ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Պաշտոնական ինկորպորացիա Սույն օրենքն ուժը կորցրել է 20.02.02 ՀՕ-308 ՀՀ օրենքի 114-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է Ազգային ժողովի կողմից «3» դեկտեմբերի 1996 թ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 93 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով` «Օրենսդրական նախաձեռնության հեղինակի և գլխադասային հանձնաժողովի առաջարկությամբ առանձին հարցի քննարկման համար Ազգային ժողովը կարող է սահմանել այլ կարգ: Այդ կարգով չի կարող սահմանափակվել զեկուցողներին հարց տվողների և ելույթ ունեցողների թիվը, ինչպես նաև կրճատվել Ազգային ժողովի կանոնակարգով նախատեսված ելույթի կամ հարց տալու տևողությունը: Նշված կարգը ներկայացնում է օրենսդրական նախաձեռնության հեղինակը, և Ազգային ժողովն այդ կապակցությամբ որոշում է ընդունում առանց քննարկման»: Հոդված 2. Օրենքի 119 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով` «Օրենսդրական նախաձեռնության հեղինակի և գլխադասային հանձնաժողովի առաջարկությամբ առանձին օրենքներ կարող են քննարկվել և ընդունվել Ազգային ժողովի որոշմամբ սահմանված հատուկ ընթացակարգով: Նշված ընթացակարգը ներկայացնում է օրենսդրական նախաձեռնության հեղինակը, և Ազգային ժողովն այդ կապակցությամբ որոշում է ընդունում առանց քննարկման»: Հոդված 3. Օրենքի 123 հոդվածի երրորդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով` «Այս դեպքում սահմանված ժամկետում ներկայացված առաջարկությունների հեղինակներն ունեն մինչև հինգ րոպե տևողությամբ ելույթի իրավունք, որից հետո հիմնական զեկուցողն ունի մինչև տասը րոպե տևողությամբ եզրափակիչ ելույթի իրավունք: Եզրափակիչ ելույթում հիմնական զեկուցողը կարող է հրաժարվել նախագիծն իր համար ընդունելի ուղղումներով ամբողջությամբ ընդունելու մասին առաջարկից, որի դեպքում գործում է սույն հոդվածի չորրորդ մասով նախատեսված կարգը»: Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: Հայաստանի Հանրապետության Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան Երևան 25 դեկտեմբերի 1996 թ. ՀՕ-90 Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-90 Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (03.12.1996-12.04.2002) Կարգավիճակ Չի գործում Սկզբնաղբյուր ՀՀԱԺՏ 1996/23-24(1123-1124) դեկտեմբեր, Հոդ.294 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 03.12.1996 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 25.12.1996 Ուժը կորցրել է 12.04.2002 Հիմնական ակտ 03.12.1996, ՀՕ-90 Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 06.11.1995, ՀՕ-15 06.11.1995, ՀՕ-15 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր 20.02.2002, ՀՕ-308 ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 3 դեկտեմբերի, 1996 թ.
- Գործի #:
- ՀՕ-90
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
