Դատական — ԵԴ/20299/02/20
Ամփոփում
քննելով՝ ըստ դիմումի «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) Ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանի (այսուհետ՝ Հաշտարար) 25.03.2020 թվականի թիվ 15-2379/20 որոշումը չեղյալ ճանաչելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.01.2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ Հաշտարարի բերած վճռաբեկ բողոքը, 2 ՊԱՐԶԵՑ 1 Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է 25.03.2020 թվականի Հաշտարարի հաճախորդ Ռոմա Սիմոնյանի Ընկերության դեմ ուղղված
Ամբողջ Տեքստ
ՄԱ ԱՀ ԱԱԱԱԿՎՎՑ
22ՂԵՅԵՅԻԻ
(ՍԵՅ. Տի
ՐՄԱ ՏՅԱ
ԵԱՑ: Ջ)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/20299/02/20 դատարանի որոշում 2023թ.
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/20299/02/20
Նախագահող դատավոր` Ն. Մարգարյան
Դատավորներ՝ Կ. Համբարձումյան
Հ. Ենոքյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով'
նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
զեկուցող Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ
Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
2023 թվականի մարտի 02-ին
գրավոր ընթացակարգով քննելով՝ ըստ դիմումի «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) Ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանի (այսուհետ՝ Հաշտարար) 25.03.2020 թվականի թիվ 15-2379/20 որոշումը չեղյալ ճանաչելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.01.2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ Հաշտարարի բերած վճռաբեկ բողոքը,
2
ՊԱՐԶԵՑ
1 Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է 25.03.2020 թվականի Հաշտարարի հաճախորդ Ռոմա Սիմոնյանի Ընկերության դեմ ուղղված 29.01.2020 թվականի թիվ 07-112/20 պահանջը բավարարելու մասին թիվ 15-2379/20 որոշումը ճանաձել չեղյալ:
Երնան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ն. Ավետիսյան) (այսուհետ` Դատարան) 16.12.2020 թվականի որոշմամբ դիմումը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ Վերաքննիչ
դատարան) 15.01.2021 թվականի որոշմամբ Հաշտարարի վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հաշտարարը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի Լին կետը, 372-րդ հոդվածի Լին մասի 4-րդ կետը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետնյալ
փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը, Հաշտարարին չդիտարկելով իբրն գործին մասնակցող անձ, կիրառել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, որը չպետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել նույն օրենսգրքի 360-րդ հոդվածի 1ին մասի 1ին կետը, ինչի արդյունքում սահմանափակվել են Բողոքաբերի դատական պաշտպանության ն արդար դատաքննության իրավունքները:
Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Հաշտարարի իր որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ գործերով վարույթին մասնակցում է իբրն գործին մասնակցող անձ՝ մասնավորապես, դիմումի քննության ելքով շահագրգռված անձ, ուստի Հաշտարարն իրավունք ունի իրացնել գործին մասնակցող անձանց համար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված բոլոր իրավունքները, այդ թվում նան՝ բողոքարկել դատարանի կողմից կայացված դատական ակտերը:
3
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 15.01.2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը ն գործն ուղարկել ստորադաս դատարան նոր քննության:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սուն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 3րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի ն այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, քանի որ ներկայացված դատավարական իրավունքի նորմերի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր, ինպես նան առերնութ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում այն հիմնավորմամբ, որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետնյալ հարցադրմանը. ինչպիսի՞ դատավարական կարգավիճակ ունի Հաշտարարը" Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու պահաեջով գործերի վարույթում:
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ուի իր իրավունքներ` ն ազատությունների արդյոււավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ Ա անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային ն ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ ՄԻԵԴ) նախադեպային իրավունքի համաձայն՝ դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ ն կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին մատչելիության
4
իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի ն եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների ն հետապնդվող նպատակների միջն համաչափության առումով (տե՛ս, 4տհլոջմռոօ չ. 1հօ Սոօմ Խոտմօտ, թիվ 8225/78 գանգատով ՄԻԵԴի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում բազմիցս փաստել է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության ն արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարնոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը ն ուղղումը դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, ի թիվս այլնի, «Ֆասթ Սփլայ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ3Յ/0347/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2015 թվականի որոշումը, Վարդան Աբրահամյանն ընդդեմ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի թիվ ԵԴ/17609/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.04.2019 թվականի որոշումը):
ՀՀ սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներով հանգամանորեն անդրադարձել է արդարադատության մատչելիության, արդար ն արդյունավետ դատական քննութան իրավունքների երաշխավորման սահմանադրական իրավաչափության `խնդիրներին՝ (կարնորելով դրանք որպես դատական պաշտպանության իրավունքի անհրաժեշտ բաղադրատարրեր՝ հավասարապես ընդգծելով դրանց կարնորությունը դատաընթացակարգային բնագավառներում (քրեական, քաղաքացիական ն վարչական):
Մասնավորապես` Սահմանադրական դատարանն իր" 28.11.2007 թվականի ՍԴՈ-719 որոշման մեջ արտահայտել է հետնյալ իրավական դիրքորոշումը. «...հայցը կամ դիմումը դատարան՝ իրավական պաշտպանության այն միջոցներն են, որոնցով հիմնական իրավունքների, այդ թվում՝ դատական պաշտպանության իրավունքի կրող հանդիսացող ֆիզիկական կամ իրավաբանական անձը պաշտպանվում է իր իրավունքների տարաբնույթ խախտումներից, որոնք կարող են կատարվել ինչպես հանրային իշխանության, այնպես էլ մասնավոր անձանց կողմից: Իշխանության ոտնձգություններից անձի պաշտպանվելու ամենաարդյունավետ միջոցը դատարան դիմելու նրա իրավունքն է, որը Հայաստանի Հանրապետությունում, ինչպես ն բոլոր այլ իրավական պետություններում, ունի սահմանադրական (հիմնարար) իրավունքի բնույթ...»:
5
Միաժամանակ, դատարանի մատչելիության սահմանափակումների վերաբերյալ ՄԻԵԴ-ի արտահայտած իրավական դիրքորոշումն առ այն, որ պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, «...պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի դատարանի մատճելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը 6-րդ հոդվածի 1-ին մասին չի համապատասխանի, եթե այն իրավաչափ նպատակ չի հետապնդում, ն եթե կիրառված միջոցների ն հետապնդվող նպատակի միջն չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն» (Ըռջօ օք Խհճք.օս/ Մ. ԷՒՕոՇ6, ճքքնօճեօո ոօ. 34791797, 14/03/2000):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 235-րդ հոդվածի համաձայն՝ դատարանը հատուկ վարույթներն իրականացնում է նույն օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնների համաձայն, այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են նույն ենթաբաժնի դրույթներով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 336-րդ հոդվածի համաձայն՝ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու ն ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումներով վարույթներն իրականացվում են նույն օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնների համաձայն, այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են նուն ենթաբաժնի դրույթներով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Ֆինանսական համակարգի հաշտարարի՝ կողմերի համար պարտադիր դարձած որոշումը կողմերը կարող են վիճարկել դատական կարգով ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելու միջոցով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 338-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումին կցվում են դիմումը ե դրան կից փաստաթղթերը մյուս կողմին Ա ֆինանսական համակարգի հաշտարարին ուղարկելը հավաստող փաստաթուղթը (...):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումն առաջին ատյանի դատարանը քննում է դիմումը վարույթ ընդունելու օրվանից մեկամսյա ժամկետում՝ առանց դատական նիստ հրավիրելու:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանը նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետում կարող է հրավիրել դատական նիստ, եթե դա թելադրված է գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների ն գործում առկա ապացույցների
6
վերաբերյալ պարզաբանումներ ստանալու անհրաժեշտությամբ: Դատական նիստի վայրի ն ժամանակի մասին ծանուցվում են կողմերը Ա ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` դատարանը կարող է ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակից պահանջել այն գործով նյութերը, որով կայացված որոշումը վիճարկվում է դատարանում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 340-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն դիմումի քննության արդյունքով դատարանը կայացնում է որոշում` դիմումն ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարելու ն ֆինանսական համակարգի հաշտարարի՝ կողմերի համար պարտադիր դարձած որոշումն ամբողջությամբ կամ մասնակիորեն չեղյալ ճանաչելու կամ դիմումն ամբողջությամբ մերժելու մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` Դատարանի որոշումը կողմերին ն ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակին է ուղարկվում ընդունման պահից եռօրյա ժամկետում (...):
Վերը նշված նորմերի վերլուծությունից հետնում է, որ օրենսդիրը Կողմերին իրավունք է վերապահել, օրենքով սահմանված ժամկետում, դատական կարգով վիճարկելու Հաշտարարի որոշումը` տվյալ որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելու միջոցով:
ՀՀ Սահմանադրական դատարանի 08.12.2020 թվականի թիվ ՍԴՈ-1571 որոշմամբ մասնավորապես արձանագրվել է, որ «(Լ.) օրենսդրի կողմից կատարված փոփոխության արդյունքում ներկայիս գործող կարգավորումը, դրան իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը համահունչ չեն Սահմանադրական դատարանի 09.10.2012 թվականի ՍԴՌՀՕ51 որոշման մեջ Սահմանադրական դատարանի արտահայտած դիրքորոշմանը, քանի որ Սահմանադրական դատարանը հստակորեն արձանագրել էր, որ Հաշտարարի որոշումներն իրավասու դատարան վիճարկելու հիմքերի սահմանափակումն այնքանով, որքանով չի նախատեսում այդ որոշումները դատական կարգով ըստ էութան վիճարկելու հնարավորություն, Օ։օիրավաչափ չէ ն հանգեցնում է Սահմանադրության 61-րդ հոդվածով սահմանված իրավունքի իրացման արգելափակմանը, որի արդյունքում նե Օրենսդիրը պետք է կարգավորումը ձնակերպեր այնպես, որ Կազմակերպությանն ընձեռեր Հաշտարարի որոշումն ըստ էության վիճարկելու հնարավորություն, քանի որ ՍԴՈ-ՂՕ51 որոշման ամբողջ էությունը հանդիսացել է տվյալ պահին գործող կարգավորմամբ առկա ոչ իրավաչափ սահմանափակման վերացումը:
Միննուն Ժամանակ, վերոգրյալով չի բացառվում վեճերի լուծման այլընտրանքային միջոցների կիրառմամբ դատարանների ծանրաբեռնվածության թեթնացման ն/կամ այ իրավաչափ նպատակ հետապնդող նկատառումներից
7
ելնելով տարբեր արտադատական ինստիտուտների ն ընթացակարգերի ներդրումը վեճերի լուծման ներպետական համակարգում: Այդուհանդերձ, դա պետք է իրականացվի դատարանի մատչելիության ն արդար դատաքննության վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ն Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների լուսի ներքո: Մասնավորապես, պետության պոզիտիվ պարտականություն է ապահովել, որ կիրառված սահմանափակումներն այն աստիճանի չսահմանափակեն անձի՝ դատարանի մատճելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Իսկ դրա համար անհրաժեշտ է ապահովել սահմանափակման նպատակի իրավաչափությունը, կիրառված միջոցների ն հետապնդվող նպատակի միջն համաչափության ողջամիտ հարաբերակցությունը»:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումների քննութան վարույթը, լինեով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված առանձին վարույթի տեսակ, ենթակա է կիրառման դատավարական օրենսգրքով սահմանված առանձնահատկությունների հաշվառմամբ ն պահպանմամբ:
Մասնավորապես, ի տարբերության այլ վարույթների (օրինակ՝ հայցային, հատուկ ն այն), նշված վարույթով դիմումի քննությունը, որպես կանոն իրականացվում է առանց դատական նիստ հրավիրելու: Բացառություն է կազմում այն դեպքը, երբ դատարանը հանգում է այն հետնության կամ գտնում է, որ անհրաժեշտ է ստանալ պարզաբանումներ գործում առկա ապացույցների, ինչպես նան գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների վերաբերյալ: Այս դեպքում գործի քննությունը իրականացվում է դատական նիստի միջոցով, որի վայրի ն ժամանակի մասին ծանուցվում են ինչպես կողմերը, այնպես էլ Հաշտարարը, իսկ տվյալ գործով կայացված եզրափակիչ դատական ակտն ուղարկվում է նան Հաշտարարի գրասենյակ: Այսինքն օրենսդիրը նախատեսել է Հաշտարարի որոշումները չեղյալ ճանաչելու վերաբերյալ դատական գործերին նան Հաշտարարի մասնակցությունը: Այսինքն, եթե Հաշտարարը կարող է մասնակցել դատական նիստին, ապա պետք է ունենա դատավարական կարգավիճակ: Հետնաբար Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ Հաշտարարի
դատավարական կարգավիճակին՝ վերջինիս դատական նիստին մասնակցելու համար իր որոշումները չեղյալ ճանաչելու պահանջով գործերի վարույթում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի համաձայն՝ գործին մասնակցող անձինք են՝ (...) դիմողները ն դիմումի քննության ելքով շահագրգռված այլ անձինք՝ սույն օրենսգրքով ն այլ օրենքներով նախատեսված գործերով (...):
8
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 39-րդ հոդվածի համաձայն՝ դիմողն այն անձն է, որ ներկայացրել է սույն օրենսգրքով նախատեսված հատուկ կամ այլ վարույթի կարգով քննվող դիմում:
Ելնելով նշված իրավական նորմերի վերլուծությունից՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ շահագրգովածությունը դատարան ներկայացված որնէ պահանջի քննության նախապայման է, ուստի դատարանը պետք է պարզի բոլոր քննվող գործերով բողոքաբերի շահագրգովածության հարցը:
ՀՀ վճռաբեկ դատարանը թիվ ԱՐԴ/4208/02/16 գործով 17.09.2018 թվականի որոշմամբ նշել է, որ հատուկ վարույթի գործերին բնորոշ է ոչ թե ընդհանրապես վեճի բացակայությունը, այլ նյութաիրավական վեճի բացակայությունը: ՀՀ վճռաբեկ դատարանի վերը նշված հետնությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ հատուկ վարույթի կարգով քննվող գործերով, բացի դիմողներից, կարող են ներգրավվել նան այն անձինք, որոնք ուղղակիորեն շահագրգիռ են տվյալ գործով համապատասխան դիմումի քննության (փաստի հաստատման) ելքով: Նշվածն ամրագրված է նան 09.02.2018 թվականին ընդունված ն 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, որն ուղղակիորեն սահմանում է, որ գործին մասնակցող անձինք են դիմողները ն դիմումի ելքով շահագրգոված այլ անձինք՝ նույն օրենսգրքով ն այլ օրենքներով նախատեսված գործերով:
Այլ կերպ ասած՝ հատուկ վարույթի կարգով քննվող գործերով, այդ թվում նան իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման գործերով շահագրգիռ են այն անձինք,
"՛ որոնք ունեն ուղղակի նյութաիրավական շահագրգովածություն տվյալ գործով,
որոնց վրա օրենքով սահմանված կարգով դրված է համապատասխան իրավունքի իրականացումը, որը հաստատվել է տվյալ ,իրավաբանական նշանակություն ունեցող փաստով (օրինակ` այդպիսիք կարող են լինել կենսաթոշակային ապահովության մարմինները, քաղաքացիական կացության գրանցման մարմինները, ՀՀ կառավարության առնընթեր անշարժ գույքի գործակալությունը ն այլն):
Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը փաստել է, որ Հաշտարարը դատարանի կողմից դատական նիստին նեգրավվում է գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքների ն գործում առկա ապացույցների վերաբերյալ պարզաբանումներ տալու համար: Այսինքն՝ Հաշտարարին գործի քննությանը ներգրավելը դառնում է պարտադիր, եթե առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքը: Նման պայմաններում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով Հաշտարարը կարող է հավասարեցվել դիմումի քննության ելքով շահագրգռված անձի կարգավիճակ ունեցող անձին: Վերոնշյալից բխում է, որ Հաշտարարը կարող է իրականացնել իր դատավարական
9
իրավունքները, մասնավորապես՝ բողոքարկել տվյալ գործով դատական ակտերը (տե՛ս, ըստ դիմումի «Յունիբանկ» ԲԲԸ-ի' Ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանի 23.06.2020 թվականի թիվ 15-5072/20 որոշումը չեղյալ ճանաչելու պահանջի մասին թիվ ԼԴ/3539/02/20 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.11.2021 թվականի որոշումը):
Սույն գործի փաստերի համաձայն` 25.03.2020 թվականին Երնան քաղաքում Հաշտարարը կայացրել է թիվ 15-2379/20 որոշումը Ռոմա Սիմոնյանի՝ Ընկերության դեմ ուղղված 29.01.2020 թվականի թիվ 07-112/20 պահանջը մասնակիորեն՝ 300.000 ՀՀ դրամի չափով բավարարելու մասին (հատոր 2-րդ, գ.թ. 32-43):
Հաշտարարի կողմից 02.04.2020 թվականին թիվ 01-07/9132 գրությամբ Ընկերություն ուղարկվել է ծանուցում այն մասին, որ հաճախորդն անվերապահորեն ն գրավոր ձնով համաձայնել է իր կողմից կայացված որոշման հետ (հատոր 2-րդ, գ.թ. 46):
Դատարանի 16.12.2020 թվականի որոշմամբ Ընկերության դիմումը բավարարվել է ն չեղյալ է ճանաչվել Հաշտարարի 25.03.2020 թվականի թիվ 07-112/20 որոշումը (հատոր 2-րդ, գ.թ. 60-73):
Վերաքննիչ դատարանի 15.01.2021 թվականի որոշմամբ Հաշտարարի վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել թէ այն ապատճառաբանությամբ, որ Հաշտարարը սույն գործով դատավարության կողմ չի հանդիսացել, ուստի վերաքննիչ բողոք բերելու իրավունք չունի:
Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի վերլուծությունները ն դրանք համադրելով սույն գործի փաստերի հետ՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետնյալը.
Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը մերժելով այն հիմքով, որ բողոքաբերը գործին մասնակցող անձ չի հանդիսանում, հետնաբար վերաքննիչ բողոք ներկայացնելու իրավունք չունի, անտեսել է այն հանգամանքը, որ թեն օրենսդիըը հստակ չի նախատեսել Հաշտարարի դատավարական
կարգավիճակը Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները չեղյալ ճանաչելու պահանջով գործերի վարույթում, այնուամենայնիվ, հաշվի առնելով սույն որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Հաշտարարը սույն գործով դիմումի քննության ելքով ունի իրավական շահագրգովածություն, հանդիսանում է շահագրգիռ անձ, քանի որ Հաշտարարի գրասենյակը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, ծանուցվում է դատական նիստի մասին, անհրաժեշտության դեպքում տալիս է պարզաբանումներ գործում առկա ապացույցների, ինչպես նան գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների վերաբերյալ, ստանում է տվյալ գործով կայացված եզրափակիչ դատական ակտը, այսինքն՝ համարվում է
10
դատավարության մասնակից, հետնաբար կարող է մասնակցել իր որոշումները չեղյալ ճանաչելու վերաբերյալ գործերով դատական նիստերին:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում վիճարկվում է Հաշտարարի կողմից կայացված 25.03.2020 թվականի թիվ 15-2379/20 որոշումը, հետնաբար Հաշտարարը սույն գործով դիմումի քննության ելքով հանդիսանում է շահագրգիռ անձ ն ունի դատավարության մասնակիցների համար օրենքով սահմանված իրավունքներ, մասնավորապես` վերաքննիչ ն վճռաբեկ բողոքներ բերելու իրավունք, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից: Հետնաբար Հաշտարարը վերոհիշյալ որոշումը չեղյալ ճանաչելու պահանջի մասին Դատարանի 16.12.2020 թվականի որոշումը բողոքարկելու իրավունք օրենքի ուժով ունի:
Նման պայմաններում համադրելով ՀՀ Սահմանադրական դատարանի
08.12.2020 թվականի թիվ ՍԴՈ-1571 որոշումը բովանդակային իմաստով Հաշտարարի որոշումը ըստ էության վիճարկելու համատեքստում ն վերը նշվածը հաշվի առնելով՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը սույն գործով առաջին հերթին պետք է առաջնորդվեր անձի արդարադատության մատճելիության իրավունքի ապահովման սկզբունքով ն ելներ այդ իրավունքը ոչ միայն տեսականորեն, այլն գործնականում ապահովելու նպատակից:
Հետնաբար Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի ն 360-րդ հոդվածի 1-ին մասի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, քանի որ ոչ իրավաչափորեն մերժելով Հաշտարարի վերաքննիչ բողոքի ընդունումը՝ Վերաքննիչ դատարանը սահմանափակել է Հաշտարարի՝ բողոքարկման իրավունքի իրականացման հնարավորությունը արդյունքում զրկելով վերջինիս վերադաս դատարանի մատճելիության իրավունքից:
Այսպիսով վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 15.01.2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացնելու համար:
Ընդ որում, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ գործող օրենսդրությունը բողոքարկվող դատական ակտի դեմ վճռաբեկ բողոք բերելու համար պետական տուրքի վճարում չի նախատեսում: Ուստի վճռաբեկ բողոքին կից ներկայացված 04.02.2021 թվականին վճարված 20.000 ՀՀ դրամ պետական տուրքի գումարը ենթակա է վերադարձման բողոքաբերին:
Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ն 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
11
ՈՐՈՇԵՑ
1.Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.01.2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Զեկուցող Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ
Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2 մարտի, 2023 թ.
- Գործի #:
- ԵԴ/20299/02/20
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
