ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 20 — Դատապարտյալի հետ տարվող վերասոցիալականացմանը և նրա դրական վարքագծի ձևավորմանը նպաստող աշխատանքների հիմնական մեթոդները, ձևերը և հիմնական միջոցները 1.
Ամփոփում
Հոդված 20. Դատապարտյալի հետ տարվող վերասոցիալականացմանը և նրա դրական վարքագծի ձևավորմանը նպաստող աշխատանքների հիմնական մեթոդները, ձևերը և հիմնական միջոցները 1. Դատապարտյալի հետ տարվող վերասոցիալականացմանը և նրա դրական վարքագծի ձևավորմանը նպաստող աշխատանքներն իրականացվում են անհատական, խմբային և մասնագիտական միջամտության, այդ թվում՝ հոգեբանության, սոցիալական աշխատանքի, սոցիալական մանկավարժության գիտականորեն և փաստահեն ապացուցված մեթոդներով և ձևերո
Ամբողջ Տեքստ
Հոդված 20. Դատապարտյալի հետ տարվող վերասոցիալականացմանը և նրա դրական վարքագծի ձևավորմանը նպաստող աշխատանքների հիմնական մեթոդները, ձևերը և հիմնական միջոցները 1. Դատապարտյալի հետ տարվող վերասոցիալականացմանը և նրա դրական վարքագծի ձևավորմանը նպաստող աշխատանքներն իրականացվում են անհատական, խմբային և մասնագիտական միջամտության, այդ թվում՝ հոգեբանության, սոցիալական աշխատանքի, սոցիալական մանկավարժության գիտականորեն և փաստահեն ապացուցված մեթոդներով և ձևերով:
2. Դատապարտյալների վերասոցիալականացման հիմնական միջոցներն են՝ 1) պատժի կատարման կարգն ապահովելը. 2) վերականգնողական ծրագրեր իրականացնելը. 3) անչափահասների հետ դաստիարակչական (մանկավարժական) աշխատանքներ իրականացնելը. 4) դատապարտյալներին աշխատանքով ապահովելը. 5) ընդհանուր, մասնագիտական և բարձրագույն կրթություն ստանալը. 6) մասնագիտական պատրաստումը և վերապատրաստումը. 7) արտաքին աշխարհի հետ կապն ապահովելը:
3. Վերասոցիալականացման աշխատանքի կազմակերպման և դատապարտյալի օգտակար զբաղվածության ապահովման համար պատիժ կատարող մարմնում և հիմնարկում նախատեսվում են համապատասխան պայմաններ, այդ թվում՝ լսարանային և կրթական տարածքներ, մարզասրահներ, գրադարաններ, աշխատանքային զբաղվածության գոտիներ և այլ հնարավորություններ:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
