ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 36 — Պրոբացիայի ծառայողների նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը 1.
Ամփոփում
Հոդված 36. Պրոբացիայի ծառայողների նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը 1. «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված դեպքերում և կարգով պրոբացիայի ծառայողների նկատմամբ կիրառվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգապահական տույժերը: 2. Պրոբացիայի ծառայողի նկատմամբ որպես խիստ կարգապահական տույժ կարող է կիրառվել նաև կոչումի իջեցում մեկ աստիճանով կարգապահական տույժը՝ մեկ անգամ, կոչում շնորհած պաշտոնատար անձի կողմից:
Ամբողջ Տեքստ
Հոդված 36. Պրոբացիայի ծառայողների նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը 1. «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված դեպքերում և կարգով պրոբացիայի ծառայողների նկատմամբ կիրառվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգապահական տույժերը:
2. Պրոբացիայի ծառայողի նկատմամբ որպես խիստ կարգապահական տույժ կարող է կիրառվել նաև կոչումի իջեցում մեկ աստիճանով կարգապահական տույժը՝ մեկ անգամ, կոչում շնորհած պաշտոնատար անձի կողմից:
3. Պրոբացիայի ծառայողների նկատմամբ կարգապահական տույժ կիրառում է Պրոբացիայի ծառայության պետը:
4. Պրոբացիայի ծառայության պետի նկատմամբ կարգապահական տույժ կիրառում է վարչապետը` սեփական նախաձեռնությամբ կամ Նախարարի միջնորդությամբ:
5. Պրոբացիայի ծառայության պետի տեղակալի նկատմամբ կարգապահական տույժ կիրառում է Նախարարը` սեփական նախաձեռնությամբ կամ Պրոբացիայի ծառայության պետի միջնորդությամբ։
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
