ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 61 — Դատապարտյալի փոխադրումը 1.
Ամփոփում
Հոդված 61. Դատապարտյալի փոխադրումը 1. Դատապարտյալը քրեակատարողական հիմնարկ կամ մեկ քրեակատարողական հիմնարկից մեկ այլ քրեակատարողական հիմնարկ է տեղափոխվում պահակախմբով՝ պետության միջոցների հաշվին: 2. Դատապարտյալը տեղափոխվում է բավարար լուսավորություն և օդափոխություն ունեցող, իրեն ավելորդ ֆիզիկական անհարմարություն պատճառելը բացառող փոխադրամիջոցով, անհրաժեշտության դեպքում՝ բժշկական հսկողությամբ։ Տեղափոխման ընթացքում դատապարտյալը պետք է ապահովված լին
Ամբողջ Տեքստ
Հոդված 61. Դատապարտյալի փոխադրումը 1. Դատապարտյալը քրեակատարողական հիմնարկ կամ մեկ քրեակատարողական հիմնարկից մեկ այլ քրեակատարողական հիմնարկ է տեղափոխվում պահակախմբով՝ պետության միջոցների հաշվին:
2. Դատապարտյալը տեղափոխվում է բավարար լուսավորություն և օդափոխություն ունեցող, իրեն ավելորդ ֆիզիկական անհարմարություն պատճառելը բացառող փոխադրամիջոցով, անհրաժեշտության դեպքում՝ բժշկական հսկողությամբ։ Տեղափոխման ընթացքում դատապարտյալը պետք է ապահովված լինի համապատասխան նյութակենցաղային և սանիտարահիգիենիկ պայմաններով, ինչպես նաև հնարավորինս պաշտպանված լինի հասարակական հետաքրքրասիրությունից:
3. Դատապարտյալի՝ պահակախմբով փոխադրումն իրականացվում է տղամարդկանց կանանցից, անչափահասներին չափահասներից, միևնույն գործով դատապարտված անձանց միմյանցից և շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդություն ունեցող դատապարտյալին այլ դատապարտյալներից անջատ:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
