Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Ջզմեչյան — ԵԴ/7867/02/21
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

Ջզմեչյան — ԵԴ/7867/02/21

Վճռաբեկ դատարանԵԴ/7867/02/212 դեկտեմբերի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով Երնան համայնքի (այսուհետ՝ Համայնք) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.11.2022 թվականի որոշման դեմ՝ ըստ Էդուարդ Ջզմեչյանի հայցի ընդդեմ Համայնքի, երրորդ անձ Կադաստրի կոմիտեի' ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան՝ Էդուարդ Ջզմեչյանը պահանջել է ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել իր սեփականության իրավունքը "որր" հասցեում գտնվող՝ 31,88քմ 1 Առկա է անձնական տվյալ: 2 մակերեսով ոչ բնակելի տարածքի նկատմամբ: Երնան քաղաքի առաջին ա

Ամբողջ Տեքստ

5: ԻԱ Պ

/ (եր թն Հ

ԳԱԽՎԵՐ (Ն

71 ՍՎ 3)

ԲԺԻ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/7867/02/21 դատարանի որոշում 2025թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/7867/02/21

Նախագահող դատավոր՝ Ս. Գրիգորյան

Դատավորներ՝ Ա. Մխիթարյան

Ա. Կուրեխյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

զեկուցող Ս. ՄԵՂՐՅԱՆ

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

2025 թվականի դեկտեմբերի 2-ին

գրավոր ընթացակարգով քննելով Երնան համայնքի (այսուհետ՝ Համայնք) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.11.2022 թվականի որոշման դեմ՝ ըստ Էդուարդ Ջզմեչյանի հայցի ընդդեմ Համայնքի, երրորդ անձ Կադաստրի կոմիտեի' ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Էդուարդ Ջզմեչյանը պահանջել է ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել իր սեփականության իրավունքը "որր" հասցեում գտնվող՝ 31,88քմ 1 Առկա է անձնական տվյալ:

2

մակերեսով ոչ բնակելի տարածքի նկատմամբ:

Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 01.06.2022 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 07.11.2022 թվականի որոշմամբ Էդուարդ Ջզմեչյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն՝ Դատարանի 01.06.2022 թվականի վճիռը բեկանվել է, ն գործն ուղարկվել է նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Համայնքը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Էդուարդ Ջզմեչյանը (ներկայացուցիչ Արմինե Ավետիսյան):

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ, 187-րդ ն 280-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 57-րդ ու 62-րդ հոդվածները, Կառավարության 29.05.2009 թվականի «Երնան քաղաքին սեփականության իրավունքով փոխանցվող անհրաժեշտ գույքի ցանկը սահմանելու մասին» թիվ 604-Ն որոշումը:

Բողոք բերած անձը եշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետնյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Էդուարդ Ջզմեչյանի մոտ բացակայել է համոզմունքն առ այն, որ գույքը ձեռք է բերվում օրինական՝ հետագայում սեփականության իրավունք ձեռք բերելու հիմքով, ուստի վերջինիս մոտ ակնհայտորեն բացակայել է վիճելի գույքը բարեխիղճ տիրապետելու հանգամանքը:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ Էդուարդ Ջզմեչյանը «Հայաստանի Հանրապետության պետական, հանրային ն համայնքային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո ունեցել է գույքը սեփականաշնորհելու հնարավորություն, ինչպիսի պայմաններում անհասկանալի է, թե ինչու է վերջինս ավտոտնակն օրինականացնելու խնդրանքով դիմել իրեն:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ինքն է միջոցներ ձեռնարկել վիճելի գույքի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցելու հարցում, միաժամանակ պատշաճ չեն գնահատվել գործում առկա փաստերն ու ապացույցները, ինչի արդյունքում կայացվել է սխալ դատական ակտ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 07.11.2022 թվականի որոշումը Ա օրինական ուժ տալ Դատարանի 01.06.2022 թվականի վճռին:

3

2.. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը ն հիմնավորումները

Վերաքննիչ դատարանի դատական ակտը հիմնավոր է, քանի որ ինքն իր ընտանիքի հետ շուրջ 60 տարի տիրապետել է վիճելի գույքը, ավելին՝ 2004 թվականից ի վեր միայն ինքն է բացահայտ տիրապետել ն օգտագործել ավտոտնակը՝ կայանելով այնտեղ իր մեքենան ու օգտագործելով վիճելի գույքը կենցաղային նպատակներով, բացառապես իր կողմից են կատարվել ավտոտնակի սպասարկման ն պահպանման համար անհրաժեշտ ծախսերը:

Համայնքը որնէ գործողություն չի կատարել իր սեփականության իրավունքը գրանցելու ուղղությամբ ն. հրաժարվել է իր գույքից: Ինչ վերաբերում է Երեանի քաղաքապետարան դիմումներ ներկայացնելու փաստին, ապա այն չի կարող վկայել բարեխղճության պայմանի բացակայության մասին, քանի որ սեփականության իրավունքի գրանցման համար նման դիմում ներկայացնելն անհրաժեշտ քայլ է:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝

1) Հայկական ՍՍՌ Աշխատավորների դեպուտատների Երնանի քաղաքային սովետի գործադիր կոմիտեի 30.12.1957 թվականի թիվ 79 օրդերի հիման վրա """"""""շ հասցեի 40քմ մակերեսով բնակարանը ն «գառաժը» տրամադրվել է Սուրեն Ճզմաջյանին՝ Զարիկ, Սերյոժա ն Լյույզաննա Ճզմաջյանների, Ալինա «Հովհաննիսյանի» ու Անահիտ Գալստյանի հետ զբաղեցնելու նպատակով (հատոր 1-ին, գ.թ. 14).

2) Երնանի Արաբկիր համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղարի 24.09.2004 թվականի թիվ 25/03-Ջ-73 տեղեկանքի համաձայն` «Արաբկիրի նախկին շրջգործկոմի 28.07.94թ.-04.08.94թ. հ """"""5 երկու սենյականոց բնակարանը սեփականաշնորհվել է որպես ընտանիքի ներքոհիշյալ երեք անդամների ընդհանուր համատեղ սեփականություն: Ջզմեչյան Սերյոժա - սեփականատեր, Հովհաննիսյան Ալինա - կինը, Ջզմեչյան Էդուարդ - տղան» (հատոր 1-ին, գ.թ. 13).

3) Ալինա Հովհաննեսյանը մահացել է 24.07.1995 թվականին, Սերյոժա Ջզմեչյանը՝ 02.08.2003 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 11, 12).

4) Երնանի քաղաքապետարանը 11.12.2018 թվականի թիվ 18-12/-Ջ-837 գրությամբ Էդուարդ Ջզմեչյանին հայտնել է, որ «Երեանի քաղաքապետին հասցեագրված "4-ի բակում գտնվող ինքնակամ շինությունն օրինականացնելու մասին Ձեր դիմումի վերաբերյալ տեղեկացեում ենք, հարցը կարգավորվում է 0705.2002թ. ընդունված ՀՀ «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքի շրջանակներում» (հատոր 1-ին, գ.թ. 22).

5) Երնանի քաղաքապետարանը 04.02.2019 թվականի թիվ 20/-Ջ-14 գրությամբ Էդուարդ Ջզմեչյանին հայտնել է, որ « (...) «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» 2 Առկա է անձնական տվյալ:

3 Առկա է անձնական տվյալ:

4 Առկա է անձնական տվյալ:

4

Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի համաձայն եկուղնեերը ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում են շենքի սեփականատերերին: Նույն օրենքի համաձայն ընդհանուր բաժնային սեփականության կառավարման բարձրագույն մարմիեը շինությունների սեփականատերերի ժողովն է, որին պատկանում է բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականության կառավարման բնագավառում ցանկացած հարցի լուծման իրավունքը, ինչպես նան շենքի ընդհանուր բաժեայիե սեփականության առանձնացված մասն օտարելու հարցը: Միաժամանակ հայտնում եմ, որ Երնան համայնքի սեփականություն համարվող գույքն օգտագործման կամ օտարման է տրամադրվում Երեան քաղաքի ավագանու 25. 12.2018թ. հ.4-Ն որոշմամբ սահմանված դրույթներին համապատասխան աճուրդով կամ մրցույթով Երնանի քաղաքապետարանում գործող Երնան քաղաքի սեփականություն համարվող գույքն օգտագործման տրամադրելու ն օտարման աճուրդը ն մրցույթը կազմակերպող ու անցկացնող հանձնաժողովի միջոցով: (...յ» (հատոր 1-ին, գ.թ. 21).

6) Էդուարդ Ջզմեչյանը 24.02.2020 թվականին Երնանի քաղաքապետարան է ներկայացրել դիմում` խնդրելով """"5:5 շենքի կիսանկուղային հարկում գտնվող ավտոտնակի նկատմամբ գրանցել Համայնքի իրավունքները ն նվիրատվության պայմանագրով այն հանձնել իրեն՝ որպես սեփականություն:

Ի պատասխան Էդուարդ Ջզմեչյանի դիմումի Երնանի քաղաքապետարանը 26.03.2020 թվականի թիվ 20/Ո-Ջ82 գրությամբ հայտնել է, որ """"""""6 շենքի կիսանկուղային հարկում գտնվող գույքն ընդգրկված չէ Համայնքի սեփականություն հանդիսացող գույքային միավորների հաշվառման բազայում, ն դրա նկատմամբ Համայնքի անվամբ սեփականության իրավունքի պետական գրանցում առկա չէ: Նույն գրությամբ, վկայակոչելով Կառավարության 29.05.2009 թվականի թիվ 604-Ն որոշման 4-րդ կետը ն Կառավարության 29.06.2017 թվականի թիվ 757-Ն որոշման 1-ին հավելվածի 10-րդ կետը, Երնանի քաղաքապետարանը հավելել է նան, որ ավտոտնակը (ավտոկայանատեղի, ավտոհանգրվան) դասակարգված է բնակելի նշանակության շինությունների ցանկում, նշված գույքի նկատմամբ հնարավոր չէ գրանցել Համայնքի սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 19, 25).

7 Երնանի քաղաքապետարանը 07.12.2020 թվականի թիվ 20/1-97223 գրությամբ Էդուարդ Ջզմեչյանին հայտնել է, որ """"""""7 շենքի կիսանկուղային հարկում գտնվող ավտոտնակի սեփականաշնորհման խնդրի հետ կապված Երնանի քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան մասնագետները տանում են աշխատանքներ՝ նշված հասցեի ավտոտնակի նկատմամբ Համայնքի սեփականության իրավունքը գրանցելու ուղղությամբ (հատոր 1-ին, գ.թ. 20).

8) Երնանի քաղաքապետի 11.12.2020 թվականի թիվ 3775-Ա որոշմամբ Համայնքի 5 Առկա է անձնական տվյալ:

6 Առկա է անձնական տվյալ:

՛ Առկա է անձնական տվյալ:

5

դիմումի հիման վրա "55:68 շենքում գտնվող՝ 31,88քմ մակերեսով ոչ բնակելի տարածքին տրամադրվել է՝ """:555:5 հասցեն (հատոր 1-ին, գ.թ. 16, 17).

9) Կադաստրի կոմիտեի 14.01.2021 թվականի թիվ Կ-14012021-01-0133 որոշմամբ Թթթթթոո: հասցեում գտնվող ոչ բնակելի տարածքի նկատմամբ հարուցված իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցվել է այն պատճառաբանությամբ, որ անհրաժեշտ է ներկայացնել անշարժ գույքի վերաբերյալ ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից տեղեկանք՝ գույքի՝ կոմիտեի հաշվեկշռում ընդգրկված լինելու կամ չլինելու վերաբերյալ, որից հետո նոր հնարավոր կլինի կատարել Համայնքի անվամբ իրավունքի պետական գրանցում (հատոր 1-ին, գ.թ. 40):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187րդ հոդվածի ն Կառավարության 29.05.2009 թվականի «Երնան քաղաքին սեփականության իրավունքով փոխանցվող անհրաժեշտ գույքի ցանկը սահմանելու մասին» թիվ 604-Ն որոշման 4-րդ կետի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանե անհրաժեշտ է համարում անդրադառնալ ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նեկատմամբ սեփականության իրավունքի ծագման համար անհրաժեշտ բարեխղճության պայմանի դրսնորման առանձնահատկություններին՝ վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ օրենքի ն այլ իրավական ակտերի պահանջների պահպանմամբ՝ անձի կողմից իր համար պատրաստած կամ ստեղծած նոր գույքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք է բերում այդ անձը: (..):

Նույն հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում ն կարգով՝ անձը կարող է սեփականության իրավունք ձեռք բերել սեփականատեր չունեցող գույքի նկատմամբ, ինչպես նան այն գույքի, որի սեփականատերն անհայտ է, կամ որից սեփականատերը հրաժարվել է, կամ որի նկատմամբ սեփականության իրավունքը նա կորցրել է օրենքով նախատեսված այլ հիմքերով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ տիրազուրկ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը կարող է ձեռք բերվել ձեռքբերման 8 Առկա է անձնական տվյալ:

5 Առկա է անձնական տվյալ:

16 Առկա է անձնական տվյալ:

6

վաղեմության ուժով (հոդված 187): (...):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատեր չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ ն անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ քաղաքացին կամ իրավաբանական անձը կարող է հրաժարվել իրեն պատկանող գույքի սեփականության իրավունքից՝ այդ մասին գրավոր հայտարարելով կամ այնպիսի գործողություններ կատարելով, որոնք ակնհայտ վկայում են գույքի տիրապետումից, օգտագործումից ն տնօրինումից նրա մեկուսացման մասին՝ առանց այդ գույքի նկատմամբ որնէ իրավունք պահպանելու մտադրության, (...):

Սահմանադրական դատարանը, իր 21112006 թվականի թիվ ՍԴՈ-667 որոշմամբ անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի Սահմանադրությանը համապատասխանելու հարցին, արձանագրել է, որ ձեռքբերման վաղեմությունը դասվում է սեփականության իրավունքի ձեռքբերման եղանակների թվին: Ձեռքբերման վաղեմության հիմքով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերման համար պահանջվում է այդ գույքի` որպես սեփական ունեցվածքի բարեխիղճ, բացահայտ, անընդմեջ, տնական տիրապետում: Այս նախապայմանները բացառում են ուրիշի գույքը որպես սեփականություն ձեռք բերելու հնարավորությունը, որին տիրապետողը տիրապետում ն օգտագործում է, մասնավորապես, վարձակալության, պահատվության կամ այլ պայմանագրերի հիման վրա, թեկուզն՝ բարեխիղճ, բացահայտ, անընդմեջ ն երկարատն, սակայն իր պայմանագրային պարտավորությունների գիտակցմամբ այն համարելով ուրիշի գույք ն այն տիրապետելով ոչ որպես սեփական գույք: Այն կոչված է պաշտպանելու գույքի բարեխիղճ տիրապետողի իրավունքները: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածը չի խոչընդոտում սեփականության իրավունքի ճանաչմանն ու պաշտպանությանը: Այն նախատեսում է դատական կարգով գույքի բարեխղճորեն, բացահայտ ն անընդմեջ տիրապետողի գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերման հնարավորություն:

Իր հերթին ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ է մի շարք նախապայմանների միաժամանակյա առկայությունը: Մասնավորապես դրանք են՝

1. Տիրապետումը պետք է լինի բարեխիղճ: Տիրապետման բարեխղճությունը գնահատվում է գույքն անձի փաստացի տիրապետմանն անցնելիս: Գույքն անձի փաստացի տիրապետմանը պետք է անցնի առանց որնէ բռնության գործադրման: Տիրապետողի մոտ պետք է առկա լինի այն համոզմունքը, որ նա գույքը ձեռք է բերում օրինական հիմքերով: Տիրապետումը պետք է հիմնված լինի այնպիսի փաստի հիման վրա, որը տիրապետողին կարող է տալ բավարար հիմքեր ենթադրելու, որ նա այդ գույքը տիրապետելու է որպես սեփականություն:

7

2. Փաստացի տիրապետողը գույքը պետք է տիրապետի որպես սեփականը, այսինքն՝ գույքը փաստացի տիրապետողը պետք է մասնակցի գույքի կառավարմանը, հոգ տանի դրա պահպանման համար, ինչպես իր սեփական գույքի դեպքում: Անձը պետք է գույքը տիրապետի ինչպես սեփականը նան երրորդ անձանց հետ հարաբերություններում:

3. Տիրապետումը պետք է լինի տասը տարի ն անընդմեջ: Այսինքն՝ 10 տարվա ընթացքում գույքի տիրապետումը չպետք է ընդհատվի: Տիրապետումը կարող է ընդհատվել կամ տիրապետողի կամքով, երբ նա հրաժարվում է գույքի հետագա տիրապետումից (գույքը դուրս է գալիս նրա տիրապետումից), կամ գույքի սեփականատիրոջ կամ այլ անձանց գործողություններով, որոնք ուղղված են գույքը վերադարձնելուն:

4. Տիրապետումը պետք է լինի բացահայտ, այսինքն՝ փաստացի տիրապետողը գույքը չպետք է տիրապետի երրորդ անձանցից գաղտնի եղանակով (տես Վոլոդյա ն Միշա Նիկողոսյաններե ընդդեմ Մանվել Սարիբեկյանի ու մյուսների ն Մանվել Սարիբեկյաեն ու Քեարիկ Աղազարյանն ընդդեմ Վոլոդա ն Միշա Նիկողոսյանների թիվ 3-1435/ՎԴ քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.10.2007 թվականի որոշումը):

Զարգացնելով ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման պայմանների վերաբերյալ իր նախկինում արտահայտած դիրքորոշումները՝ ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է բարեխղճության պայմանի գնահատման առանձնահատկություններին ն արձանագրել, որ նման իրավահարաբերություններում առավել կարնորվում է ինչպես անշարժ գույքի փաստացի տիրապետողի վերաբերմունքը տիրապետվող գույքի նկատմամբ, այնպես էլ գրանցված սեփականատիրոջ վարքագիծն այլ անձի կողմից իր գույքի սեփականության տիրապետման կապակցությամբ:

Ըստ էության, օրենքով նախատեսված տասը տարվա ժամանակահատվածն այն սահմանափակ ժամանակահատվածն է, որի ընթացքում անշարժ գույքի սեփականատիրոջ գործողությունները կարող են ազդել գույքի փաստացի տիրապետողի կողմից նրա՝ գույքը որպե սեփական տիրապետելու բարեխղճութան վրա, քանի որ այս

իրավահարաբերության համար էական է անշարժ գույքի սեփականատիրոջ վերաբերմունքը նման տիրապետման նկատմամբ, որովհետե ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի կիրառման առումով սեփականատիրոջ կողմից գույքի տիրապետման իրավազորության իրականացումն ինքնին բացառում է ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչում որնէ սուբյեկտի համար: Նման մեկնաբանությունը բխում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 3-րդ կետի բովանդակությունից:

Անշարժ գույքի գրանցված սեփականության իրավունք ունեցող անձի վարքագիծը ն վերաբերմունքն առանց օրենքի ն պայմանագրի հիման վրա գույքը փաստացի տիրապետող անձի տիրապետման նկատմամբ էական է դառնում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի բովանդակության առումով գնահատական տալու համար, քանի որ հիշատակված հոդվածը` որպես սեփականությունից հրաժարվելու հիմք, կարնորում է ոչ միայն գրավոր փաստաթղթի առկայությունը, այ նան սեփականատիրոջ գործողությունները (անգործությունը):

8

Անշարժ գուքի գրանցված սեփականատիրոջ կողմից գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պաշտպանությանն ուղղված գործողությունները պետք է իրականացվեն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածով նախատեսված ժամկետի ընթացքում՝ մինչն գուքի փաստացի տիրապետողի կողմից ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքի ճանաչման պահանջ ներկայացնելը (տե՛ս, ի թիվս այլեի, Օֆիկ Ենոքյանն ընդդեմ Հովակիմ Կարոյանի ն Սվետլանա Կիրակոսյանի ու Հովակիմ Կարոյանը ն Սվետլանա Կիրակոսյանն ընդդեմ Օֆիկ Ենոքյանի թիվ ԵՇԴ/0987/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ վկայակոչելով վերը նշված դիրքորոշումները ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ տիրապետման բարեխղճության հարցը քննարկելիս ՀՀ վճռաբեկ դատարանը կարնորել է նախ՝ տիրապետողի համոզմունքը, որ գույքը ձեռք է բերվում օրինական հիմքերով, որը ն պետք է հիմնված լինի այնպիսի փաստի վրա, որը տիրապետողին կարող է տալ բավարար հիմքեր գույքը որպես սեփականություն տիրապետելու ենթադրության հանգելու համար, ապա՝ գուքի գրանցված սեփականատիրոջ վարքագիծն ու վերաբերմունքը թե՛ իր գույքի ն թե՛ այդ գույքն այլ անձի կողմից տիրապետվելու կապակցությամբ: Ընդ որում, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187- րդ հոդվածի կիրառման տեսանկյունից սեփականատիրոջ կողմից գույքի տիրապետման իրավազորության իրականացումն ինքնին բացառում է ձեռքբերման վաղեմության ուժով տիրապետողի սեփականության իրավունքի ճանաչումը, քանզի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածը սեփականությունից հրաժարվելու հիմք համարում է ոչ միայն գրավոր փաստաթղթի առկայությունը, այն սեփականատիրոջ գործողությունները (անգործությունը):

Ընդ որում, գույքն անձի փաստացի տիրապետմանը պետք է անցնի առանց որնէ բռնության գործադրման: Այսինքն՝ անկախ այն հանգամանքից, թե գույքն այլ անձի տիրապետմանն է անցել օրենքով սահմանված պահանջների պահպանմամբ կամ խախտմամբ, էական է այն հանգամանքը, որ տիրապետողը ենթադրի, որ նա այդ գույքը ձեռք է բերում ն տիրապետելու է որպես սեփականություն, այսինքն` գույքի փաստացի տիրապետողը պետք է մասնակցի գույքի կառավարմանը, հոգ տանի դրա պահպանման համար (ե'ս Օֆելյա Սարիբեկյանն ըեդդեմ Սոնա (Թորոսյանի ն Սոնա Թորոսյանն ընդդեմ Օֆելյա Սարիբեկյանի ու Մանուկ Քոչարյանի թիվ ԵԴ/7920/02/20 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.11.2023 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ բարեխիղճ տիրապետման ինստիտուտը ժամանակագրական առումով կարող է չհամընկնել գույքի փաստացի տիրապետման անցնելու պահի հետ: Այլ կերպ՝ գույքը փաստացի տիրապետման անցնելու պահին այն ձեռք բերողի մոտ կարող է բացակայել բարեխղճությունը ն ծագել ավելի ուշ: Նման դեպքերում ինքնին չպետք է բացառել ձեռքբերման վաղեմության առկայությունը: ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ նման դեպքերում տասը տարվա ժամկետի հաշվարկի հոսքը սկսվում է ոչ թե գույքի

9

փաստացի տիրապետմանն անցնելու պահից, այլ տիրապետման ընթացքում բարեխիղճ դառնալու պահից: Վերջինս էլ ըստ էության նշանակում է, որ գույքն այդ պահից է անցել անձի տիրապետմանը ն անցման պահին անձը եղել է բարեխիղճ (տե՛ս, ի թիվս այլեի, Գայանե Խաչատրյանը ն Նորայր Սարգսյանն ընդդեմ Բուրաստան Դավթյանի ու մյուսների թիվ ԱՐԱԴ/0084/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):

Միննույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գույքի փաստացի տիրապետման ընթացքում բարեխղճության պայմանը կարող է ծագել միայն այն դեպքում, երբ տիրապետման ընթացքում կատարվում է այնպիսի գործողություն կամ վրա է հասնում այնպիսի իրողություն, որը կարող է անձին հիմք տալ ենթադրելու, որ այդ պահից սկսած գույքն իր կողմից տիրապետվում է որպես սեփականը ն իրեն է անցել օրինական հիմունքներով: Այսինքն՝ պետք է տեղի ունենա որոշակի իրադարձություն, որը հիմք կհանդիսանա գույքը փաստացի տիրապետողի մոտ նման նոր համոզմունք ձնավորելու համար:

Ընդ որում՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ առանց բարեխղճության պայմանի ծագման անձի կողմից գույքը փաստացի երկարատն տիրապետելը չի կարող հիմք հանդիսանալ եզրահանգելու, որ տիրապետման ընթացքում առաջացել է բարեխղճության պայմանը, եթե տեղի չի ունեցել իրադրություն կամ գույքի նախկին սեփականատիրոջ վարքագծի այնպիսի փոփոխություն, որը կարող էր առաջացնել այն համոզմունքը, որ գույքը փաստացի տիրապետողը դրանից հետո վիճելի գույքը տիրապետում է օրինական հիմունքներով՝ որպես սեփականը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ գույքի նկատմամբ պետական գրանցման ենթակա իրավունքները ծագում են դրանց գրանցման պահից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ն այլ գույքային իրավունքները, այդ իրավունքների սահմանափակումները, դրանց ծագումը, փոխանցումն ու դադարումը ենթակա են պետական գրանցման: Գրանցման ենթակա են՝ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը, օգտագործման իրավունքը, հիփոթեքը, սերվիտուտները, ինչպես նան նույն օրենսգրքով ն այլ օրենքներով նախատեսված դեպքերում` այլ իրավունքները:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ այն դեպքերում, երբ գույքի նկատմամբ իրավունքը ենթակա է պետական գրանցման, ձեռք բերողի սեփականության իրավունքը ծագում է դրա գրանցման պահից:

Սահմանադրական դատարանը 04.03.2011 թվականի թիվ ՍԴՈւՎ944 որոշմամբ, անդրադառնալով վերոհիշյալը նորմերի մեկնաբանությանը, արձանագրել է, որ օրենսդիրը միանշանակորեն անշարժ գուքի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված այս կամ այն հիմքից բխող իրավունքների պետական գրանցման փաստին հաղորդել է միանգամայն որոշակի նշանակություն՝ քաղաքացիական

10

իրավահարաբերությունների մասնակիցների համար հստակ է, որ օրենսդիրն անշարժ գույքի նկատմամբ գույքային իրավունքների ծագումը պայմանավորել է ոչ թե դրանց համար հիմք հանդիսացող հանգամանքների առկայությամբ, այլ այդ հանգամանքների առկայության պայմաններում համապատասխան գույքային իրավունքի պետական գրանցման՝ անշարժ գույքի հետ կապված գործարքներից բխող իրավունքների ու պարտականությունների ճանաչման փաստով:

Կառավարության «Երնան քաղաքին սեփականության իրավունքով փոխանցվող անհրաժեշտ գույքի ցանկը սահմանելու մասին» 29.05.2009 թվականի թիվ 604-Ն որոշման 4-րդ կետով սահմանվել է՝ Երնան քաղաքի վարչական տարածքում բազմաբնակարան բնակելի շենքերի չսեփականաշնորհված բնակարանները ն պետական գրանցում չունեցող ընդհանուր օգտագործման տարածք չհամարվող ոչ բնակելի տարածքները (բացառությամբ պետական Օ։:կառավարման մարմիննեի կամ պետական ոչ ..առնտրային կազմակերպությունների ու դրանց տարածքային ստորաբաժանումների կողմից զբաղեցված տարածքների) համարվում են Երեան քաղաքի սեփականությունը:

Տվյալ նորմի բովանդակությունից բխում է, որ բազմաբնակարան բնակելի շենքի ընդհանուր օգտագործման տարածք չհանդիսացող՝ չսեփականաշնորհված ն պետական գրանցում չունեցող տարածքները (այդ թվում՝ նկուղները, որոնք չեն սեփականաշնորհվել կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով չեն սպատկանում բազմաբնակարան բնակելի շենքի շինությունների սեփականատերերին) համարվում են Երնան քաղաքի սեփականությունը:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ Կառավարության «Երնան քաղաքին սեփականության իրավունքով փոխանցվող անհրաժեշտ գույքի ցանկը սահմանելու մասին» 29.05.2009 թվականի թիվ 604-Ն որոշման 4-րդ կետը Համայնքին միայն հնարավորություն է տալիս, որպես իրավական հիմք ընդունելով նշյալ կարգավորումը, գրանցել այդ տարածքների նկատմամբ իր սեփականության իրավունքը՝ հակառակ պարագայում սեփականության իրավունքն օրենքի ուժով չի ծագում: Այսինքն Համայնքի գործողությունները որպես գույքի սեփականատիրոջ վարքագիծ, գնահատման առարկա չեն կարող դառնալ, մինչն վերջինիս կողմից գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը՝ հաշվի առնելով, որ վերջինս հանդիսանում է միայն նշյալ գույքի նկատմամբ օրինական ակնկալիք ունեցող անձ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը՝ ապացույցների բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ապացուց ենթակա է գնահատման վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության, իսկ բոլոր ապացույցներն իրենց համակցության մեջ՝ փաստի հաստատման համար բավարարության տեսանկյունից:

11

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ապացույցների գնահատման հարցին, նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ ապացույցների հետազոտումը դատական ապացույցների անմիջական ընկալումը ն վերլուծությունն է' դրանցից յուրաքանչյուրի վերաբերելիությունը, թույլատրելիությունն ու արժանահավատությունը որոշելու ն գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների առկայությունը ն բացակայությունը հաստատելու համար դրանց համակցության բավարարությունը պարզելու նպատակով: Հետազոտման նշված նպատակն իրացվում է գործվ ներկայացված ապացույցներն անմիջականորեն ընկալելու դրանց բովանդակությունը վեր հանելու, մեկ ապացույցը մյուսի հետ համեմատելու, ներկայացված ապացույցների միջն եղած հակասությունները վեր հանելու, այլ կերպ ասած՝ ապացույցներն առանձին-առանձին Ա իրենց համակցությամբ ստուգելու ու ապացույցների ամբողջական համակարգ կառուցելու միջոցով:

Ապացույցների հետազոտումը դատական ապացուցման կենտրոնական փուլն է, որի կարնորությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ դատարանը վճիռը կարող է հիմնավորել միայն սահմանված դատավարական կարգով հետազոտված ապացույցներով:

Ապացույցների գնահատումն ապացուցողական գործունեության եզրափակիչ տարրն է, որի միջոցով որոշվում է գործի լուծման համար նշանակություն ունեցող Ա ապացուցման ենթակա փաստի հաստատված կամ հերքած լինելու, ինչպես նան վիճելի մնալու լինելու հարցը:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նան, որ առանց ապացույցների գնահատման հնարավոր չէ պատկերացնել դրանց ձեռք բերման, հավաքման, հետազոտման ն դատական ակտի կայացման ողջ գործընթացը: Ապացույցների գնահատումը որպես տրամաբանական գործընթաց իր դրսնորումն է գտնում դատավարական գործողություններում ու ենթարկվում է իրավական կարգավորման, իրավական նորմերի ներգործության: Ապացույցների գնահատումն ունի ներքին (տրամաբանական) ն արտաքին (իրավական) կողմեր: Ապացույցների գնահատման տրամաբանական կողմն այն է, որ դատական ապացուցման ողջ ընթացքում դատարանը վերլուծում է ապացույցների վերաբերելիությունը, դրանց թույլատրելիությունն ու արժանահավատությունը, փաստերի վերաբերյալ տեղեկությունները միավորում է ձեռք բերված ապացույցների ընդհանուր համակարգի մեջ, որը հաստատում կամ հերքում է գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը: Ապացույցների գնահատման իրավական կողմը դրսնորվում է հետազոտված ապացույցների իրավաբանական որակման ն դատավարական պատշաճ ձնակերպման մեջ (տե՛ս Ռոբերտ Ռայան Դիկին ընդդեմ «Թեղուտ» ՓԲԸ-ի թիվ ԵԴ/15069/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.03.2023 թվականի որոշումը):

Դատարանի կողմից ապացույցների (բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտությունն առաջնահերթ նշանակություն ունի դրանք առանձին-առանձին ու իրենց համակցութան մեջ ճիշտ գնահատելու դրանց արժանահավատությունը ն բավարարությունը ճիշտ որոշելու ու գործի քննության արդյունքում օրինական ն

12

հիմնավորված դատական ակտ կայացնելու համար (տե'ս Տիգրան Հովհաննիսյանն ըեդդեմ Անթրանիկ Բողոսսյանի ն Հայկ Մարտիրոսյանի թիվ ԵԴ/18039/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.09.2023 թվականի որոշումը):

Քաղաքացիական դատավարությունում բոլոր ապացույցների հետազոտումից հետո որնէ փաստի առկայությունը կամ բացակայությունը վիճելի մնալու դեպքում դատարանը կարող է համապատասխան փաստի գոյությունն իրավաչափորեն համարել հերքված (չապացուցված) (տես Գլխավոր դատախազությունն ընդդեմ Արամ Ավետիսյանի թիվ ԵԱՔԴ/1096/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն՝ Հայկական ՍՍՌ Աշխատավորների դեպուտատների Երնանի քաղաքային սովետի գործադիր կոմիտեի 30.12.1957 թվականի թիվ 79 օրդերի հիման վրա """""""""" հասցեի 40քմ մակերեսով բնակարանը ն «գառաժը» տրամադրվել է Սուրեն Ճզմաջյանին Զարիկ, Սերյոժա, Լյոյւզաննա .Ճզմաջյանների, Ալինա «Հովհաննիսյանի» ու Անահիտ Գալստյանի հետ զբաղեցնելու նպատակով: Սերյոժա Ջզմեչյանը մահացել է 02.08.2003 թվականին, իսկ վերջինիս կինը՝ Ալինա Հովհաննեսյանը՝ 24.07.1995 թվականին:

Երնանի Արաբկիր համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղարի 24.09.2004 թվականի թիվ 25/03-Ջ-73 տեղեկանքի համաձայն` «Արաբկիրի նախկին շրջգործկոմի 28.07.94թ.-04.08.94ԹթԹ հ 171 2 երկու սենյականոց բնակարանը սեփականաշնորհվել է որպես ընտանիքի ներքոհիշյալ երեք անդամների ընդհանուր համատեղ սեփականություն: Ջզմեչյան Սերյոժա - սեփականատեր, Հովհաննիսյան Ալինա - կինը, Ջզմեչյան Էդուարդ - տղան»:

Երնանի քաղաքապետի 11.12.2020 թվականի թիվ 3775-Ա որոշմամբ Համայնքի դիմումի հիման վրա """"Յ55"5 գտնվող՝ 31,88քմ մակերեսով ոչ բնակելի տարածքին տրամադրվել է՝ ՀՀԲԲ84« հասցեն:

Էդուարդ Ջզմեչյանը 24.02.2020 թվականին Երնանի քաղաքապետարան է ներկայացրել դիմում՝ խնդրելով """"""""5 կիսանկուղային հարկում գտնվող ավտոտնակի նկատմամբ գրանցել Համայնքի իրավունքները ն նվիրատվության պայմանագրով այն հանձնել իրեն՝ որպես սեփականություն:

Երնանի քաղաքապետարանը 26.03.2020 թվականի թիվ 20/1-Ջ82 գրությամբ Էդուարդ Ջզմեչյանին հայտնել է, որ """""""ոճ6 շենքի կիսանկուղային հարկում գտնվող գույքն ընդգրկված չէ Համայնքի սեփականություն հանդիսացող գույքային միավորների 17 Առկա է անձնական տվյալ:

՛2 Առկա է անձնական տվյալ:

5 Առկա է անձնական տվյալ:

4 Առկա է անձնական տվյալ:

5 Առկա է անձնական տվյալ:

16 Առկա է անձնական տվյալ:

13

հաշվառման բազայում, Ա դրա նկատմամբ Համայնքի անվամբ սեփականության իրավունքի պետական գրանցում առկա չէ:

Կադաստրի կոմիտեի 14.01.2021 թվականի թիվ Կ-14012021-01-0133 որոշմամբ Համայնքի դիմումի հիման վրա """"""""7 հասցեում գտնվող ոչ բնակելի տարածքի նկատմամբ հարուցված իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցվել է:

Էդուարդ Ջզմեչյանը, դիմելով դատարան, պահանջել է ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել իր սեփականության իրավունքը Հոծ հասցեում գտնվող` 31,88քմ մակերեսով ոչ բնակելի տարածքի նկատմամբ:

Դատարանը 01.06.2022 թվականի վճռով հայցը մերժել է՝ պատճառաբանելով, որ «(...) բացակայում է հայցվորի կողմից վիճելի գույքի' բարեխիղճ կերպով ձեռք բերված լինելու փաստը, այսինքե' հայցվորի մոտ չէր կարող առկա լինել այն համոզմունքը, որ վերջիես գույքը ձեռք է բերում օրինական' հեւլրագայում սեփականության իրավունքով ձեռք բերելու հիմքով, ուսրի Դատարանը գտեում է, որ ձեռքբերման վաղեմության ուժով "85 հասցեում գտնվող 388քմ մակերեսով ոչ բնակելի տարածքի նկատմամբ հայցվորի սեփականության իրավունքը ճանաչելու մասին պահանջնե անհիմե է ն ենթակա է մերժման»:

Վերաքննիչ դատարանը 07.11.2022 թվականի որոշմամբ Էդուարդ Ջզմեչյանի վերաքննիչ բողոքը բավարարել է մասնակիորեն՝ Դատարանի 01.06.2022 թվականի վճիռը բեկանել է ն գործն ուղարկել է նոր քննության՝ պատճառաբանելով, որ «(...) ավելի քան տասը տարի Երնան համայնքը ավտոտեակի նկատմամբ իր իրավունքները գրանցելու հետ կապված գործողություն չի կատարել (դրսնորել է անգործություն): Ավելին, Երնանի քաղաքապետարանը 26.03.2020թ. թիվ 20/-Ջ82 գրությամբ, վկայակոչելով ՀՀ կառավարության 29.05.2009 թվականի թիվ 604-Ն որոշումը, հայցվորին տեղեկացրել է, որ ավտոտեակը դասակարգված է բեակելի եշանակության շինությունների ցանկում, ուստի ավտոտեակի նկատմամբ հեարավոր չէ գրանցել Երնան համայնքի սեփականության իրավունքը: Վերոնշյալ գրությունից, ըստ էության, բխում է, որ Երնան համայնքը հենց հայցվորին ավտոտնակը տիրապետողին, հայտնել է, որ համայնքը չի կարող իր սեփականության իրավունքը գրանցել: Վերաքննիչ դատարանի գնահատմամբ Երնան համայեքի կողմից տասը տարուց ավելի ցուցաբերված անգործությունը, ինչպես նան հայցվորին ուղղված թիվ 20/-Ջ82 գրությունը վերջինիս կարող էին ողջամիտ հիմք տալ ենթադրելու, որ վիճելի անշարժ գույքն ինքը կարող է տիրապետել որպես սեփական գույք: (..) Տվյալ դեպքում հայցվորի կողմից վիճելի ավտուրրնակը տիրապետելը հիմնված է եղել Հայկական ՍՍՌ Աշխատավորների Դեպուրատների Երնանի քաղաքային սովետի գործադիր կոմիտեի կողմից 30.12.1957 թվականին Սուրեն Ճզմաջյանին (ըստ հայցադիմումի տվյալների' հայցվորի պապին) տրված թիվ 79 օրդերի վրա, որով վերջինիս իրավունք է վերապահվել իր ընտանիքով զբաղեցնելու նան վիճելի ավտոտնակը: Այսինքե' «Հայաստանի Հանրապետության պետական, հանրային ն համայնքային բնակարանային 77 Առկա է անձնական տվյալ:

8 Առկա է անձնական տվյալ:

՛9 Առկա է անձնական տվյալ:

14

ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո հայցվորը (վերջինիս իրավանախորդը) հնարավորություն է ունեցել նան սեփականաշնորհելու հիշյալ ավտոտեակը ն այդ հիմքով ձեռք բերելու դրա նկատմամբ սեփականության իրավունք: Այլ կերպ ասած' հայցվորի (նրա իրավանախորդի) տիրապետումը հիմեված է եղել 1957 թվականին տրված օրդերի վրա, որի ուժով վերջինս այդ ավտուրնակը հետագայում սեփականաշնեորհելու իրավունք է ունեցել: Նշվածի հաշվառմամբ Վերաքենիչ դատարանն արձանագրում է, որ հիշյալ օրենքի գործողության ընթացքում հայցվորի (կամ երա իրավանախորդի) տիրապետումը հիմեված Է եղել այնպիսի փաստի վրա, որը երան նս կարող էր ողջամիտ հիմք տալ ենթադրելու, որ ավտունակն ինքը տիրապետում է որպես սեփականը: Արդյունքում Վերաքննիչ դատարանը հիմեավոր չի գնահատում Դատարանի այե եզրակացությունը, որ վյալ դեպքում վիճելի ավտոտնակի տիրապետման բարեխղճության պայմանը բացակայում է»:

Սույն գործի փաստերի հաշվառմամբ անդրադառնալով Վերաքննիչ դատարանի դիրքորոշման հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետնյալը.

Տվյալ դեպքում Էդուարդ Ջզմեչյանը որպես ներկայացված հայցապահանջը հիմնավորող փաստեր վկայակոչել է այն, որ թիվ 79 օրդերով """""""օ հասցեի 40քմ մակերեսով բնակարանը ն «գառաժը» տրամադրվել է Սուրեն Ճզմաջյանին՝ իր ընտանիքի հետ զբաղեցնելու նպատակով, իսկ ինքը հանդիսանում է Սուրեն Ճզմաջյանի իրավահաջորդը: Նշել է, որ վիճելի գույքն ավելի քան տասը տարի բացահայտ, բարեխիղճ ն որպես սեփականը տիրապետվում է իր կողմից: Միաժամանակ նշել է, որ Համայնքին ուղղված իր դիմումներին ի պատասխան Համայնքը նշել է, որ ոչ բնակելի տարածքի սեփականաշնորհումը դուրս է Համայնքի լիազորությունների շրջանակից:

Համայնքն առարկել է հայցի դեմ այն հիմնավորմամբ, որ Կառավարության «Երնան քաղաքին սեփականության իրավունքով փոխանցվող անհրաժեշտ գույքի ցանկը սահմանելու մասին» 29.05.2009 թվականի թիվ 604-Ն որոշման 4-րդ կետի ուժով վիճելի գույքը հանդիսանում է Համայնքի սեփականությունը, իսկ իր կողմից ձեռնարկվել են միջոցառումներ իր սեփականության իրավունքը գրանցելու համար:

Վճռաբեկ դատարանը ներկայացված դիրքորոշումների ն ապացույցների հաշվառմամբ փաստում է, որ թիվ 79 օրդերի հիման վրա Արաբկիրի շրջանի գործադիր կոմիտեի թիվ 17/1 որոշմամբ "ո". բնակարանը սեփականաշնորհվել է, միննույն ժամանակ Էդուարդ Ջզմեչյանի կամ նրա իրավանախորդների կողմից որնէ գործողություն չի իրականացվել նույն օրդերի հիման վրա տրամադրված ոչ բնակելի տարածքը սեփականաշնորհելու ուղղությամբ:

Հետագայում Էդուարդ Ջզմեչյանը դիմել է Երնանի քաղաքապետարանին ոչ բնակելի տարածքի նկատմամբ սեփականության իրավունքն իրեն փոխանցելու պահանջով՝ հիմքում դնելով այն, որ տարածքն իր կողմից տիրապետվում է թիվ 79 օրդերի հիման վրա:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նման պայմաններում առնվազն անհրաժեշտ է 25 Առկա է անձնական տվյալ:

2: Առկա է անձնական տվյալ:

15

փաստել, որ վիճելի գույքի տիրապետման սկզբնական փուլում Էդուարդ Ջզմեչյանն իմացել է, որ բնակարանը ն ոչ բնակելի տարածքը չի տրամադրվել սեփականության իրավունքով, որպիսի փաստի մասին է վկայում բնակարանի սեփականաշնորհումը, իսկ ոչ բնակելի տարածքը չի սեփականաշնորհվել (հետնաբար ոչ բնակելի տարածքի նկատմամբ սեփականության իրավունք չի ծագել), այսինքն՝ գուքը Էդուարդ Ջզմեչյանի տիրապետմանն անցնելիս բացակայել է տիրապետման բարեխղճությունը:

Հետնաբար Վերաքննիչ դատարանի այն դատողությունը, համաձայն որի՝ « (...) հայցվորի (նրա իրավանախորդի) տիրապետումը հիմեված է եղել 1957 թվականին տրված օրդերի վրա, որի ուժով վերջինս այդ ավտոտնակը հետագայում սեփականաշնորհելու իրավունք է ունեցել: Նշվածի հաշվառմամբ Վերաքենիչ դատարանն արձանագրում է, որ հիշյալ օրենքի գործողության ընթացքում հայցվորի (կամ երա իրավանախորդի) տիրապետումը հիմնված է եղել այնպիսի փաստի վրա, որը երան նս կարող էր ողջամիտ հիմք տալ ենթադրելու, որ ավտոտնակե ինքը տիրապետում է որպես սեփականը» չի համապատասխանում գործով ձեռք բերված ապացույցներին ն փաստերին, քանի որ նման պայմաններում Էդուարդ Ջզմեջչյանի (վերջինիս իրավանախորդների) կողմից չէին կատարվի համապատասխան միջոցառումներ նույն օրդերի հիման վրա տրված բնակարանը սեփականաշնորհելու կապակցությամբ կամ առնվազն բնակարանի

սեփականաշնորհման պահից կծագեր ողջամիտ ենթադրություն առ այն. որ սեփականաշնորհման ենթակա ոչ բնակելի տարածքը նս անհրաժեշտ է սեփականաշնորհել:

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն դիրքորոշմանը, որ «Երնան համայնքը հենց հայցվորին՝ ավտոտնակը տիրապետողին, հայտնել է, որ համայնքը չի կարող իր սեփականության իրավունքը գրանցել: Վերաքննիչ դատարանի գնահատմամբ Երնան համայեքի կողմից տասը տարուց ավելի ցուցաբերված անգործությունը,

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2 դեկտեմբերի, 2025 թ.
Գործի #:
ԵԴ/7867/02/21
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել