«ՍԻՄԱ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 146-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍԻ, 147-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6, 7 ԵՎ 8-ՐԴ ՄԱՍԵՐԻ, 146-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 3-ՐԴ ԿԵՏԻ, 152-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, 154-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ, 142-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ, 69-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ Մ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-147)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 6 սեպտեմբերի 2022թ. ՍԴԱՈ - 147 | «ՍԻՄԱ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 146-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍԻ, 147-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6, 7 ԵՎ 8-ՐԴ ՄԱՍԵՐԻ, 146-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 3-ՐԴ ԿԵՏԻ, 152-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, 154-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ, 142-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ, 69-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ, 90-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 26-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ
Ամբողջ Տեքստ
«ՍԻՄԱ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 146-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍԻ, 147-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6, 7 ԵՎ 8-ՐԴ ՄԱՍԵՐԻ, 146-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 3-ՐԴ ԿԵՏԻ, 152-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, 154-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ, 142-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ, 69-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ, 90-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 26-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանը, քննության առնելով Սիմա Իսկանդարյանի դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 146-րդ հոդվածի 6-րդ մասի, 147-րդ հոդվածի 6, 7 և 8-րդ մասերի, 146-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 152-րդ հոդվածի, 154-րդ հոդվածի 4-րդ մասի, 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի, 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 90-րդ հոդվածի 2-րդ մասի և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 26-րդ հոդվածի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.
1. 2022 թվականի օգոստոսի 12-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Սիմա Իսկանդարյանի (այսուհետ Դիմող) դիմումը, որով Դիմողը խնդրել է. «1. ՀՀ դատական օրենսգրքի 146-րդ հոդվածի 6-րդ մասը և 147-րդ հոդվածի 6-րդ, 7-րդ և 8-րդ մասերն այնքանով, որքանով չեն նախատեսում վարույթ հարուցած մեկ այլ մարմնի կողմից նախկինում նույն արարքի համար նույն անձի նկատմամբ կարճված կարգապահական վարույթի պայմաններում, կրկին վարույթ հարուցելու արգելքի կամ հարուցված լինելու դեպքում կարճման իրավակարգավորումներ, ճանաչել ՀՀ Սահմանադրության 68-րդ հոդվածի 1-ին մասին և ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածին հակասող և անվավեր:
2. ՀՀ դատական օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետն այնքանով, որքանով չի նախատեսում վարույթ հարուցող մարմնի կողմից իր լիազորություններն իրականացնելիս առերևույթ կարգապահական խախտման հատկանիշներ պարունակող արարքի ինքնուրույն հայտնաբերման անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր, հակասում է ՀՀ Սահմանադրության 4-րդ հոդվածին, 75-րդ հոդվածին, 79-րդ հոդվածին, ՀՀ Սահմանադրության 164-րդ հոդվածի 1-ին մասին:
3. ՀՀ դատական օրենսգրքի 152-րդ հոդվածն այնքանով, որքանով չի նախատեսում վարույթ հարուցող մարմնի կողմից դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար միջնորդություն ներկայացնելու մասին որոշման որևիցե հիմքից կամ հիմքերից հօգուտ դատավորի հրաժարվելու դեպքում վարույթի քննության սահմանները կրճատելու իրավակարգավորում և 154-րդ հոդվածի 4-րդ մասն այնքանով, որքանով որևիցե հիմքից կամ հիմքերից հրաժարվելու դեպքում Բարձրագույն դատական խորհրդի կողմից համապատասխանաբար հրաժարման մասով վարույթը կարճելու մասին որոշում կայացնելու իրավակարգավորում, ճանաչել ՀՀ Սահմանադրության 63-րդ և ՀՀ Սահմանադրության 75-րդ հոդվածներին հակասող և անվավեր:
4. ՀՀ դատական օրենսգրքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետը պայմանավորված կատարման հանգամանքներով և (կամ) առաջացրած հետևանքներով համատեղելի չէ դատավորի կարգավիճակի հետ» դրույթի մասով այնքանով, որքանով պարունակում է անորոշ իրավական հասկացություններ, ոչ հստակ ձևակերպման պատճառով չի ստեղծում պատշաճ նախադրյալներ տվյալ հիմքով դատավորի լիազորությունների դադարեցման որպես Սահմանադրության 49-րդ հոդվածով ամրագրված հիմնական իրավունքից ածանցվող դատավորի անփոփոխելիության երաշխիքով ապահովված նրա հետագա պաշտոնավարման իրավունքի առավել ինտենսիվ սահմանափակման համաչափությունը երաշխավորելու համար և կարող է վտանգել դատավորների անկախության սկզբունքը, ճանաչել ՀՀ Սահմանադրության 78-րդ, 79-րդ, 164-րդ, հոդվածներին հակասող և անվավեր:
5. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 26-րդ հոդվածը հաշվի առնելով իրավակիրառ պրակտիկայում Սիմա Իսկանդարյանի կոնկրետ գործով տրված մեկնաբանությունն առ այն, որ կարգապահական վարույթում ապացույցներն ընդամենը տեղեկություններ են պարունակում ..., եթե ապացույցի բովանդակությունն ինքնին կասկածի տակ չի առնվում շահագրգիռ անձի կողմից, ապա, ըստ էության, երկրորդական են դառնում դրա ձեռքբերման հատկանիշները, ... եթե նույնիսկ ապացույցը ձեռք է բերվել օրենքի խախտմամբ, ապա միևնույն է, կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար հիմք հանդիսացող վարքագիծ թույլ տրված լինելու փաստը շարունակում է գոյություն ունենալ» ճանաչել ՀՀ Սահմանադրության 63-րդ և 66-րդ հոդվածներին հակասող և անվավեր:
6. ՀՀ դատական օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի դրույթները, հաշվի առնելով իրավակիրառ պրակտիկայում Սիմա Իսկանդարյանի կոնկրետ գործով տրված մեկնաբանությունն առ այն, որ Օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի խախտումն Օրենքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի համաձայն հանգեցնում է էական կարգապահական խախտման», թույլ տրված վարքագծի կանոնի խախտումն էական կարգապահական խախտում է, որը համատեղելի չէ դատավորի կարգավիճակի հետ» ճանաչել ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածին, 164-րդ հոդվածի 6-րդ և 9-րդ մասերին հակասող և անվավեր:
7. ՀՀ դատական օրենսգրքի 90-րդ հոդվածի 2-րդ մասը, հաշվի առնելով իրավակիրառ պրակտիկայում Սիմա Իսկանդարյանի գործով որպես դատարան տրված մեկնաբանությունը, ճանաչել ՀՀ Սահմանադրության 162-րդ և 63-րդ հոդվածներին հակասող և անվավեր»:
2. Ըստ Դիմողի կարգապահական վարույթ հարուցող իրար «հավասարազոր» երկու առանձին մարմիններ` սկզբում Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը կատարել է գործի փաստական հանգամանքների պարզում և արդյունքում որոշում կայացրել վարույթի կարճման մասին, ապա վերջինիս որոշմամբ կարգապահական վարույթը կարճվելուց հետո կարգապահական վարույթ հարուցող մյուս մարմինը լիազոր մարմին արդեն իսկ քննված և լուծում ստացած միևնույն փաստական հանգամանքներով հաջորդաբար հարուցել է կարգապահական վարույթ, որպիսի գործողությունները հակասում են Սահմանադրության 68-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված կրկին դատվելու արգելքին և Սահմանադրության 79-րդ հոդվածով ամրագրված իրավական որոշակիության սկզբունքին: Դիմողի կարծիքով օրենքի գերակայության հիմնարար կողմերից մեկն իրավական որոշակիության սկզբունքն է, որով պահանջվում է, որ եթե որևէ հարցի վերաբերյալ կայացվել է վերջնական որոշում, ապա այն, ինչ որոշվել է, չպետք է կասկածի տակ դրվի: Սակայն օրենսդրական նման անորոշության պայմաններում իրավակիրառ պրակտիկայում արդարադատության նախարարի կողմից ըստ էության իրականացվել է արդեն իսկ մեկ անգամ լուծում ստացած գործի կրկնակի քննություն, և դրանով իսկ խախտվել է իրավական որոշակիության սկզբունքը: Դիմողի պնդմամբ որևէ եղանակով առկա չէ իրավակարգավորում այն դեպքերի համար, երբ վարույթ հարուցող մարմինը, ըստ էության, հրաժարվում է ներկայացված միջնորդության մեջ նշված հիմքերից կամ դրանց մի մասից (օրինակ կարգապահական վարույթն ամբողջությամբ կամ մասնակի կարճելու իրավակարգավորում): Մինչդեռ Սահմանադրության 75-րդ հոդվածի համաձայն հիմնական իրավունքները և ազատությունները կարգավորելիս օրենքները սահմանում են այդ իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր: Սույն պարագայում ՀՀ դատական օրենսգրքի վիճարկվող դրույթներով չեն սահմանվել արդար դատաքննության իրավունքի իրացման արդյունավետ կառուցակարգեր այնքանով, որքանով չեն նախատեսվել հրաժարված հիմքերի մասով գործով քննվող միջնորդության սահմանների նվազեցում և կարճման որոշում կայացնելու հնարավորություն: Դիմողը գտնում է, որ ՀՀ դատական օրենսգրքի 152-րդ հոդվածով և 154-րդ հոդվածի 4-րդ մասով վարույթ հարուցող մարմնի կողմից հօգուտ դատավորի կարգապահական վարույթի հարուցման որևիցե հիմքից հրաժարվելու պարագայում վարույթի քննության սահմանները կրճատելու իրավակարգավորման բացակայությունը և Բարձրագույն դատական խորհրդի կողմից համապատասխանաբար հրաժարված մասերով վարույթը կարճելու մասին որոշում կայացնելու իրավասության բացակայությունը խախտում են Սիմա Իսկանդարյանի արդար դատաքննության իրավունքը, որի բովանդակությունից բխում են նաև այնպիսի ընթացակարգային երաշխիքներ, ինչպիսիք են զենքերի հավասարությունը, ապացուցման բեռի բաշխումը, անմեղության կանխավարկածը: Ըստ Դիմողի Բարձրագույն դատական խորհրդի մեկնաբանությամբ ՀՀ դատական օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված խախտումն ինքնին էական կարգապահական խախտում է, քանի որ նշվում է, որ Քննարկվող դեպքում Դատավորը թույլ է տվել Օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի խախտում, ինչն Օրենքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի համաձայն հանգեցնում է էական կարգապահական խախտման»: Նման մեկնաբանությամբ իրավակիրառն էական կարգապահական խախտման նոր, ինքնուրույն հիմք է սահմանել, որը նախատեսված չէ Սահմանադրությամբ և ՀՀ դատական օրենսգրքով: Սա, ըստ դիմողի, հակասում է նախ Սահմանադրությամբ նախատեսված օրինականության սկզբունքին, ապա նաև Սահմանադրության 164-րդ հոդվածի 6-րդ և 9-րդ մասերին, որոնց համաձայն անհամատեղելիության պահանջները սահմանվում են Սահմանադրությամբ և օրենքներով: Ըստ Դիմողի Բարձրագույն դատական խորհրդի ՀՀ դատական օրենսգրքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի դրույթներին տված մեկնաբանությամբ էական կարգապահական խախտումը հանգեցնում է դատավորի կարգավիճակի հետ անհամատեղելիության: Որոշման մեջ նշվել է. Բարձրագույն դատական խորհուրդը գալիս է այն եզրահանգման, որ Դատավորի կողմից թույլ տրված վարքագծի կանոնի խախտումն էական կարգապահական խախտում է, որը համատեղելի չէ դատավորի կարգավիճակի հետ»: Դիմողի պնդմամբ պետք է լինի հակառակը. կատարված արարքի դատավորի կարգավիճակի ոչ համատեղելի լինելն է, որը թույլ է տալիս այն որակել էական կարգապահական խախտում: ՀՀ դատական օրենսգրքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի տրամաբանությունն այն է, որ խախտումն էական է, եթե այն կատարման հանգամանքներով կամ առաջացրած հետևանքներով համատեղելի չէ դատավորի կարգավիճակի հետ, այլ ոչ թե խախտումը համատեղելի չէ դատավորի կարգավիճակի հետ, այդ իսկ պատճառով էլ էական է: Դիմողը գտնում է, որ ՀՀ դատական օրենսգրքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի դրույթի վերոնշյալ մեկնաբանությամբ դատավորի կարգավիճակի հետ ոչ համատեղելի լինելու նոր հիմք է ձևավորվել, որն առհասարակ նախատեսված չէ ՀՀ դատական օրենսգրքով և Սահմանադրությամբ: Դիմողի պնդմամբ արդյունքում խախտվել է դատավոր Սիմա Իսկանդարյանի որպես դատավորի հետագա պաշտոնավարման իրավունքը, ինչն ապահովվում է Սահմանադրությամբ ամրագրված հիմնական իրավունքից ածանցվող դատավորի անփոփոխելիության երաշխիքով, Սահմանադրության 57-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերով սահմանված նրա որպես յուրաքանչյուր ոք» ունի աշխատանքի ազատ ընտրության իրավունքով: Դիմողը գտնում է, որ օրենսդրի կողմից անորոշ իրավական հասկացություններով էական կարգապահական խախտումը սահմանելու արդյունքում Բարձրագույն դատական խորհրդին կրկին տրվել է գնահատողական լայն ազատություն, ինչը թույլ է տվել և՛ խախտման տեսակն ու հետևանքները նույնացնել, և՛ համարել էական կարգապահական խախտում, և՛ հնարավորություններ են ստեղծվել կամայականորեն որոշելու դատավորի կարգավիճակի հետ ոչ համատեղելի լինելու չափանիշները, ինչը հակասում է դատարանների անկախության սկզբունքին: Ըստ Դիմողի պարզված հանգամանքներն ու հետևանքներն են, որ կարող են հանգեցնել դատավորի կարգավիճակի հետ անհամատեղելիության, այսինքն դատավորի կողմից դատական անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագծի կատարման ինչ-որ հանգամանքներ և (կամ) առաջացրած ինչ-որ հետևանքներ բացահայտելու դեպքում։ Սակայն ՀՀ դատական օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում սահմանված «բոլոր հանգամանքներում» եզրույթը ներառում է բոլոր հանգամանքները, այդ թվում կատարման հանգամանքները։ Միևնույն ժամանակ ՀՀ դատական օրենսգրքի 146-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետում նշված «կատարման հանգամանքները» դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ խախտում կատարելուն չեն վերաբերում և չեն կարող վերաբերել, քանի որ խախտումը կատարելիս մեղքի տեսակը` դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ, ինքնին ոչ թե էական խախտում որակելու, այլ առհասարակ խախտում համարելու հիմք է: Դիմողի պնդմամբ անորոշ են նաև առաջացրած հետևանքները։ Այսպես ՀՀ դատական օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջի իրավակիրառման ընթացքում վարույթ հարուցող մարմինը Բարձրագույն դատական խորհուրդը, պարզում է գործի փաստական հանգամանքները, որոնք պետք է վկայեն, ապացուցեն, որ դատավորը զերծ չի մնացել դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց, ապա պետք է ապացուցվի նրա մեղքը, ապա կատարման հանգամանքները, առաջացրած հետևանքները, ապա պետք է գնահատական տրվի, թե արդյո՞ք վարքագիծը անհամատեղելի է դատավորի կարգավիճակի հետ։ Խնդիրն այն է, որ եթե իրավակիրառը գտնի, որ փաստական հանգամանքները բավարար են վարքագիծը ՀՀ դատական օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով որակելու համար, ապա չկան այդ խախտումը էական խախտում դարձնող չափորոշիչներ, և անցումը ՀՀ դատական օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված խախտումից դեպի էական խախտում ապահովված չէ։ Դատավորի կարգավիճակի հիմքում առաջին հերթին ընկած են անկախությունը և անաչառությունը։ Էական խախտման դեպքում պետք է ստացվի այսպես փաստվել է, որ խախտումը (դատավորը զերծ չի մնացել դատական իշխանությանը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց) առկա է, և առկա է նաև հետևանքը դատական իշխանությունը վարկաբեկվել է, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազել է։ Ըստ Դիմողի ՀՀ դատական օրենսգրքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետով սահմանված խախտումը հակասում է իրավաբանական պատասխանատվության հիմքում ընկած համաչափության սահմանադրական սկզբունքին այնքանով, որքանով սահմանված չեն այն տարբերակիչ հատկանիշները և դրանք որոշելու հստակ իրավակարգավորումները, որոնց առկայության դեպքում հնարավոր կլինի բացահայտել էական կարգապահության խախտման առկայությունը կամ բացակայությունը, ուստի և դրանցից բխող պատասխանատվությունը համարժեք չի կարող համարվել: Անհրաժեշտ է նկատել, որ Սիմա Իսկանդարյանի նկատմամբ նման ծայրահեղ միջոցն ընտրվել է նույնիսկ նախկինում իր ողջ պաշտոնավարման ընթացքում որևիցե կարգապահական տույժ չունենալու պայմաններում: Ըստ դիմողի խախտումն էական համարելու չափանիշները ՀՀ դատական օրենսգրքով լայն են, սակայն հաշվի առնելով, որ հենց էական կարգապահական խախտման դեպքում է, որ դատավորի լիազորությունները կարող են դադարեցվել, անհրաժեշտ է, որ նման ինտենսիվ միջամտությունը լինի համաչափ` անհրաժեշտ և պիտանի, իսկ նման միջամտության ընթացակարգային քայլերը, լիազորությունների դադարեցման որոշման կայացման վրա ազդեցություն ունեցող հանգամանքները/գործոնները որոշակիացված, որպեսզի չխախտվի դատական իշխանության անկախության սկզբունքը: Վիճարկելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 26-րդ հոդվածին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը Դիմողը գտնում է, որ Բարձրագույն դատական խորհուրդը նշված դրույթը մեկնաբանել է այնպես, որ, ի տարբերություն դատական վարույթների, դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վարույթներում ապացույցների ձեռքբերման հատկանիշները կարևոր չեն, և փաստացի սահմանել է Բարձրագույն դատական խորհրդի կողմից դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վարույթներում ապացույցների թույլատրելիության նոր չափանիշ` ապացույցի մեջ առկա տեղեկությունների գերակայություն տեղեկությունների ձեռքբերման ձևի նկատմամբ: Դիմողի պնդմամբ հաշվի առնելով, որ դատավորի լիազորությունների դադարեցումը որպես կարգապահական տույժ հավասարազոր է որոշակի պաշտոններ զբաղեցնելու արգելքի պատժատեսակին, և լիազորությունների դադարեցումից հետո դատավորը զրկվում է հանրային ծառայությանը մասնակցելու իր իրավունքից, ուստի նման տույժի տեսակը կիրառելիս էլ առավել զգայուն են դառնում ապացույցների թույլատրելիության և վերաբերելիության հարցերը, իսկ անմեղության կանխավարկածը պետք է գործի նույն չափանիշներին համապատասխան, ինչպես որ քրեական դատավարությունում: Հետևաբար հօգուտ դատավորի պետք է մեկնաբանվի ոչ միայն անձի մեղավորության հարցի, այլև նրա համար ցանկացած բարենպաստ հանգամանքի կապակցությամբ կասկածը: Ուստի կարգապահական վարույթ հարուցելու մասին որոշմամբ դատավորին վերագրված խախտումներին վերաբերող ցանկացած հանգամանքի առկայության կամ բացակայության կապակցությամբ կասկածները, այդ թվում ապացույց հանդիսացած տեսաձայնագրության ձեռքբերման օրինականությունը, պետք է մեկնաբանվեր հօգուտ դատավորի: Ըստ Դիմողի ՀՀ դատական օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով վարույթ հարուցող մարմնի կողմից իր լիազորություններն իրականացնելիս առերևույթ կարգապահական խախտման հատկանիշներ պարունակող արարքի ինքնուրույն հայտնաբերման որևէ կազմակերպական կառուցակարգ և ընթացակարգ ո΄չ ՀՀ դատական օրենսգրքով, ո΄չ այլ օրենքներով, ո΄չ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով սահմանված չեն: Ըստ Դիմողի իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը քննելիս Բարձրագույն դատական խորհրդի կազմը չի համապատասխանել օրենքի հիման վրա ստեղծված դատարանի պահանջներին, ուստի այն չէր կարող համարվել դատարան, իսկ եթե չէր կարող համարվել դատարան, ապա այդ մարմինը չէր կարող իրականացնել արդարադատություն, ուստի և խախտվել է իր Սահմանադրության 162-րդ և 63-րդ հոդվածներով սահմանված արդար դատաքննության իրավունքը: Դիմողի պնդմամբ իր գործը քննելու ժամանակահատվածում Բարձրագույն դատական խորհրդի կազմն առհասարակ ինչպես նաև իր գործը քննող կազմը մասնավորապես, չի ներառել բոլոր մասնագիտացումների դատավորներ: Մասնավորապես բացակայել է վարչական մասնագիտացմամբ դատավորը: Այսպես դատավորներ են եղել Անի Մխիթարյանը, Մեսրոպ Մակյանը, Սերգեյ Չիչոյանը, Միքայել Ստեփանյանը, որոնցից ոչ մեկը վարչական մասնագիտացում ունեցող դատավոր չէ, ուստիև Բարձրագույն դատական խորհուրդը չի համարվել Սահմանադրության 162 և 174-րդ վերոնշյալ դրույթներին համապատասխանող դատարան:
3. Ուսումնասիրելով ներկայացված դիմումը, դիմումին կից ներկայացված փաստաթղթերը` Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործով առկա են «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2, 3 և 6-րդ կետերով, 69-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված` գործի քննությունն ամբողջությամբ մերժելու հիմքեր, որպիսի պայմաններում սույն գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. 3.1. Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 2-րդ մասի վերաբերյալ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում: Նույն օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: Վիճարկելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 2-րդ մասը Դիմողը կասկածի տակ է դնում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վարույթի ընթացքում Բարձրագույն դատական խորհրդի որպես դատարան հանդես գալու իրավաչափությունը: Սահմանադրական դատարանն իր 2019 թվականի նոյեմբերի 15-ի ՍԴՈ-1488 որոշմամբ, անդրադառնալով Բարձրագույն դատական խորհրդի կարգավիճակին, գործունեության սկզբունքներին, նշել է. «Ինչ վերաբերում է Բարձրագույն դատական խորհրդի գործունեության սկզբունքների և ընթացակարգերի տեսանկյունից առկա երաշխիքներին, ապա դրանց հիմնական ակունքը Սահմանադրության 175-րդ հոդվածի 2-րդ մասն է, ըստ որի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարց քննարկելու, ինչպես նաև Դատական օրենսգրքով սահմանված այլ դեպքերում Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան այն իմաստով, որ որպես դատարան հանդես եկող անկախ պետական մարմնի թե՛ ձևավորման, թե՛ գործունեության կարգը պետք է համապատասխանի դատարաններին բնորոշ համապատասխան հատկանիշներին»: Սահմանադրական դատարանն այս որոշման մեջ ընդհանուր վերլուծության ենթարկելով Բարձրագույն դատական խորհրդի գործունեության կարգը փաստորեն հաստատել է վերջինիս դատարան հանդես գալու հանգամանքը, բացի դրանից, Բարձրագույն դատական խորհրդի կարգավիճակի նկատմամբ վերահաստատել է Արդարադատության խորհրդի որպես դատարան հանդես գալու վերաբերյալ ՍԴՈ-1603 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները: Ուստիև Սահմանադրական դատարանը գտնում է, որ Դիմողի փաստարկն առ այն, որ Բարձրագույն դատական խորհրդի որպես դատարան հանդես գալը ոչ իրավաչափ է, անհիմն է: Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումի հիման վրա գործի քննության ընդունումն այս մասով ենթակա է մերժման։ 3.2. Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի վերաբերյալ Սահմանադրական դատարանն իր 2019 թվականի նոյեմբերի 15-ի ՍԴՈ-1488 որոշմամբ քննության առարկա դարձնելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետը, որի համաձայն էական կարգապահական խախտում է դատավորի կողմից այնպիսի արարք կատարելը, որն անհամատեղելի է դատավորի պաշտոնի հետ, այն ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր: Սահմանադրական դատարանն արձանագրել է. Հաշվի առնելով վերոգրյալը Սահմանադրական դատարանը գտնում է, որ Օրենսգրքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետը հակասում է Սահմանադրության 79-րդ հոդվածին փոխկապակցված Սահմանադրության 78-րդ հոդվածի հետ` այնքանով, որքանով իր ոչ հստակ ձևակերպման պատճառով չի ստեղծում պատշաճ նախադրյալներ` տվյալ հիմքով դատավորի լիազորությունների դադարեցման` որպես Սահմանադրության 49-րդ հոդվածով ամրագրված հիմնական իրավունքից ածանցվող` դատավորի անփոփոխելիության երաշխիքով ապահովված` նրա` որպես մասնավոր անձի հետագա պաշտոնավարման իրավունքի առավել ինտենսիվ սահմանափակման համաչափությունը երաշխավորելու համար»: Սահմանադրական դատարանի նշված որոշման արդյունքում Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում 25.03.2020թ. ՀՕ-197-Ն օրենքի 45-րդ հոդվածով կատարվել են համապատասխան փոփոխություններ: Վիճարկվող հոդվածների մասով դիմումի ուսումնասիրությունը Սահմանադրական դատարանին թույլ է տալիս եզրահանգել, որ Դիմողի կողմից բարձրացված ենթադրյալ սահմանադրաիրավական խնդրի կապակցությամբ առկա է Սահմանադրական դատարանի 15.11.2019թ. ՍԴՈ-1488 որոշումը, որպիսի պայմաններում Սահմանադրական դատարանը գտնում է, որ անհատական դիմումի հիման վրա գործի քննության ընդունումն այս մասով ենթակա է մերժման «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված հիմքով: 3.3. Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 146-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի վերաբերյալ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում: Նույն օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 146-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը որպես կարգապահական վարույթի հարուցման առիթ է սահմանում վարույթ հարուցող մարմնի կողմից իր լիազորություններն իրականացնելիս առերևույթ կարգապահական խախտման հատկանիշներ պարունակող արարքի ինքնուրույն հայտնաբերումը: Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ օրենքը հստակ շեշտադրում է իր լիազորություններն իրականացնելիս» կարգապահական արարքի հատկանիշներ պարունակող արարքի հայտնաբերումը: Օրենքի նշված ձևակերպումից բխում է, որ վարույթ հարուցող մարմնի կողմից իրավախախտման հայտնաբերումն իրականացվում է ոչ թե առանց համապատասխան ընթացակարգերի, ինչպես պնդում է Դիմողը, այլ ընդհակառակը իրավասու մարմնի կողմից իր լիազորությունների իրականացման համար օրենքով նախատեսված ընթացակարգերի և կարգավորումների համատեքստում: Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Ուստիև տվյալ դեպքում կարգապահական խախտման հայտնաբերումն իրականացվում է իրավասու մարմնի լիազորությունների իրականացման համար նախատեսված ընթացակարգերի և կառուցակարգերի համատեքստում: Վերոգրյալի լույսի ներքո Սահմանադրական դատարանը գտնում է, որ այս հոդվածի Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ Դիմողի փաստարկներն անհիմն են, իսկ դիմումի քննության ընդունումն այս մասով ենթակա է մերժման ակնհայտ անհիմն լինելու հիմքով: 3.4. Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 6, 7 և 8-րդ մասերի և 146-րդ հոդվածի 6-րդ մասի վերաբերյալ Սահմանադրական դատարանում դատական պաշտպանության իրավունքն անձն իրացնում է Սահմանադրության ինչպես 61 և 63-րդ, այնպես էլ 169-րդ հոդվածներով վերապահված իր իրավունքի շրջանակներում «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված կարգով ելնելով նաև Սահմանադրական դատարանում գործերի քննության և լուծման առանձնահատկություններից: Միաժամանակ դատական պաշտպանության իրավունքը և դրա իրացման` օրենքով նախատեսված ընթացակարգային կանոնները հայեցողաբար մեկնաբանվել չեն կարող, քանի որ դրանց իրացումը ենթադրում է կոնկրետ իրավական գործընթացներ և պայմանավորված է դրանց մասնակից սուբյեկտների փոխադարձ իրավունքներով ու պարտականություններով: Այս համատեքստում սահմանադրական արդարադատություն հայցող ֆիզիկական և իրավաբանական անձինք մինչև Սահմանադրական դատարան դիմելն օրենսդրական պարտականություն են կրում պահպանելու այն պահանջները, որոնք նախատեսված են Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով: Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորումներից բխում է, որ Սահմանադրական դատարան անհատական դիմում կարող է ներկայացնել այն ֆիզիկական կամ իրավաբանական անձը, որը, ի թիվս այլնի, ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարաններում հանդիսացել է դատավարության մասնակից, և որի նկատմամբ գործը լուծող վերջնական դատական ակտով կիրառվել է Սահմանադրական դատարանում իր կողմից վիճարկվող նորմատիվ իրավական ակտի դրույթը: Ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումներին ուղղված վերոնշյալ և մյուս պահանջների առկայությունը պայմանավորված է կոնկրետ սահմանադրական վերահսկողության տրամաբանությամբ, նպատակով և առանձնահատկություններով: Մասնավորապես կոնկրետ սահմանադրական վերահսկողության նպատակն է ապահովել սահմանադրական արդարադատություն իրականացնելու իրավազորությամբ չօժտված ընդհանուր իրավասության և մասնագիտացված դատարանների կողմից կոնկրետ գործերի լուծումը Սահմանադրությանը համապատասխանող օրենքների հիման վրա և իրականացնել անձի սահմանադրական իրավունքների պաշտպանությունը, երբ նրա իրավունքները խախտվել են արդարադատության իրականացման գործընթացում հակասահմանադրական օրենսդրական նորմի կիրառման արդյունքում: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքը միաժամանակ նախատեսում է այն հիմքերը, որոնց հիման վրա Սահմանադրական դատարանը գործի քննությունը մերժելու մասին որոշում է կայացնում: Մասնավորապես «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում` եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան: Այսպես 2010 թվականի նոյեմբերի 30-ի ՍԴՈ-927 որոշման մեջ Սահմանադրական դատարանն արձանագրել է. «ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 6-րդ կետի և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով «օրենքի դրույթի կիրառում» հասկացության սահմանադրաիրավական բովանդակությունը սահմանադրական դատարանը բացահայտել է իր 04.04.2008թ. ՍԴՈ-747 որոշման մեջ։ Վերջինիս 5-րդ կետում մասնավորապես արտահայտված է հետևյալ իրավական դիրքորոշումը. «... ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 6-րդ մասի «...իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի...», ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 2-րդ մասում պարունակվող «...և չի կիրառվել» բառակապակցություններում «կիրառում» հասկացությունը չի վերաբերում դատական ակտերում օրենքի այս կամ այն դրույթի ցանկացած վկայակոչման։ Միայն այն պարագայում դա կարող է դիտարկվել որպես օրենքի դրույթի «կիրառում», երբ անձի համար այն առաջացնում է իրավական հետևանքներ։ Բոլոր այն դեպքերում, երբ վկայակոչումն ունի ծանուցողական բնույթ կամ դրա միջոցով դատավարության կողմի ուշադրությունն է հրավիրվում իր գործողությունների օրինականության վրա, հարցի սահմանադրականության բարձրացման տեսանկյունից չի կարող դիտարկվել որպես օրենքի դրույթի «կիրառում»: Օրենքի կիրառում» հասկացությունը բացահայտվել է նաև Սահմանադրական դատարանի 2019 թվականի սեպտեմբերի 4-ի ՍԴՈ-1476 որոշման մեջ, որտեղ արտահայտվել է իրավական դիրքորոշում, ըստ որի օրենքի կիրառումը պետք է անձի համար առաջացնի իրավական հետևանքներ: Դա նշանակում է, որ օրենքի դրույթի ձևական չվկայակոչումը վերջնական դատական ակտում չի ենթադրում, որ այն Դիմողի նկատմամբ չի կիրառվել, եթե այն նրա համար առաջացրել է իրավական հետևանքներ: Այս իրավական դիրքորոշումների լույսի ներքո դիտարկելով սույն հոդվածները Սահմանադրական դատարանը գտնում է, որ վերջիններս չեն բավարարում «կիրառված օրենքի» պահանջը, քանի որ Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 6, 7 և 8-րդ մասերը, ինչպես նաև 146-րդ հոդվածի 6-րդ մասը կարգավորում են դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի հարուցման, կարճման իրավահարաբերությունները, որոնք ընթացակարգային առումով ավարտվում են մինչև Բարձրագույն դատական խորհրդում կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը: Սույն գործով առկա վերջնական դատական ակտի ուսումնասիրությունը վկայում է, որ վիճարկվող դրույթները բովանդակային առումով էլ չեն քննարկվել Բարձրագույն դատական խորհրդի կողմից, այսինքն ո՛չ ընթացակարգային առումով կիրառում է առկա թեկուզ ոչ վկայակոչված, բայց հետևանք առաջացրած վերջնական դատական ակտով, ո՛չ էլ բովանդակային առումով այսինքն վկայակոչված և քննարկված: Վերոգրյալի հիման վրա Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ այս հոդվածների մասով սույն անհատական դիմումի քննության ընդունումը ենթակա է մերժման նորմերի Դիմողի նկատմամբ վերջնական դատական ակտով կիրառված չլինելու, ուստիև Դիմողի տվյալ հարցով Սահմանադրական դատարան դիմելու իրավասու սուբյեկտ չլինելու հիմքով: 3.5. Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 152-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 4-րդ մասի վերաբերյալ, ինչպես նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 26-րդ հոդվածին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության վերաբերյալ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքը, սահմանելով անհատական դիմումներին ներկայացվող սահմանադրական պահանջները, միաժամանակ նախատեսում է, որ անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթներին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրական դատարանն իր` 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ (և հետագայում 13.11.2012թ. ՍԴԱՈ-80, 08.04.2014թ. ՍԴԱՈ-13, 07.04.2015թ. ՍԴԱՈ-19, ինչպես նաև 05.02.2016թ. ՍԴԴԿՈ/1-4, 18.02.2016թ. ՍԴԴԿՈ/1-5, 21.03.2016թ. ՍԴԴԿՈ/1-9, 02.04.2016թ. ՍԴԴԿՈ/1-13 և այլ որոշումներով վերահաստատված) իրավական դիրքորոշում է արտահայտել, համաձայն որի` «(...) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց (...), ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման (...) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»։ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով ամրագրված են Սահմանադրական դատարանի կողմից գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու հիմքերը։ Մասնավորապես նշված օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին։ Սույն դիմումի ուսումնասիրությունը Սահմանադրական դատարանին թույլ է տալիս եզրակացնել, որ Դիմողն ըստ էության բարձրացնում է Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 152-րդ հոդվածի, ինչպես նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 26-րդ հոդվածի կիրառման իրավաչափության հարցեր, մասնավորապես Դիմողը պնդում է. Դատավոր Սիմա Իսկանդարյանի գործի քննության ընթացքում մի քանի անգամ ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչները նշել են և դատավորի ներկայացուցիչների հարցերին ի պատասխան պնդել, որ ներկայացված միջնորդությունը պնդում են միայն պարեկին վիրավորելու մասով, իսկ միջնորդության հիմքում դրված ոստիկանների օրինական պահանջներին չենթարկվելու ու նրանց դիմադրություն ցուցաբերելու հիմքերն այլևս չեն պնդում», սակայն Արդյունքում Բարձրագույն դատական խորհուրդը քննարկել է ոչ միայն դատավորի կողմից ոստիկաններին վիրավորելու վարքագիծը, այլ նաև իրենց պաշտոնական լիազորությունները կատարող ոստիկանների օրինական պահանջներին չենթարկվելը»: Բացի դրանից, Դիմողը գտնում է, որ Բարձրագույն դատական խորհրդի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 26-րդ հոդվածով նախատեսված ապացույցների թույլատրելիության կարգավորման առնչությամբ տրվել է Սահմանադրությանը հակասող մեկնաբանություն նշելով, որ Բարձրագույն դատական խորհուրդն իր 14.03.2022թ. ԲԴԽ-24-Ո-Կ-6 որոշմամբ արձանագրել է հետևյալը. Վկայակոչված իրավական կարգավորումից հետևում է, որ ծառայողական պարտականությունների իրականացման ընթացքում ոստիկանության ծառայողն իրավունք ունի իրականացնելու տեսանկարահանում։ Բարձրագույն դատական խորհուրդը հարկ է համարում նշել, որ ի տարբերություն դատական վարույթների, Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վարույթի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այս վարույթում ապացույցներն ընդամենը տեղեկություններ են պարունակում որոշակի արարքի կատարման, բնույթի, ծավալի և այլնի վերաբերյալ, հետևաբար, եթե ապացույցի բովանդակությունն ինքնին կասկածի տակ չի առնվում շահագրգիռ անձի կողմից, ապա, ըստ էության, երկրորդական են դառնում դրա ձեռքբերման հատկանիշները»։ Վերոգրյալի լույսի ներքո Սահմանադրական դատարանը գտնում է, որ Դիմողի կողմից վիճարկվող նորմերի, ինչպես նաև դրանց իրավակիրառ պրակտիկայում տրված ենթադրյալ հակասահմանադրական մեկնաբանության վերաբերյալ Դիմողի փաստարկները հիմնավորված չեն: Ավելին, Դիմողի կողմից, փաստորեն, բարձրացվում են Բարձրագույն դատական խորհրդի որոշման/գործողությունների իրավաչափության գնահատման հարցեր, որոնք դուրս են Սահմանադրական դատարանի իրավասությունից: Ինչ վերաբերում է Դիմողի այն պնդմանը, որ որևէ եղանակով առկա չէ իրավակարգավորում այն դեպքերի համար, երբ վարույթ հարուցող մարմինն ըստ էության հրաժարվում է ներկայացված միջնորդության մեջ նշված հիմքերից կամ դրանց մի մասից (օրինակ կարգապահական վարույթը ամբողջությամբ կամ մասնակի կարճելու իրավակարգավորում)», Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում նշել այն ակնհայտ անհիմն է այն պատճառաբանությամբ, որ թեպետ Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում չկա վերաբերելի կարգավորում, այնուհանդերձ, Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի աշխատակարգը հաստատելու մասին» ԲԴԽ-68-Ն-15 որոշման Հավելված 1-ի 93-րդ կետով սահմանվում է, որ կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության փուլում Խորհուրդը, որպես դատարան գործելիս, ղեկավարվում է Օրենքով, իսկ այն դեպքում, երբ կոնկրետ դատավարական գործընթացը կարգավորված չէ Օրենքով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի նորմերով: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն դատարանը գործի քննության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե հայցվորը հրաժարվել է հայցից, բացառությամբ նույն օրենսգրքի 26-րդ գլխով սահմանված այն գործերի, որոնց քննությունը բխում է հանրության կամ պետության շահերից: Ավելին, հիշյալ հոդվածների համադրության արդյունքում գործի քննությունը կարճելու պրակտիկա Բարձրագույն դատական խորհրդի կողմից նույնպես տեղ է գտել (07.06.2021թ. ԲԴԽ-16-Ո-Կ-06 որոշում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Մազմանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ»): Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի Դիմողի կողմից վիճարկվող 154-րդ հոդվածի 4-րդ մասին, ապա Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ այն վիճարկվում է Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 152-րդ հոդվածի հետ փոխկապակցված և նույն հիմնավորումներով: Նման պայմաններում Սահմանադրական դատարանը գտնում է, որ Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի Դիմողի կողմից վիճարկված 152-րդ հոդվածով և 154-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 26-րդ հոդվածի մասով սույն անհատական դիմումի քննության ընդունումը ենթակա է մերժման Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 6-րդ կետերով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված հիմքերով: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետով և 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2, 3, 6 և 69-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջները Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. Սիմա Իսկանդարյանի դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 146-րդ հոդվածի 6-րդ մասի, 147-րդ հոդվածի 6, 7 և 8-րդ մասերի, 146-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 152-րդ հոդվածի, 154-րդ հոդվածի 4-րդ մասի, 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի, 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 90-րդ հոդվածի 2-րդ մասի և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 26-րդ հոդվածի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել։
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
6 սեպտեմբերի 2022 թվականի
ՍԴԱՈ-147
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 6 սեպտեմբերի, 2022 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-147
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
