ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2025 թվականի մայիսի 12 - ին ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 14-րդ գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ 189.29-րդ և 189.30-րդ հոդվածներով. « Հոդված 189.29. Բարձրագույն կրթության բնագավառում օրենսդրության պահանջները խախտելը 1. Բարձրագույն կրթության համապատասխան մակարդակներում կրթական ծրագրի իրականացման իրավունքի տրամադրման՝ օրենսդրությամբ սահմանված պայմանները խախտելը, ինչպես նաև բարձրագույն կրթության համապատասխան մակարդակի յուրաքանչյուր աստիճանի ու որակավորման համար լիցենզիայի տրման պայմանները խախտելը՝ առաջացնում է նախազգուշացում:
2. Բարձրագույն կրթության համապատասխան մակարդակներում կրթական ծրագրի իրականացման իրավունքից և յուրաքանչյուր աստիճանի ու որակավորման համար լիցենզիայի պայմաններից բխող՝ օրենքով նախատեսված հաշվետվությունների ներկայացման ժամկետը 10 օրից ավելի ժամկետով խախտելը՝ առաջացնում է տուգանք իրավաբանական անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:
3. Բարձրագույն կրթության համապատասխան մակարդակի յուրաքանչյուր աստիճանի ու որակավորման համար տրված լիցենզիայով սահմանված՝ սովորողների սահմանային թիվը գերազանցելը՝ առաջացնում է տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:
4. Մեկ ուսումնական տարվա ընթացքում կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից օրենքով նախատեսված հիմքերով երկրորդ անգամ նախազգուշացվելը՝ առաջացնում է տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարհինգհարյուրապատիկի չափով:
5. Օրենքով նախատեսված խախտման համար կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կիրառած նախազգուշացմամբ սահմանված ժամկետներում այդ խախտումը չվերացնելը՝ առաջացնում է տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:
6. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված արարքներից որևէ մեկը վարչական տույժ նշանակելու մասին որոշման անբողոքարկելի դառնալուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝ առաջացնում է տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:
7. Սույն հոդվածի 2-5-րդ մասերով սահմանված արարքներից որևէ մեկը վարչական տույժ նշանակելու մասին որոշման անբողոքարկելի դառնալուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝ առաջացնում է տուգանք՝ սույն հոդվածով սահմանված տուգանքի չափերի կրկնապատիկի չափով: Հոդված 189․30. Ուսումնական հաստատությունների և կազմակերպությունների կողմից հաշվետվությունները չներկայացվելը 1. Ուսումնական հաստատությունների և կազմակերպությունների կողմից հաշվետվությունները օրենսդրությամբ սահմանված ժամկետում կրթության բնագավառի վերահսկողություն իրականացնող տեսչական մարմին չներկայացվելը՝ առաջացնում է նախազգուշացում։ 2․ Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված արարքը վարչական տույժ նշանակելու մասին որոշման անբողոքարկելի դառնալուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝ առաջացնում է տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:»: Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 244.26-րդ ուղղ. հոդվածով. « Հոդված 244.26. ուղղ. Կրթության բնագավառի նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը 1. Կրթության բնագավառի նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը քննում է սույն օրենսգրքի 189.29-րդ և 189.30-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունի տեսչական մարմնի ղեկավարը:»: Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է 2026 թվականի հունվարի 31-ից։ Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան 2025 թ. մայիսի 29 Երևան ՀՕ-110-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 մայիսի 2025 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-110-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (31.01.2026-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2025.05.26-2025.06.08 Պաշտոնական հրապարակման օրը 30.05.2025 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 12.05.2025 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 29.05.2025 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 31.01.2026 Հիմնական ակտ 12.05.2025, ՀՕ-110-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 06.12.1985, 06.12.1985, Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր 13.08.2025, ուղղ.25-16Ն ՈՒՂՂՈՒՄ 2025.04.18 ՀՕ-90-Ն ԵՎ 2025.05.12 ՀՕ-110-Ն ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 12 մայիսի, 2025 թ.
- Գործի #:
- ՀՕ-110-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
