 Հիմք ընդունելով սույն որոշման նախորդ կետում կատարված վերլուծությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը եկել է ճիշտ հետնության առ այն, որ դատապարտյալ Ա.Դարբինյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 3րդ մասով նշանակված պատիժն ավելի խիստ է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 286-րդ հոդվածի 2-րդ մասի 3»րդ կետի սանկցիայով սահմանված ազատազրկման առավելագույն ժամկետի երկու երրորդից, ուստի, հիմք ընդունելով ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 3-րդ մասը, «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածը, ԱԴարբինյանի նկատմամբ պատիժ է նշանակել ազատազրկում՝ երեք տարի չորս ամիս ժամկետով:

Հետնաբար, Առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանելու ն դատապարտյալ Ա.Դարբինյանի միջնորդությունը մերժելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետնությունները հիմնավորված չեն:

15. Ամփոփելով վերոգրյալը Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վարույթով Վերաքննիչ դատարանը թույլ է տվել նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառում, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 387-րդ հոդվածի համաձայն, հիմք է ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու համար: Միննույն ժամանակ, Առաջին ատյանի դատարանը, կատարված հանցանքը ն նշանակված պատիժը ՀՀ գործող քրեական օրենսգրքին համապատասխանեցնելու վերաբերյալ դատապարտյալ Ա.Դարբինյանի միջնորդությունը, բավարարելով, կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, ուստի անհրաժեշտ է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 14ի որոշումը՝ օրինական ուժ տալով Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի սեպտեմբերի 7-ին կայացրած դատական ակտին: Միաժամանակ, պատժի կրման սկիզբը հաշվելով 2021 թվականի հունիսի 12-ից՝ Ա.Դարբինյանի կողմից պատիժը պետք է համարել կրած ն նրան անհապաղ ազատ արձակել:

Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163րդ, 17-րդ հոդվածներով ն «Հայաստանի

5

Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 28Լրդ, 352-րդ, 361363-րդ ն 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

Դատապարտյալ Անդրանիկ Կարապետի Դարբինյանի վերաբերյալ ՀՀ

վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 14-ի որոշումը բեկանել ն օրինական ուժ տալ Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022 թվականի սեպտեմբերի 7-ի որոշմանը:

Անդրանիկ Կարապետի Դարբինյանի կողմից պատիժը համարել կրած ն նրան անհապաղ ազատ արձակել:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

՞Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ

Դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ

Շ.ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
22 հունվարի, 2025 թ.
Գործի #:
ԵԴ/0535/13/22
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել