ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 377 — Մեքենաները հավաքակայանից դուրս են թողնվում ըստ գնդի հրամանատարի` նախապես հաստատված մեքենաների օգտագործման կարգագրով, տեխնիկապես սարքին վիճակում և սպասարկված, նրանց կցված վարորդներո
Ամփոփում
Հոդված 377. Մեքենաները հավաքակայանից դուրս են թողնվում ըստ գնդի հրամանատարի` նախապես հաստատված մեքենաների օգտագործման կարգագրով, տեխնիկապես սարքին վիճակում և սպասարկված, նրանց կցված վարորդներով, որոնք ունեն վարորդի անձը վկայող փաստաթուղթ և մեքենա վարելու իրավունք, անցել են նախուղերթային բժշկական ստուգում և ունեն ուղերթի ելնելու թույլտվություն, ձևակերպված ուղեգրեր, որոնք ստորագրված են գնդի հրամանատարի` սպառազինության գծով տեղակալի (սպառազինության
Ամբողջ Տեքստ
Հոդված 377. Մեքենաները հավաքակայանից դուրս են թողնվում ըստ գնդի հրամանատարի` նախապես հաստատված մեքենաների օգտագործման կարգագրով, տեխնիկապես սարքին վիճակում և սպասարկված, նրանց կցված վարորդներով, որոնք ունեն վարորդի անձը վկայող փաստաթուղթ և մեքենա վարելու իրավունք, անցել են նախուղերթային բժշկական ստուգում և ունեն ուղերթի ելնելու թույլտվություն, ձևակերպված ուղեգրեր, որոնք ստորագրված են գնդի հրամանատարի` սպառազինության գծով տեղակալի (սպառազինության և ռազմական տեխնիկայի շահագործման համար պատասխանատու պաշտոնատար անձի) կողմից և ունեն հսկիչ-տեխնիկական կետի պետի նշումը մեքենայի սարքին վիճակի մասին, ինչպես նաև հավաքակայանի հերթապահի նշումը արագաչափի ցուցումների և մեքենան հավաքակայանից դուրս թողնելու ժամանակի մասին: Մեքենաների օգտագործումը պլանավորվում է մեքենաների սպասարկման, դրանք ուղերթին նախապատրաստելու և հանգստի համար վարորդներին ժամանակ հատկացնելու հաշվառումով: Վերակարգով չնախատեսված մեքենաների բացթողումն իրականացվում է բացառիկ դեպքերում և միայն գնդի հրամանատարի թույլտվությամբ: Հանգստյան և տոնական օրերին հավաքակայանից մեքենաների բացթողումը հասցվում է մինիմումի: (377-րդ հոդվածը փոփ., լրաց.
14.04.11 ՀՕ-124-Ն)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
