ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ — Հոդված 12 — Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների դադարման և դադարեցման հիմքերը 1.
Ամփոփում
Հոդված 12. Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների դադարման և դադարեցման հիմքերը 1. Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարում են, եթե՝ 1) ավարտվել է նրա լիազորությունների ժամկետը. 2) լրացել է նրա պաշտոնավարման տարիքը. 3) նա մահացել է. 4) նա կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կամ ձեռք է բերել այլ պետության քաղաքացիություն. 5) նա «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով ս
Ամբողջ Տեքստ
Հոդված 12. Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների դադարման և դադարեցման հիմքերը 1. Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարում են, եթե՝ 1) ավարտվել է նրա լիազորությունների ժամկետը. 2) լրացել է նրա պաշտոնավարման տարիքը. 3) նա մահացել է. 4) նա կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կամ ձեռք է բերել այլ պետության քաղաքացիություն. 5) նա «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով հրաժարական է ներկայացրել. 6) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով նա ճանաչվել է անգործունակ, անհայտ բացակայող կամ մահացած. 7) օրինական ուժի մեջ է մտել նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը, կամ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ ռեաբիլիտացնող հիմքով:
2. Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները սույն օրենքի 83-րդ հոդվածով սահմանված կարգով դադարեցվում են, եթե նա՝ 1) խախտել է Սահմանադրությամբ և սույն օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները. 2) պաշտոնավարման ընթացքում զբաղվել է քաղաքական գործունեությամբ. 3) ժամանակավոր անաշխատունակության պատճառով վեց ամիս շարունակ ի վիճակի չի եղել կատարելու Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները, բացառությամբ հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվելու դեպքերի. 4) նշանակումից հետո ձեռք է բերել այնպիսի ֆիզիկական արատ կամ հիվանդություն, որի հետևանքով այլևս ի վիճակի չէ կատարելու Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները. 5) կատարել է էական կարգապահական խախտում:
3. Էական կարգապահական խախտում է` 1) Սահմանադրական դատարանի դատավորի` Սահմանադրական դատարանի նիստերից առանց հարգելի պատճառի մեկ տարվա ընթացքում երեք և ավելի անգամ բացակայելը. 2) երկու նկատողություն կամ մեկ խիստ նկատողություն ունեցող Սահմանադրական դատարանի դատավորի կրկին կարգապահական խախտում կատարելը. 3) սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 1-4-րդ, 8-րդ և 9-րդ, 12-րդ, 15-րդ և 16-րդ կետերով, ինչպես նաև նույն հոդվածի 2-րդ մասի 1-3-րդ, 5-10-րդ կետերով նախատեսված վարքագծի կանոնները դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ խախտելը, որը, պայմանավորված կատարման հանգամանքներով և (կամ) առաջացրած հետևանքներով, համատեղելի չէ դատավորի կարգավիճակի հետ: 3.1. Սույն հոդվածի իմաստով՝ արարքը համարվում է կոպիտ անփութությամբ կատարված, եթե դատավորը չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեև տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր դա անել: 3.2. Սույն հոդվածի իմաստով՝ արարքը համարվում է դիտավորությամբ կատարված, եթե դատավորը գիտակցել է իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը:
4. Սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված դեպքում Ազգային ժողովին հրաժարական ներկայացնելիս Սահմանադրական դատարանի դատավորը այդ մասին անհապաղ տեղեկացնում է Սահմանադրական դատարանի նախագահին:
5. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված հիմքերով Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարելու դեպքերում՝ նրա լիազորությունները դադարելու օրվան նախորդող յոթերորդ ամսվա վերջին օրը, իսկ սույն հոդվածի 1-ին մասի 3-7-րդ կետերով սահմանված հիմքերով Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարելուց, ինչպես նաև սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմքերով Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարեցվելուց ոչ ուշ, քան մեկ օր հետո Սահմանադրական դատարանի նախագահն այդ մասին տեղեկացնում է համապատասխանաբար Հանրապետության նախագահին, Վճռաբեկ դատարանի նախագահին կամ Կառավարությանը` հաշվի առնելով սույն օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգավորումները: (12-րդ հոդվածը խմբ. 29.03.19 ՀՕ-5-Ն, խմբ., լրաց.
25.03.20 ՀՕ-198-Ն, փոփ.
30.06.20 ՀՕ-376-Ն, 09.06.22 ՀՕ-226-Ն, 07.12.22 ՀՕ-557-Ն ) (25.03.20 ՀՕ-198-Ն օրենքն ունի անցումային դրույթ )
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
