Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 60 — Տվյալների բազան օրինական օգտագործողների իրավունքներն ու պարտականությունները 1.
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 60AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 60 — Տվյալների բազան օրինական օգտագործողների իրավունքներն ու պարտականությունները 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 60. Տվյալների բազան օրինական օգտագործողների իրավունքներն ու պարտականությունները 1. Տվյալների բազա պատրաստողը չի կարող որևէ եղանակով հանրությանը մատչելի դարձած տվյալների բազան օրինական օգտագործողին արգելել դրա պարունակության որակական և (կամ) քանակական ոչ էական մասերի ցանկացած նպատակով դուրսհանումը և (կամ) վերաօգտագործումը։ Եթե տվյալների բազայի օրինական օգտագործողը լիազորված է դուրս հանել և (կամ) վերաօգտագործել տվյալների բազայի միայն մի մասը

Ամբողջ Տեքստ

Հոդված 60. Տվյալների բազան օրինական օգտագործողների իրավունքներն ու պարտականությունները 1. Տվյալների բազա պատրաստողը չի կարող որևէ եղանակով հանրությանը մատչելի դարձած տվյալների բազան օրինական օգտագործողին արգելել դրա պարունակության որակական և (կամ) քանակական ոչ էական մասերի ցանկացած նպատակով դուրսհանումը և (կամ) վերաօգտագործումը։ Եթե տվյալների բազայի օրինական օգտագործողը լիազորված է դուրս հանել և (կամ) վերաօգտագործել տվյալների բազայի միայն մի մասը, ապա սույն դրույթը կիրառվում է միայն այդ մասի նկատմամբ:

2. Որևէ եղանակով հանրությանը մատչելի դարձած տվյալների բազան օրինական օգտագործողի գործողությունները չպետք է հակասեն տվյալների բազայի բնականոն օգտագործման պահանջներին կամ անհիմն վնասեն տվյալների բազա պատրաստողի օրինական շահերը։

3. Որևէ եղանակով հանրությանը մատչելի դարձած տվյալների բազան օրինական օգտագործողը չպետք է որևէ ձևով վնաս պատճառի տվյալների բազայում ընդգրկված ստեղծագործությունների կամ հարակից իրավունքների օբյեկտների նկատմամբ հեղինակային իրավունքի կամ հարակից իրավունքների իրավատիրոջը:

4. Որևէ եղանակով հանրությանը մատչելի դարձած տվյալների բազան օրինական օգտագործողն առանց տվյալների բազա պատրաստողի թույլտվության կարող է դուրս հանել կամ վերաօգտագործել դրա պարունակության էական մասը՝ ա) ոչ էլեկտրոնային տվյալների բազայի պարունակությունն անձնական օգտագործման նպատակով դուրս հանելու դեպքում. բ) ուսուցման կամ գիտական հետազոտությունների լուսաբանման նպատակներով դուրսհանման դեպքում՝ ոչ առևտրային նպատակն արդարացնող ծավալով, սկզբնաղբյուրի պարտադիր նշումով. գ) հասարակության անվտանգության կամ վարչական կամ դատական ընթացակարգի նպատակներով դուրսհանման և (կամ) վերաօգտագործման դեպքում:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել