ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ (2003թ., ուժը կորցրած 01.07.2022) — Հոդված 256 — Վնասաբեր ծրագրեր մշակելը, օգտագործելը եւ տարածելը 1. Համակարգչում, համակարգչային համակարգում, ցանցում կամ մեքե
Ամփոփում
Հոդված 256.Վնասաբեր ծրագրեր մշակելը, օգտագործելը եւ տարածելը 1. Համակարգչում, համակարգչային համակարգում, ցանցում կամ մեքենայական կրիչների վրա պահվող տեղեկատվությունն առանց թույլտվության ոչնչացնելու, ուղեփակելու (մեկուսացնելու), վերափոխելու կամ պատճենահանելու նպատակով համակարգչային ծրագրեր մշակելը կամ գոյություն ունեցող ծրագրերում փոփոխություններ մտցնելը կամ հատուկ հարուցիչներով ծրագրեր մշակելը, դրանք օգտագործելը կամ այդպիսի ծրագրերով կրիչներ տարա
Ամբողջ Տեքստ
Հոդված 256.Վնասաբեր ծրագրեր մշակելը, օգտագործելը եւ տարածելը
1. Համակարգչում, համակարգչային համակարգում, ցանցում կամ մեքենայական կրիչների վրա պահվող տեղեկատվությունն առանց թույլտվության ոչնչացնելու, ուղեփակելու (մեկուսացնելու), վերափոխելու կամ պատճենահանելու նպատակով համակարգչային ծրագրեր մշակելը կամ գոյություն ունեցող ծրագրերում փոփոխություններ մտցնելը կամ հատուկ հարուցիչներով ծրագրեր մշակելը, դրանք օգտագործելը կամ այդպիսի ծրագրերով կրիչներ տարածելը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
2. Նույն արարքները, որոնք՝
1) կատարվել են շահադիտական դրդումներով,
2) կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
3) անզգուշությամբ առաջացրել են ծանր հետեւանքներ՝
պատժվում են ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:
(256-րդ հոդվածը փոփ. 01.06.06 ՀՕ-119-Ն)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — repealed code article (2003–2022)
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
