Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-323-Ն7 դեկտեմբերի, 2011 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2011 թվականի դեկտեմբերի 7-ին ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 24-րդ, 266-270-րդ, 272-274-րդ հոդվածներում և հավելված 1-ում «հոգեմետ» բառը փոխարինել «հոգեմետ (հոգեներգործուն)» բառերով: Հոդված 2. Օրենսգրքի 266-րդ, 272-րդ և 275-րդ հոդվածներում «հոգեներգործուն» բառը փոխարինել «հոգեմետ (հոգեներգործուն)» բառերով: Հոդված 3. Օրենսգրքի 266-րդ հոդվածում` 1) վերնագիրը «իրացնելու» բառից հետո լրացնել «կամ պատրաստելու» բառերով.

2) 4-րդ մասի սանկցիայի «երկուհարյուրապատիկի» բառը փոխարինել «չորսհարյուրապատիկի» բառով. 3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին և 4.2-րդ մասերով. «4.1. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է` 1) մի խումբ անձանց կողմից, 2) խոշոր չափերով` պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով: 4.2. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է` 1) կազմակերպված խմբի կողմից, 2) առանձնապես խոշոր չափերով` պատժվում է ազատազրկմամբ` հինգից ութ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:».

4) 5-րդ և 6-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «5. Սույն գլխի իմաստով թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափեր, ինչպես նաև դրանց պրեկուրսորների խոշոր և առանձնապես խոշոր չափեր են համարվում սույն օրենսգրքի N 1 և N 4 հավելվածներով նախատեսված չափերը:

6. Թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր, դրանց պրեկուրսորներ, ինչպես նաև խիստ ներգործող կամ թունավոր նյութեր կամովին հանձնող անձն ազատվում է հանձնված թմրամիջոցները կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերը, դրանց պրեկուրսորները կամ խիստ ներգործող կամ թունավոր նյութերն ապօրինի պատրաստելու, վերամշակելու, ձեռք բերելու, պահելու, փոխադրելու կամ առաքելու համար սույն գլխի 266-րդ, 268-րդ և 275-րդ հոդվածներով նախատեսված քրեական պատասխանատվությունից:»: Հոդված 4. Օրենսգրքի 275-րդ հոդվածի 4-րդ մասը ճանաչել ուժը կորցրած: Հոդված 5. Օրենսգրքի 296-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «4. Սույն հոդվածում զգալի վնաս է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկը չգերազանցող գումարը (արժեքը), խոշոր վնաս է համարվում չորսհարյուրապատիկից յոթհարյուրապատիկը չգերազանցող գումարը (արժեքը), առանձնապես խոշոր վնաս է համարվում յոթհարյուրապատիկը գերազանցող գումարը (արժեքը):»: Հոդված 6. Օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի դիսպոզիցիայում «դա» բառը փոխարինել «բռնություն» բառով: Հոդված 7. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ հավելված 4-ով. «Հավելված N 4 Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ՊՐԵԿՈՒՐՍՈՐՆԵՐԻ ԽՈՇՈՐ ԵՎ ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ԽՈՇՈՐ ՉԱՓԵՐԸ Հ/հ Անվանումներ Չափերը` կիլոգրամներով Խոշոր…-ից մինչև... ներառյալ Առանձնապես խոշոր, ավելի քան 1. Անտրանիլաթթու 2,5-25,0 25,0 2. N-Ացեթիլանտրանիլաթթու 0,3-3,0 3,0 3. Ացետոն 39,0-157,0 157,0 4. Էթիլ եթեր 14,0-142,0 142,0 5. Էրգոմետրին 0,0003-0,003 0,003 6. Էրգոտամին 0.0003-0.003 0,003 7. Իզոսաֆրոլ 0,5-5,0 5,0 8. Կալիումի պերմանգանատ 1,0-3,0 3,0 9. Ծծմբական թթու 20,0-100,0 100,0 10. 3,4-Մեթիլենդիօքսիֆենիլ-2-պրոպանոն 0,21-2,1 2,1 11. Մեթիլ էթիլ կետոն 25,0-250,0 250,0 12. Պիպերիդին 0,023-0,23 0,23 13. Պիպերոնալ 0,2-2,0 2,0 14. Սաֆրոլ 1,0-10,0 10,0 15. Տոլուոլ 23,0-230,0 230,0 16. Քացախաթթվի անհիդրիդ 0,23-2,3 2,3 17. Աղաթթու 20,0-100,0 100,0 18. Ֆենիլացետոն 0,04-0,4 0,4 19. Ֆենիլքացախաթթու 1,0-10,0 10,0 20. Լիզերգինային թթու 0,0001-0,001 0,001 21. Լուծիչներ, որոնք պարունակում են ոչ պակաս, քան 10% ացետոն, էթիլային եթեր, մեթիլ էթիլ կետոն և տոլուոլ 50,0-200,0 200,0»: Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Սարգսյան 2011 թ. դեկտեմբերի 26 Երևան ՀՕ-323-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-323-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (07.01.2012-01.07.2022) Կարգավիճակ Գործողությունը դադարեցված է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2011.12.28/71(874) Հոդ.1735 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 07.12.2011 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 26.12.2011 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 07.01.2012 Ուժը կորցրել է 01.07.2022 Հիմնական ակտ 07.12.2011, ՀՕ-323-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 18.04.2003, ՀՕ-528-Ն 18.04.2003, ՀՕ-528-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
7 դեկտեմբերի, 2011 թ.
Գործի #:
ՀՕ-323-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել