ԹԱԳՈՒՀԻ ԿՈՒՐԴԻՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամփոփում
Ընդ.՝ 19 դեկտեմբերի 2008թ. ՍԴԴԿՈ - | ԹԱԳՈՒՀԻ ԿՈՒՐԴԻՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
քաղ. Երեւան
19 դեկտեմբերի 2008թ.
Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի 2-րդ դատական կազմը Նախագահությամբ` Ռ. Պապայանի
Անդամակցությամբ` Հ. Նազարյանի
Հ. Դանիելյանի
հարցը
Քննության առնելով ՀՀ քաղաքացի Թագուհի Կուրդիյանի դիմումի ընդունելիության
ՊԱՐԶԵՑ
Քաղ. Թագուհի Կուրդիյանը դիմել է Սահմանադրական դատարան, վիճարկելով «Հայաստանի Հանրապետության պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքի 13 հոդվածի սահմանադրականությունը։ 2-րդ դատական կազմը գտավ, որ դիմումը համապատասխանում է ՀՀ Սահմանադրության 101 հոդվածի 1-ին մասի 6 կետի, Սահմանադրական դատարանի մասին օրենքի 27, 28 հոդվածների եւ 69 հոդվածի 1, 2, 4, 5 կետերի, ինչպես նաև ՀՀ Սահմանադրական դատարանի Կանոնակարգի պահանջներին։ Պահպանվել է Սահմանադրական դատարան դիմելու՝ օրենքով նախատեսված ժամկետը և մուծվել է պետական տուրքը։ Դիմողը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները և գտնում է, որ իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթը հակասում է Սահմանադրությանը։
Ղեկավարվելով Սահմանադրական դատարանի մասին օրենքի 69 հոդվածի 6 կետով, Սահմանադրական դատարանի 2-րդ կազմը
ՈՐՈՇԵՑ
Քաղ. Թագուհի Կուրդիյանի դիմումը` «Հայաստանի Հանրապետության պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքի 13 հոդվածի սահմանադրականությունը վիճարկելու մասին, ընդունել քննության, կազմել գործ, որով պատասխանող ճանաչել ՀՀ Ազգային Ժողովին։
Նախագահող՝
Անդամներ՝
ՏԱՐԱՆԻ ԱՇ Խ Ա Տ 4 U
ՐՈՒԹՅՈՒՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 19 դեկտեմբերի, 2008 թ.
- Գործի #:
- —
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
