Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 381 — Հավաքակայանում աշխատանքի և պարապմունքների համար սահմանված ժամերին անձնակազմի մուտքը հավաքակայան թույլատրվում է միայն շարքով` սպաների, ենթասպաների կամ սերժանտների հրամանատարությամբ:
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 381AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 381 — Հավաքակայանում աշխատանքի և պարապմունքների համար սահմանված ժամերին անձնակազմի մուտքը հավաքակայան թույլատրվում է միայն շարքով` սպաների, ենթասպաների կամ սերժանտների հրամանատարությամբ:

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 381. Հավաքակայանում աշխատանքի և պարապմունքների համար սահմանված ժամերին անձնակազմի մուտքը հավաքակայան թույլատրվում է միայն շարքով` սպաների, ենթասպաների կամ սերժանտների հրամանատարությամբ: Աշխատանքի համար սահմանված ժամերին տվյալ գնդի սպաների, ենթասպաների, պայմանագրով ծառայության անցած զինծառայողների և կին զինծառայողների մուտքը հավաքակայան թույլատրվում է անձնական վկայականներով: Ծառայողական կարիքներով հավաքակայան միայնակ եկած սերժանտների և զինվ

Ամբողջ Տեքստ

Հոդված 381. Հավաքակայանում աշխատանքի և պարապմունքների համար սահմանված ժամերին անձնակազմի մուտքը հավաքակայան թույլատրվում է միայն շարքով` սպաների, ենթասպաների կամ սերժանտների հրամանատարությամբ: Աշխատանքի համար սահմանված ժամերին տվյալ գնդի սպաների, ենթասպաների, պայմանագրով ծառայության անցած զինծառայողների և կին զինծառայողների մուտքը հավաքակայան թույլատրվում է անձնական վկայականներով: Ծառայողական կարիքներով հավաքակայան միայնակ եկած սերժանտների և զինվորների մուտքը հավաքակայան թույլատրվում է զինվորական գրքույկներով` գնդի հրամանատարի` սպառազինության գծով տեղակալի թույլտվությամբ, ինչի մասին վերջինս տեղեկացնում է հավաքակայանի հերթապահին: Մեքենաները դուրս բերելու եկած անձնակազմի (վարորդների) մուտքը հավաքակայան թույլատրվում է ներկայացվող ուղեգրերով: Գնդի կազմի մեջ չմտնող անձինք հավաքակայան կարող են մտնել միայն գնդի հրամանատարի` սպառազինության գծով տեղակալի ստորագրած միանգամյա անցաթղթերով և հատուկ նշանակված զինծառայողի ուղեկցությամբ: Հավաքակայանում գտնվող մեքենաներին և ռազմական տեխնիկային մոտենալու իրավունք ունեն միայն նրանց կցված զինծառայողները` պահեստարանները և հավաքակայանի շինությունները բացելու իրավունք ունեցող անձանց թույլտվությամբ: Տագնապի դեպքում մեքենաներին և ռազմական տեխնիկային մոտենալու կարգը սահմանում է գնդի հրամանատարը և շարադրվում համապատասխան հրահանգներում:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել